Հրթիռային հարձակում Սիրիայի դեմ. Նեթանյահուն փախչում է ներքին մարտահրավերներից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107979-Հրթիռային_հարձակում_Սիրիայի_դեմ._Նեթանյահուն_փախչում_է_ներքին_մարտահրավերներից
Կիրակի առավոտյան, բռնագրավված Գոլանից մի քանի հրթիռներ են արձակվել Դամասկոսի հարավային արվարձանի ուղղությամբ, որոնց դիմադրել են Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ոււժերը: Սիոնիստական ռեժիմի կործանիչներն ապա գրոհել են Կունեյտրայի արևելյան արվարձանի դեմ, որի հետևանքով զոհվել են երեք սիրիացի բանակայիններ և յոթ ուրիշներ վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2019 09:12 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում Սիրիայի դեմ. Նեթանյահուն փախչում է ներքին մարտահրավերներից

Կիրակի առավոտյան, բռնագրավված Գոլանից մի քանի հրթիռներ են արձակվել Դամասկոսի հարավային արվարձանի ուղղությամբ, որոնց դիմադրել են Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ոււժերը: Սիոնիստական ռեժիմի կործանիչներն ապա գրոհել են Կունեյտրայի արևելյան արվարձանի դեմ, որի հետևանքով զոհվել են երեք սիրիացի բանակայիններ և յոթ ուրիշներ վիրավորվել են:

Սիրիայի դեմ հարձակումներն արդարացնելւ համար, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Դամասկոսի կողմից հրթիռներ են արձակվել Գոլանի ուղղությամբ: Սակայն պարզ է, որ դա կեղծ հայտարարություն է, որովհետև Սիրիայի ՀՕՊ-ը միայն չեզոքացրել է բռնագրավված Գոլանից արձակված հրթիռները և նախահարձակ չի եղել: Կարելի է ասել, որ Սիրիայի դեմ Իսրայելի ոտնձգության երկրորդ փուլի կարևոր գործոններից է Նեթանյահուի վիճակը բռնագրավված տարածքներում:

Բենիամին Նեթանյահուն իր քաղաքական ամենավատ պայմաններում է գտնվում:

Ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական վաղաժամ ընտրություններում Նեթանյահուն չնչին տարբերությամբ հաղթանակ տարավ իր մրցակից, գեներալ Բենի Գանցից ու նրա դաշնակիցներից: Եվ ընտրություններից 42 օր անց, չհաջողեց կազմել իր կառավարությունը: Այն պայմաններում, երբ Նեթանյահուն հայտնվել էր իշխանությունը կորցնելու շեմին, Խորհրդարանը որոշեց սեպտեմբերին նոր ընտրություններ անցկացնել, իսկ մինչ այդ նեթանյահուն շարունակելու է վարչապետի պաշտոնը: Իսրայելական Հա-Արեց օրաթերթը գրել է.«Ավարտվել է Նեթանյահուի ժամանակաշրջանը, անգամ ինքը գիտի այդ մասին, որ հետհաշվարկ է սկսվել»:

Կառավարություն կազելու հարցում ձախողումը, Նեթանյահուի առջև ծառացած միակ մարտահրավերը չէր: Նա կանգնած էր մեկ այլ խնդրի առջև և կարող է դատապարտվել: Նեթանյահուի դեմ կոռուպցիայի թեմայով չորս գործեր են հարուցվել: Փորձ է արվում այդ գործերի վճիռն արձակել նոր կառավարության կազմավորումից հետո: Նոր կառավարությունը չկազմավորվելով, Իսրայելի դատախազությունը դատավճռի արձակումը հետաձգեց հոկտեմբեր ամսին, որպեսզի Նեթանյահուն թիկունքում թողնի սեպտեմբերի ընտրությունները:

 Միգրանտներին տված Նեթանյահուի խոստումները չկատարվելու պատճառով, բռնագրավված տարածքներից արտագաղթն աճել է: Մի կողմից վերջին շաբաթների ընթացքում ավելացել են բողոքի ցույցերը գնաճի և ինֆլյացիայի նկատմամբ, մյուս կողմից Նեթանյահուի կառավարության քաղաքականությունների պատճառով, կրթված խավը արտագաղթում է Իսրայելից:

Նկատի առնելով այս մարտահրավերները, ընդամենը 40 օրվա անցյալ ունեցող խորհրդարանի լուծարումից երք օր անց, Նեթանյահուն կրկնեց Սիրիայի դեմ հարձակումը, որպեսզի հանրայի նկարծիքը շեղի ներքին մարտահրավերներից: