Ռուսաստանը ողջունել է Իրանի նախաձեռնությունը Պարսից Ծոցում լարվածությունը վերացնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107808-Ռուսաստանը_ողջունել_է_Իրանի_նախաձեռնությունը_Պարսից_Ծոցում_լարվածությունը_վերացնելու_կապակցությամբ
Վերջին տարիներին Ասիայի արևմուտքում կարևոր դերակատարություն ծավալած և միջազգային բեմում ԱՄՆ-ի մրցակիցներից համարվող Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանի և Պարսիցծոցյան երկրների հարաբերություններում տիրող լարվածությունը վերացնելու մասին Թեհրանի նախաձեռնությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2019 08:58 Asia/Tehran
  • Ռուսաստանը ողջունել է Իրանի նախաձեռնությունը Պարսից Ծոցում լարվածությունը վերացնելու կապակցությամբ

Վերջին տարիներին Ասիայի արևմուտքում կարևոր դերակատարություն ծավալած և միջազգային բեմում ԱՄՆ-ի մրցակիցներից համարվող Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանի և Պարսիցծոցյան երկրների հարաբերություններում տիրող լարվածությունը վերացնելու մասին Թեհրանի նախաձեռնությանը:

Այդ ուղղությամբ, երկուշաբթի օրը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր երկրի հովանավորությունն է  հայտնել Պարսիցծոցյան երկրների հետ չհարձակման տարածաշրջանային պայմանագիր կնքելու Թեհրանի առաջարկությանը: Նա նշել է, որ Մոսկվայի տեսանկյունից, երկրների միջև հարձակումը կանխելու մասին համաձայնությունը, լարվածությունը վերացնելու առաջին քայլն է:

Մայիսի 26-ին, իրաքցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը Պարսիցծոցյան երկրների հետ չհարձակման տարածաշրջանային պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացրել»:

Լավրովն ասել է.«Չհարձակման պայմանագիր կնքելու մասին Իրանի առաջարկը մեր նախաձեռնության շարունակությունն է: Ռուսաստանը միշտ այն համոզման է եղել, որ Պարսից Ծոցի անվտանգության տեսությունը ձևավորվում է տարածաշրջանի արաբական երկրների և Իրանի մասնակցությամբ»:

Այս բոլորն այն դեպքում, երբ Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ը, միշտ դեմ են եղել Պարսից Ծոցում անվտանգություն ու կայունություն ստեղծելու մասին տարաձաշրջանային ցանկացած նախաձեռնության: 

Որոշ ժամանակ առաջ, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն առաջարկել էր Սաուդյան Արաբիայի հետ չհարձակման դաշինքի կնքման նախագիծը:

Ներկայումս, Պարսից Ծոցում գերտերությունների միջամտությունների և ռազմական ներկայության պատճառով, «անվտանգության հանելուկային» վիճակ է առաջացել այս տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով Պարսից Ծոցում անվտանգության գործընթացները նորմալ հունով չեն ընթանում:

Պարսից Ծոցը համատարած ու համապարփակ կարգ է պահանջում, որպեսզի երկարաժամկետում վերտարածաշրջանային ուժերն այնտեղ ներկայություն չունենան և համատարած անվտանգության կառուցվածքը հիմնված լինի տարածաշրջանի երկրների համագործակցության վրա:

Պարսից Ծոցի հարավում գտնվող արաբական պետությունները, տարաձայնությունների պատճառով հավանական թշնամիներին դիմակայելու և ռազմական ու քաղաքական գերագայություն ունենալու համար, միշտ ձգտել են տարածաշրջանում արևմտյան պետությունների ռազմական ներկայությանը, հետևաբար, միմյանց հետ մրցակցում են արևմտյան սպառազինությունների գնման և ռազմաբազաների ստեղծման հարցում:

Մյուս կողմից, Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, թափ են հաղորդում այդ գործընթացին, որպեսզի կարողանան պատճառաբանել Պարսից Ծոցում իրենց ներկայությունը:

Ամեն դեպքում, Իրանի անվտանգության նախաձեռնությունը կարող է նպաստել անվտանգության ու կայունության ստեղծմանը և Իրանի ու Պարսից Ծոցի արաբական երկրների միջև փոխվստահության առաջացմանը: