Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա նշանակությունը՝ ԻԻՀ մեծարգո առաջնորդի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107897-Այս_տարվա_Ղոդսի_համաշխարհային_օրվա_նշանակությունը_ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_տեսանկյունից
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Այս տարի Ղոդսի համաշխարհային օրն ավելի կարևոր է, քան նախորդ տարիներին, քանի որ Միացյալ Նահանգները և տարածաշրջանում նրան հետևող որոշ ռեժիմները, փորձում են «դարի գործարք» նախագծով, ողջ աշխարհում մոռացության մատնել Պաղեստինի հարցը, ինչն անշուշտ չի հաջողվի նրանց և նրանք ձախողելու են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2019 14:26 Asia/Tehran
  • Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա նշանակությունը՝  ԻԻՀ մեծարգո առաջնորդի տեսանկյունից

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Այս տարի Ղոդսի համաշխարհային օրն ավելի կարևոր է, քան նախորդ տարիներին, քանի որ Միացյալ Նահանգները և տարածաշրջանում նրան հետևող որոշ ռեժիմները, փորձում են «դարի գործարք» նախագծով, ողջ աշխարհում մոռացության մատնել Պաղեստինի հարցը, ինչն անշուշտ չի հաջողվի նրանց և նրանք ձախողելու են:

Մայիսի 29-ի երեկոյան, ռամազան բարեբաստիկ ամսվա առիթով հանդիպումների շրջանակում, համալսարանների հազարավոր դասախոսների հետ հանդիպման ժամանակ,  նշելով, որ այս տարի Ղոդսի համաշխարհային օրն ավելի կարևոր է,  քան նախորդ տարիներին, ԱՄՆ-ի  և տարածաշրջանում նրան հետևող որոշ ռեժիմների սադրիչ քայլերն ուղղված են «դարի գործարք» նախագծի իրագործմանը, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Պաղեստինի պաշտպանությունը զուտ իսլամական հարց չէ: Այն  հիմնված է մարդասիրության ու խղճի վրա և իհարկե մուսուլմանների համար կրոնական նշանակություն ունի»:

Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթը տեղի կունենա ռամազան ամսվա վերջին ուրբաթ  օրը՝ ողջ Իրանում և այլ երկրներում: Ղոդսի համաշխարհային օրվա շնորհիվ  Պաղեստինի հարցը ողջ աշխարհում կենդանի է պահվում և այդ մասին իրազեկվածությունը կանխում է Պաղեստինի ժողովրդի իդեալների մոռացության մատնվելը:

Ղոդսի համաշխարհային օրվա ազդեցությունը, որ   Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ  դարձել է մնայուն, Պաղեստինի հարցի կարևորությունն ի ցույց է դնում ողջ աշխարհում: 

Այս տարի այդ կարևորությունը կրկնապատկվել է: Այդ իսկ պատճառով, այս տարի  Ղոդսի համաշխարհային օրվա կարգախոսն է ՝ «Դարի գործարք նախագծի ձախողումը և Պաղեստինի իդեալի կայունացումը»:

«Դարի գործարք» նախագիծը փորձում են իրագործել   ԱՄՆ-ն  և նրանից կախված որոշ արաբական ռեժիմներ: Այդ քայլի բուն նպատակն է մոռացության մատնել Պաղեստինյան իդեալն ու Պաղեստինի ժողովրդի իրավունքները և նորմալացնել Սիոնիստական ռեժիմի հետ արաբների հարաբերությունները:

Հաշվի առնելով այդ հարցը, այս տարի Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթը և օրվա առիթով ընտրված կարգախոսը, մեծ նշանակություն ունեն և մուսուլմանների լայն մասնակցությունը քայլերթին, կհուսահատեցնի «դարի գործարք» նախագծի աջակիցներին :

Այդ կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ ասել է. «Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված կարգախոսը հույժ կարևոր է և դա նշանակում է, որ մենք երբեք չենք մոռացել Ղոդսը և պատմության ճնշվածներին ու նրանց երբեք միայնակ չենք թողնելու և բռնատերերի նկատմամբ չենք լռելու»:

«Դարի գործարք» նախագիծը նպատակ ունի ամբողջությամբ ջնջել Ղոդսի պատմական ինքնությունը և Պաղեստինի հարցը: Այդ նախագիծը նույնիսկ միլիոնավոր պաղեստինցի փախստականների համար հայրենիք վերադառնալու իրավունք չի վերապահել: Հաշվի առնելով «դարի գործարք» ամերիկյան նախագծի էությունը, Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելը, բոլոր մուսուլմանների և աշխարհի մյուս ազատախոհների պարտականությունն է,որպեսզի միավորվելով պատմության բռնատերերի դիմաց կանխեն Պաղեստինի հարցի մոռացության մատնվելը:

Նման պայմաններում, Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթը ցուցադրում է իսլամ աշխարհի կարևորագույն հարցի, այսինքն՝ Պաղեստինի ու Ղոդսի նկատմամբ իսլամական ժողովուրդների միասնությունը, որպեսզի նրանք ձախողման մատնեն այդ արաբա-ամերիկյան նախագիծը:

Ի դեպ Իրանի իսլամական հանրապետությունը, որպես Ղոդսի համաշխարհային օրվա նախաձեռնող երկիր, Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն իր արտաքին քաղաքականության գլխավոր  սկզբունքներից է համարում: 

Չորեքշաբթի օրը, նշելով, որ Իրանը կմնա Պաղեստինի ժողովրդի կողքին և Ղոդսը պատկանում է պաղեստինցիներին, Զարիֆն ընդգծել է.«Պատմությունը ցույց է տալիս, որ ով փորձի անտեսել այս հարցը, դատապարտված է նսեմացուցիչ պարտության»: