Նարենդրա Մոդի.«Հնդկաստանը վճռական  է ընդլայնել Իրանի հետ իր հարաբերությունները»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107824-Նարենդրա_Մոդի._Հնդկաստանը_վճռական_է_ընդլայնել_Իրանի_հետ_իր_հարաբերությունները
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր երկրի պատրաստակամությունն է հայտնել երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2019 15:00 Asia/Tehran
  • Նարենդրա Մոդի.«Հնդկաստանը վճռական  է ընդլայնել Իրանի հետ իր հարաբերությունները»

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր երկրի պատրաստակամությունն է հայտնել երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու համար:

Նարենդրա Մոդին թուիթերյան իր էջում շնորհակալություն հայտնելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին՝ Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթելու առիթով հղած ուղերձի համար, ընդգծել է.«Իրանը և Հնդկաստանն ունեն պատմական ու մշակութային ամուր կապեր»:

Հնդկաստանի վարչապետն իր թուիթերյան գրառման մեջ հստակեցրել է.«Նոր Դելին կշարունակի իր ջանքերը Թեհրանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար»:

Վերջերս Հնդկաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած «Բի Ջի» կուսակցությունը 542 տեղանոց խորհրդարանում ստացավ 343 տեղ: Արդյունքում Նարենդրա Մոդին երկրորդ անգամ ընտրվեց Հնդկաստանի վարչապետի պաշտոնում:

Իրանի և Հնդկաստանի հարաբերություններն ունեն պատմական արմատներ: Անհերքելի է հնդիկների սերը իրանական մշակույթի ու պարսից լեզվի նկատմամբ: Հնդկաստանի տարբեր վայրերում նկատելի են երկու երկրի մշակութային հաղորդակցության դրսևորումները: Ֆիրդուսու Շահնամե էպոսում ավելի քան 100 անգամ բերվել են Հնդկաստան, Սենդ և Մաքրան անունները:

Այն պայմաններում, երբ Իրանը դիմագրավում է ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական շրջափակումներին, Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Մոդիի պատրաստակամությունը ցույց է տալիս, որ Նոր Դելին մեծ կարևորություն է տալիս Իրանի հետ իր հարաբերությունների ընդլայնմանը:

Իրանի նկատմամբ Հնդկաստանի այս հատուկ մոտեցումը մի կողմից բխում է երկու ժողովուրդների մշակութային կապերից և մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքա-տնտեսական ու առևտրային նկատառումներից:

Հնդկաստանը վերջին տարիներին Աֆղանստանում ու Միջին Ասիայում իր ռազմավարական առաջնահերթությունների շրջանակում այս տարածաշրջանին հասանելիություն ունենալու համար, Իրանի հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելը ներառել է իր օրակարգում:

Հնդկաստանի ներկա կառավարությունը նաև այդ երկրի կարիքներն ապահովելու համար, առավել քան նախորդ կառավարությունները, մոտեցել է Իրանին:

Ելնելով այս պայմաններից, Հնդկաստանը համարվում է իրանական նավթի գլխավոր գնորդներից մեկը և Նոր Դելին վերջին տարիների ընթացքում տասնյակ նախագծեր է ներկայացրել Իրանի արևելքում, հարավ արևելքում ու կենտրոնական հատվածում իր հասանելիությունը Կենտրոնական Ասիային ու Ռուսաստանին դյուրին դարձնելու համար:

Իրողությունն այն է, որ Իրանը ևս մեծ կարևորություն է տալիս, որպես բարձր պոտենցիալներ ու անկախ արտաքին քաղաքականություն վարող հարևան երկիր՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը:

Թեհրանը վերջին տարիներին ողջունել է Նոր Դելիի հետ հարաբերությունների ընդլայնումը և երկու երկրները տարբեր շրջաններում, այդ թվում՝ Աֆղանստանում, բազմիցս համագործակցել են միմյանց հետ:

Իրողությունն այն է, որ   չնայած երկու երկրները ցանկություն ունեն զարգացնել համագործակցությունները, Թեհրանը և Նոր Դելին ներկա դրությամբ ունեն ավելի լայն հնարավորություններ,որոնց ծաղկումը կարող է մեծ քայլ լինել երկու երկրի հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ: