Թրամփը փոխել է իր տոնն Իրանի նկատմամբ, դիմելով բանակցությունների, սպառնալիքի փոխարեն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107785-Թրամփը_փոխել_է_իր_տոնն_Իրանի_նկատմամբ_դիմելով_բանակցությունների_սպառնալիքի_փոխարեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարելով որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից, նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2019 13:40 Asia/Tehran
  • Թրամփը փոխել է իր տոնն Իրանի նկատմամբ, դիմելով բանակցությունների, սպառնալիքի փոխարեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարելով որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից, նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:

Այս ուղղությամբ Դոնալդ Թրամփը «առավելագույն ճնշման» քաղաքականություն որդեգրելով, տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանի դեմ և ամերիկյան զորքերի և նրա դաշնակիցների դեմ ուղղված Իրանի սպառնալիքի պատրվակով, մտել է ռազմական սպառնալիքի փուլ:

Սա այն դեպքում, երբ Ճապոնիա կատարած այցի ընթացքում, Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից հետո, Թրամփը կոչ է արել Աբեին միջնորդել Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում փոխել Իրանի համակարգը:

«Կարծում եմ, մենք համաձայնության կգանք, Իրանը տնտեսական մեծ պոտենցիալներ ունի: Մենք չենք ուզում փոխել Իրանի համակարգը: Ուզում եմ պարզաբանել, որ մենք միայն ուզում ենք Իրանը չունենա միջուկային զենք», - ասել է Թրամփը:

Իրանի համակարգի փոփոխության վերաբերյալ Թրամփը ընթացք տալով ծայրահեղական քաղաքագետների կարծիքին, ինչպիսին են Սպիտակ տան խորհրդատու Ջոն Բոլթոնը, որը փորձում է տապալել Իրանի իսլամական համակարգը, իր համակրանքն է հայտնել նրանց մտադրությունների վերաբերյալ: 

Թրամփի կառավարությունը ցանկանում է փլուզել Իրանը և բացի այդ ուրիշ նպատակ չի հետապնդում:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը չկարողացավ  Իրանի վերաբերյալ իր նպատակներին հասնել՝ Իրանի ռազմական սպառնալիքով և առավելագույն ճնշման և շրջափակումների միջոցով, ինչը հանգել է նրան որ Թրամփը ցանկանում է բանակցել Իրանի հետ և  նույնիսկ Ճապոնիայի վարչապետի կոչ է արել ճամբորդել Թեհրան,միջնորդելու ԱՄՆ-ի և Իրանի միջև: 

Ճապոնիայի Յոմուրի գործակալությունը ահղորդել է, որ ԱՄՆ նախագահը կոչ է արել Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեին հնարավորինս արագ մեկնել Իրան միջնորդելու համար:

Քանի դեռ շարունակվում են տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ, Թեհրանը չի ընդունում  ԱՄՆ-ի կողմից բանակցելու առաջարկը: 

Եթե Վաշինգտոնը իսկապես մտադիր է բանակցել Թեհրանի հետ, ապա նա առավելագույն ճնշման և ռազմական սպառնալիքի փոխարեն հավասարը հավասարի դիրքերից առաջարկ ներկայացնի Իրանին:

Բանակցային գործընթացն ունի իր հատուկ պրոտոկոլը, որի կարեւորագույններից մեկը հակառակ կողմին հարգելն է, սպառնալից հայտարարություններից և գործողություններից հրաժարվելը, ինչպես նաև պարտավորությունների կատարումն ու  վստահության հաստատումը: Մինչ Թրամփի կառավարությունը Իրանի նկատմամբ լիովին հակառակ սկզբունքներով է վերաբերվել, և  ոչ միայն  ընդգծել է առավելագույն ճնշման քաղաքականության վրա, այլև Միացյալ Նահանգները տարածաշրջանում իր  զորքերը ավելացնելու միջոցով և ավիակիր նավ ուղարկելով Պարսից ծոց, մեծացնում է Իրանի հետ լարվածությունը: Թրամփը պնդում է, որ չի ցանկանում վնաս հասցնել Իրանին: Այնուամենայնիվ, նրա գործողությունները, ինչպես Իրանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը, Իրանի նավթի արտահանման զրոյի հասցնելու ջանքերը, Իրանի ֆինանսական համակարգի հասանելիության զրկումը նույնիսկ դեղորայքի և մարդասիրական իրերի ձեռքբերման համար, իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսին ահաբեկչական խումբ հայտարարելը և Իրանի ոչնչացման մասին սպառնալիքները, ցույց են տալիս, որ նա ինչպես միշտ բանակցույան մասին ևս ստում է: