Մեքքայի եռակողմ նիստերը, թանկ և անարդյունավետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107921-Մեքքայի_եռակողմ_նիստերը_թանկ_և_անարդյունավետ
Հինգշաբթի և ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի Մեքքայում տեղի են ունեցել երեք հանդիպումներ, որոնք ոչ մի ձեռքբերում չեն ունեցել Ռիադի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2019 13:26 Asia/Tehran
  • Մեքքայի եռակողմ նիստերը, թանկ և անարդյունավետ

Հինգշաբթի և ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի Մեքքայում տեղի են ունեցել երեք հանդիպումներ, որոնք ոչ մի ձեռքբերում չեն ունեցել Ռիադի համար:

Հինգշաբթի օրը  Սաուդյան Արաբիայի Մեքքայում կայացավ  Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների գագաթաժողովը:  Ուրբաթ օրը նույնպես Մեքքայում տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Ալ Սաուդը այդ հանդիպումները անցկացրեց տարածաշրջանում տիրող պայմանների և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կոնսենսուսի հաստատման նպատակով:

Պարսից ծոցում զգալիորեն աճել է լարվածությունը: Այն պայմաններում, երբ ավելացել են ԱՄՆ-ի կողմից  Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները, Իրանը ցույց է տվել, որ ռազմական բարձր պատրաստվածությունն ունի ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար: ԱՄՆ-ի ստրատեգներն այդ երկրի կառավարությանը զգուշացրել են Իրանի հետ ցանկացած պատերազմի մասին, և հայտարարել, որ եթե Միացյալ Նահանգները պատերազմ սկսի Իրանի դեմ, ապա պատերազմի ավարտը չի լինի Միացյալ Նահանգների օգտին:

ԱՄՆ-ի կառավարությունը, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփը, հասկանալով Իրանի հետ որեւէ պատերազմի հետեւանքների մասին նախազգուշացումները, բացահայտորեն հայտարարել են, որ Իրանի հետ պատերազմելու մտադրություն չունեն:

Սակայն Իրանի հետ պատերազմից հրաժարվելու Թրամփի կողմից նահանջը, այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիային  չի բավարարել: Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան մեծ ջանքեր է գործադրել Վաշինգտոնին համոզելու սահմանափակ ռազմական հարված հասցնել Իրանին: Սակայն վերջին օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև  լարվածությունը մեղմացել է: Ադել ալ-Ջոբայրն ասել է. «Սաուդյան Արաբիան չի ցանկանում պատերազմ սկսել Իրանի դեմ»:

Մեքքայի եռակողմ հանդիպումների ժամանակ Սաուդյան Արաբիան փորձեց արաբա-իսլամական կոնսենսուս ստեղծել Իրանի դեմ, որպեսզի ցույց տա, որ Արաբական մի շարք երկրներ համաձայն  են Ռիադի քաղաքականության հետ: Սակայն այդ նպատակին հասնելու հարցում Ռիադը միանշանակ ձախողեց:

Մեքքայի եռակողմ գագաթնաժողովին մասնակցած երկրների մեծամասնությունը Արաբիային հասկացրել են որ սխալ  ընկալում ունի իսկական սպառնալիքի վերաբերյալ: Քանի որ ներկա սպառնալիքը տարածաշրջանում ոչ թե Իրանն է, այլ Իսրայելը և Միացյալ Նահանգները, որոնք փորձում են Պաղեստինի դեմ իրագործել «Դարի գործարք» պլանը: Որոշ արաբական երկրներ նույնպես աջակցել են այս ռասիստական պլանին: Թեև Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների ելույթները Մեքքայի գագաթաժողովներում կենտրոնացված էին Իրանի սպառնալիքի վրա, սակայն արաբական երկրների ղեկավարների մեծ մասը խոսել են, «Դարի գործարք» պլանին դիմակայելու հարցի շուրջ:

Իրականում, Մակքայի եռակողմ հանդիպումները վերածվեցին Սաուդյան Արաբիայի և նրա  որոշ արաբ դաշնակիցների քաղաքականությունների քննադատության նիստի:

Լոնդոնյան «Ալ Ղոդս ալ-Արաբի» օրաթերթը նաև գրել է. « Մեքքայի հանդիպումների ետևում տարածվում է դարի գործարք պլանը»:

Հինգշաբթի և ուրբաթ օրը Մեքքայում տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ այն պայմաններում, երբ  նիստերին ներկա չէին իսլամական շատ երկրների ղեկավարներ: Եվ դա ցույց է տալիս Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային դիրքի նվազման գործընթացի մասին, որը տեղի է ունեցել Մոհամմեդ Բին Սալմանի իշխանության գալուց հետո: