Վրաստանի և Ադրբեջանի տարածքային վեճերը
Վրաստանի արքեպիսկոպոս Իլիա երկրորդը մտահոգություն է հայտնել Վրաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող տարածքային վեճերի կապակցությամբ:
Նա մի հայտարարությամբ ընդգծել է, որ ոմանք փորձում են լարվածություն առաջացնել երկու հարևան երկրներ՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև: Վրաստանի արքեպիսկոպոսը չի մանրամասնել թե ում կամ որ երկրի մասին է խոսում: Սակայն, ակնհայտ է, որ, նա այս հայտարարության մեջ ակնարկում է որոշ հայ քաղաքական գործիչներին և Հայաստանի կառավարությանը:
Վրացի հոգևորականի ակնարկ ցույց է տալիս, որ Վրաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները մշտապես գտնվում են լարվածության ե և կոնֆլիկտի եզրին, և Իլիա երկրորդը կարծում է, որ Երևանի կառավարությունը կամ որեւէ հայ քաղաքական գործիչ, կողջունեն լարվածությունը:
Իրականում, Վրաստանի և Ադրբեջանի միջև այդ հարաբերությունները, չնայած տնտեսական և էներգետիկ փոխկախվածություններին, չափազանց թույլ ու անորոշ են:
1991 թ-ին Խորհրդային միության փլուզումից և Ադրբեջանի ու Վրաստանի անկախությոնից հետո մինչ այժմ, երկու երկրների 480 կմ երկարությամբ համատեղ սահմանները ճշտորոշելու նպատակով, կազմակերպվել են 11 հանդիպումներ:
Սակայն երկու երկրների առավել զգայուն 166 կիլոմետր երկարությամբ սահմանային գծի մասին դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, եւ այս կապակցությամբ հանդիպումները շարունակվում են:
Վրաստանի կառավարությունը միշտ իրեն ավելի բարձր է համարել Ադրբեջանից:
Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Ջամալյանն ասել է, որ Վրաստանը փորձում է մասնակցել տարածաշրջանային նախագծերին, ուստի բնական է, որ Թբիլիսիի կառավարությունը մտադիր է սերտ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս իրավիճակում Հայաստանը անհանգստանալու որեւէ պատճառ չի տեսնում:
Իրականում, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և պաշտոնյաների կրոնական տրամադրությունների ստվերը միշտ եղել է երկու կողմերի հարաբերություններում և դա որոշակի պայմաններում մեծ ազդեցություն կարող է կունենալ նրանց հարաբերություններում:
Փաստորեն, Թբիլիսիի կառավարությունը միշտ էլ ավելի ուժեղ դիրքերում է եղել Իլհամ Ալիևի կառավարության հետ հարաբերություններում:
Կասկած չկա, որ Թբիլիսիի կառավարության այս դիրքորոշումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը համարվում է Ադրբեջանի նավթի և գազի արտահանման հիմնական ճանապարհը:
Վերջին երկու տարիների ընթացքում հարևան երկրների միջև առաջացած լարվածություններում, Վրաստանը միշտ հաղթող կողմն է եղել:
Քանի որ Ադրբեջանի նավթի և բնական գազի փոխադրման հիմնական ճանապարհը անցնում է Վրաստանով, Միացյալ Նահանգները, Բրիտանիան և մի շարք այլ եվրոպական երկրներ երկարաժամկետ քաղաքականություն են պլանավորում Մուսուլմանների դեմ:1994 թ.-ին Բաքվի կառավարությանը պարտադրել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ոչ-տնտեսական և անապահով նավթագազային փոխադրման ուղին:
Այս 30 տարվա պայմանագրի իրականացումը մեծապես վնասում է Ադրբեջանի ժողովրդի երկարաժամկետ ազգային շահերին:
Այս խնդրի ակնհայտ օրինակն է Բաքվի սահմանային վեճերը Թբիլիսի հետ և Ադրբեջանի լուրջ լռությունը այդ անհամաձայնությունների վերաբերյալ: