Թրամփի կառավարության կողմից Իրանին ուղղված հակասական մեսիջները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակ թշնամական դիրքորոշում է որդեգրում Իրանի դեմ և այս երկրին Վաշիգտոնի կամքին հնազանդեցնելու համար կարևորում է առավելագույն ճնշում բանեցնելու քաղաքականությունը:
Այդուհանդերձ այս բացասական մետոցումը, հակառակ Թրմափի կառավարության ակնկալիքների, չի հանգել Վաշիգտոնի սպասած արդյունքներին: Ուստի այժմ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցության պատրաստակամության մասին որոշ նշաններ են նկատվում: Վերջերս Ճապոնիա կատարած այցի ընթացքում, Թրմափը նույնիսկ ողջունել է միջնորդության համար այդ երկրի վարչապետ Շինզո Աբեի Թեհրան այցելելու քայլը:
Չնայած այս դիրքորոշումներին ու քայլերին, Վաշինգտոնը կարևորում է Իրանի դեմ ճնշումները խստացնելու և իրանաֆոբիայի տարածման անհրաժեշտությունը և արևմտյան երկրներին կոչ է արել «Իրանի սպառնալիքներին» դմակայելու համար, միանալ ԱՄՆ-ին ու նրա հակաիրանական թիմին: Հետևաբար Թրամփի կառավարությունը միաժամանակ վարում է Իրանի դեմ ճնշման ու Իրանին բանակցության հրավիրելու քաղաքականությունը: Այս ուղղությամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթեգասը հայտարարել է.«ԱՄՆ-ն շարունակելու է առավել ճնշման քաղաքականությունը, որպեսզի Իրանին ստիպի բանակցել ԱՄՆ-ի հետ»:
ԱՄՆ-ի այս մոտեցումը խստորեն քննադատվել է միջազգային շրջանակներում ւ ԱՄՆ-ի ընդդիմադիր ՌԴ-ի կողմից: Թեհրան կատարած այցից ու Իրանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Ականատես ենք, որ ԱՄՆ-ն առավելագույն ճնշում է բանեցնում Իրանի վրա՝ փորձելով վախեցնել այս երկրին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի կողմից ոչ մի դրական քայլի հրահանգ չկա և ԱՄՆ-ն փոխարինող տարբերակ չի ներկայացնում, միայն հայտարարելով, որ պատրաստ է բանակցել, սակայն դա չի կարող իրական երկխոսության հիմք համարվել»:
ԱՄՆ-ի կառավարության երկակի ու թշնամական մոտեցոմը և կեղծավորությունը պատճառ է դարձել, որ Իրանի մեծարգո առաջնորդի կողմից մերժվի Վաշինգտոնի հետ բանակցելու ցանկացած առաջարկ: Չորեքշաբթի երեկոյան, Իրանի համալսարանների դասախոսների հետ հանդիպման ժամանակ, Ն.Վ. առաջնորդը բանակցությունը համարել է ԱՄՆ-ի մարտավարությունը Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը կատարելագործելու համար: Կրկին ընդգծելով որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ինչպես որ նախապես էլ ասվել էր, ԱՄՆ-ի հետ բանակցության սեղանի շուրջ չգալու պատճառն այն է, որ նախ այդ քայլը ոչ մի օգուտ չի ունենալու և հետո դա նաև վնասակար է»: Երեքշաբթի օրը նույնպես Իրանի համակարգի պատասխանատուների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, մեծարգո Այաթոլլահ Խամենեին շեշտել էր.«Իրանի ժողովրդի վերջնական ընտրությունը դիմադրությունն է և այս առճակատման ընթացքում, ԱՄՆ-ն ստիպված է լինելու նահանջել»:
Իրանի դեմ ԱՄՆ-ի մոտեցումը լիովին հիմնված է սպառնալիքի, բռնության ու հարկադրանքի վրա: Այդուհանդերձ, անցնող 40 տարիների ընթացքում, Իրանը կանգնել է ԱՄՆ-ի քաղաքականությունների ու քայլերի դեմ և գործնականում չեզոքացրել է Վաշինգտոնի սադրիչ քայլերը: Միևնույն ժամանակ, Իրանն ապացուցել է, որ հաջողությամբ կարող է հաղթել ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու դիմակայել Թրամփի կառավարության թշնամական քաղաքականություններին: