Մամուլի տեսություն 31.05.2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107911-Մամուլի_տեսություն_31.05.2018
Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ղեկավարը հյատարարել է, որ ամերիկա-սիոնիստական «դարի գործարք» նախագիծը նման է չհասունացած սաղմի, որի հետագա զարգացումը կասեցվելու է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2019 05:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.05.2018

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ղեկավարը հյատարարել է, որ ամերիկա-սիոնիստական «դարի գործարք» նախագիծը նման է չհասունացած սաղմի, որի հետագա զարգացումը կասեցվելու է:

Մամուլի տեսություն 31.05.2018

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ղեկավարը հյատարարել է, որ ամերիկա-սիոնիստական «դարի գործարք» նախագիծը նման է չհասունացած սաղմի, որի հետագա զարգացումը կասեցվելու է:

«Ջամե Ջամ» օրաթերթ

«Դարի գործարք» նախագիծը նման է չհասունացած սաղմի

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ղեկավարը հայտարարել է. «Դարի գործարք» նախագիծը նման է չհասունացած սաղմի, որի հետագա զարգացումը կասեցվելու է»: Հոսեյն Սալամին նշել է, որ սիոնիստները ոչ միայն ցանկանում են իշխել ոչ միայն պաղեստինցիների, այլ Եփրատից մինչև Տիգրիս ընկած շրջանների վրա: Նա հավելել է. «Սիոնիստական ռեժիմի գոյությունը հիմնված է պաղեստինցիներին ճնշելու վրա և սիոնսիտներին պետք է սաստել հենց այդ կետում»:

 

«Էթեմադ» օրաթերթ

Երեք հազար իլիպականներ սպասում են մահապատժի

ԻԼԻՊ-ի ֆրանսիացի անդամների թիվը, ովքեր դաապարտվել են մահապատժի, հասել է վեցի: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ, այյդ երկիրը դեմ է  մահապատժին, սակայն հարգում է Իրաքում ձերբակալված, ԻԼԻՊ-ի ֆրանսիացի անդամներին դատելու Բաղդադի ցանկությունը:

Դոյչե Վելլե օրաթերթը գրել է, որ ԻԼԻՊ-ի 19 հազար անդամներ, ներկայումս կալանավորված են և սպասում են դատարավորթյան: Նրանցից երեք հազարն արդեն դատապարտվել է մահապատժի, իսկ մյուսները սպասում են իրենց ճակատագրի որոշմանը: 2014 թվականից մինչև 2018 թվականի ավարտը, Իրաքը մահապատժի է ենթարկել 250 ահաբեկչի:

 

«Իրան» օրաթերթ

Վենեսուելայում գնաճը կազմել է 130 հազար տոկոս

Վենեսուելայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2018թ գնաճն այդ երկրում կազմել է 130 հազար տոկոս: Այս հաղորդման համաձայն, 2013-2018թթ Վենեսուելայի տնտեսական աճի ցուցանիշը նվազել է 47.6 տոկոսով:

Վենեսուելայի Կենտրոնական բանկն այս տվյալները հրապարակել է վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ՝ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանմանը զուգահեռ: Վենեսուելայի Կենտրոնական բանկի այս քայլն աննախադեպ է:

Արդեն տևական ժամանակ, Վենեսուելան գտնվում է  քաղաքակն ճգնաժամի վիճակում, տնտեսական երկարատև խնդիրների առկայության պատճառով: Չորս տարի առաջ սկսված և մինչ օրս շարունակվող պատժամիջոցները, կաթվածահար են արել այս երկրի մարդկանց կյանքը:

 

«Համշահրի» օրաթերթ

Ազարը հրաժեշտ կտա Չելսիին՝ առաջնությունից հետո

Եվրոպայի Լիգայի առաջնությունում, Չելսին հաղթել է Արսենալին 4:0 հաշվով և նվաճել չեմպիոնի տիտղոսը: Խաղում փայլուն ներկայացել է Էդեն Ազարը, որին հաջողվել է դառնալ կրկնակի գոլի հեղինակ: Բելգիացի ֆուտբոլային աստղը, խաղի ավարտին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ Չելսիից և սա այս հավաքականի կազմում իր վերջին խաղն է:

 

PanARMENIAN.Net

ԵԽ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ դատական բարեփոխումներին աջակցելու նպատակով  

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը:

Վերջինի կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Քաղաքական խորհրդական, Քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչ Մաքսիմ Լոնգանգը:

Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, արձանագրել, որ Հայաստանի դատական համակարգում սկսվել է արմատական բարեփոխումների գործընթաց, և Եվրոպայի խորհրդի աջակցությունն է հայտնել այդ գործընթացի իրականացմանը:

Նրա խոսքով՝ միայն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել դատական իշխանության նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը:

«Այստեղ ենք ձեզ աջակցելու համար: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է լինելու, նույն կերպ և ձախողումը»,- ընդգծել է Քրիստոս Ջիակումոպուլոսը:

Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումներն իրականացվելու են Հայաստանի Սահմանադրության ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան և ապահովելու են լայն ներառականություն:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունն ու սկսած գործընթացը հաջողելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

 

 

PanARMENIAN.Net

Ֆրանսիայի Սենատը Նոտր Դամն իր նախկին տեսքով վերականգնելու օրինագիծ է ընդունել

Ֆրանսիայի Սենատն օրինագիծ է ընդունել Փարիզի Աստվածամոր տաճարն իր նախկին տեսքով վերականգնելու մասին: Փաստաթղթում ասվում է, որ հրդեհից տուժած Նոտր Դամը պետք է վերակառուցվի այն տեսքով, ինչ ունեցել է հրդեհից առաջ: Մասնավորապես, Սենատը որոշել է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում եկեղեցու աշտարակը պետք է լինի այնպիսին, ինչպին այն 19-րդ դարում ստեղծել է Էժեն Վիոլե լե Դյուկը: Բոլոր ժամանակակից շինանյութերը ևս պետք է համաձայնեցվեն, գրում է Bird in Flight-ը:

Նոտր Դամի վերականգնումը վիճահարույց հարց է Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում: Սենատի որոշումը հակասում է կառավարության մոտեցմանը՝ հայտարարվել էր, որ միջազգային մրցույթ է անցկացվելու Նոտր Դամի վերականգնման համարձակ և կրեատիվ գաղափարաները հավաքագրելու համար: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ասել էր, որ իրեն հետաքրքիր է Նոտր Դամի վերականգնման «արդիական մոտեցումը»:

Նախագահ Մակրոնը նույնպես կոչ էր արել «գյուտարար վերակառուցման», որն ավելի «կգեղեցկացնի» տաճարը: Սակայն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ հակվում է նախնական տեսքով վերականգնմանը, իր մոտեցումն այդ հարցում «պահպանողական» անվանելով:

Տասնայկ նկարիչներ, դիզայներներ ու ճարտարապետներ ամբողջ աշխարհից հասցրել են իրենց գաղափարներն առաջարկել Նոտր Դամի արդիականացման վերաբերյալ: Ոմանք ենթադրում էին, որ կարելի է ապակյա տանիք անել կամ «կանաչ տարածք» քաղաքային այգով և նույնիսկ ավազանով:

Օրինագիծը ենթադրում է, որ վերականգնման աշխատանքներն ավարտվելու են 2024-ին՝ այդ տարի Փարիզում անցկացվելու են Օլիմպիական խաղերը: Սակայն, ըստ փորձագետների կարող է 10-15 տարի պահանջվել:

 

Tert.am

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20-ի շրջանակներում

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են հանդիպում անցկացնել Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Էրդողանի գրասենյակի հայտարարությունում:

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Մեր նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանխել Իդլիբում կառավարական ռեժիմի հասցրած ավիահարվածների հետևանքով անմեղ զոհերի թվի աճը: Էրդողանը շեշտել է, որ երկկողմ հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև դրականորեն են զարգանում: Նա հայտնել է Ճապոնիայում հանդիպելու հավանականության մասին»,- ասվում է հաղորդագրությունում: 

Կրեմլի մամլո ծառայությունը հանդիպման հստակ ամսաթիվ չի նշել, միայն հաստատել է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են հանդիպել առաջիկայում: G20-ի գագաթնաժողովը ճապոնական Օսակա քաղաքում անցկացվելու է հունիսի 28-29-ը: