Իսլամ աշխարհը և աշխարհի ազատատենչները սպասում են, որ Ղոդսն ազատագրվի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107838-Իսլամ_աշխարհը_և_աշխարհի_ազատատենչները_սպասում_են_որ_Ղոդսն_ազատագրվի
Ռամազան ամսվա վերջին ուրբաթը, Իսլամական հեղափոության հիմնադիր իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ, հռչակվել է որպես Ղոդսի օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2019 08:41 Asia/Tehran
  • Իսլամ աշխարհը և աշխարհի ազատատենչները սպասում են, որ Ղոդսն ազատագրվի

Ռամազան ամսվա վերջին ուրբաթը, Իսլամական հեղափոության հիմնադիր իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ, հռչակվել է որպես Ղոդսի օր:

2019թ մայիսի 31-ին, այս կապակցությամբ, Ւրանում և շատ երկրներում տեղի են ունենալու քայլերթեր:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, երեքշաբթի օրը Ղոդսի  կապակցությամբ հայտարարել է, որ Պաղեստինը համարվում է իսլամ աշխարհի կարևոր մասնիկը և մինչև այսօր այդ խնդիրը դեռևս չի լուծվել՝ ԱՄՆ-ի տարածաշրջանի որոշ երկրների քայլերի պատճառով:

 Մուսավին հավելել է. «Ղոդսի օրն աշխարհի բոլոր ազատատենչ մարդիկ պահանջելու են Ղոդսի ազատագրումը»:

Պաղեստինի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ու համաշխարհային բռնատիրության սադրանքները, շարունակվում են ավելի քան 70 տարի: ԱՄՆ ներկա կառավարությունը, Թրամփի գլխավորությամբ, շարունակում է գործել նույն ոճով և սադրանքներ նյութել՝ Դարի գործարք անվամբ: Վերջերս ԱՄՆ-ի ԱԳՆ-ն այս նախագիծը հռչակել է որպես Միջին Արևելքում իրականացվելիք նոր նախաձեռնություն:

Իհարկե պարզ է, որ այս սադրանքները հետապնդում են նույն նպատակներն ինչ որ առաջ: ԻԻՀ ԱԳՆ խոսնակը Դարի գործարքի մասին ասում է, որ թեև կանխատեսումները վկայում են, որ գործարքն իրականություն չի դառնալու, սակայն պետք է զգույշ լինել: Փաստերը վկայում են, որ Թրամփի այս նախագիծն իրականացվում է փուլ առ փուլ: Մեկ տարի առաջ  Իսրայելի կողմից փորձ էր արվում ձեռք բերել արաբական երկրների աջակցությունը, սակայն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համար, այս նախագծի իրագործման հարցում դեռևս առկա են լուրջ խնդիրներ:

Իսլամ աշխարհի փորձագետ Սաբա Զանգյանեն ասում է. «Ըստ երևությին, վերջերս Պարսից Ծոցում և Միջին Արևելքում ռազմական ու անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի գործողությունները միայն Իրանի վրա ազդեցություն թողնելու համար չեն: ԱՄՆ-ն փորձում է այդ կերպ հասնել Ասիայի արևմուտքում իր նպատակների իրագործմանը և նոր փոփոխություններ առաջացնել այս տարածաշրջանում: Իսկ այդ նպատակի մի մասը հանդիսանում են ՀԳՀԾ-ն, Իրանի հրթիռային կարողությունը և Դարի գործարքը»:

Այսպիսով, կարելի է ասել, որ գոյություն ունի երկու ճանապարհ՝ կամ զինաթափվել, կամ շարունակել դիմադրել ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռյակի սադրանքներին: Ղոդսի օրը շատ կարևոր նշանակություն ունի Դիմարության շարժումը շարունակելու հարցում: Հետևաբար, Ռամազան ամսվա վերջն ուրբաթ օրը սովորական օր չէ: Հատկաես նկատի առնելով, որ այս անգամ, Ղոդսի համաշխարհային օրվա կոչն ընտրվել է ինթիֆադայի գլխավոր շտաբի պետ՝ Ռամազան Շարիֆի և իսլամական քարոզչության համակարգող խորհրդի կողմից և հետևյալն է. «Ղոդսի համաշխարհային օրը Դարի գործարքի պարտությունն է և Պաղեստինի նպատակների հաստատումը»: