Թուրքիայի և Ադրբեջանի միջև համատեղ զորավարժության անցկացումը
Հունիսի 7-ին, Ադրբեջանի ու Թուրքիայի բանակայինները Նախիջևանում հնգօրյա զորավարժություն են անցկացնելու:
Զորավարժությունները օրակարգի մեջ են դրվում երկու երկրի միջև կնքված ռազմական պայմանավորվածությունների համաձայն: Անշուշտ, Թուրքիա-Ադրբեջան զորավարժության անցկացումը բացասական ուղերձ է պարունակում Հայաստանի համար: Հայերն այն համոզման են, որ Ալիևի կառավարությունը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություն անցկացնելով, մտադիր է փորձարկել իր գնած սպառազինությունը և հավանաբար Հայաստանի դեմ կիրառել:
Քաղաքական հարցերի փորձագետ Երվանդ Բոզոյանն այդ մասին ասել է.«Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժության անցկացման նպատակն է ճնշել Հայաստանին ու Արցախի աշխարհազորայիններին»:
Ադրբեջանի զինված ուժերն ամեն տարի տասնյակ ռազմափորձեր են անցկացնում տարբեր շրջաններում, հատկապես սահմանային քաղաքներում: Ներկայումս, երբ հակամարտող ուժերը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղության բանակցություններ են անցկացնում, հայ և ազերի ուժերի շփման գծերում Թուրքիայի հետ համատեղ զորավարժության անցկացումը վտանգավոր կարող է լինել: Իրողությունն այն է, որ այդ ռազմափորձը կայանալու է հայ և ազերի ուժերի շփման գծերի մոտակայքում: Հետևաբար Նախիջևանում կայանալիք այդ ռազմափորձը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Այդուհանդերձ այս ռազմափորձը հստակ ուղերձ է պարունակում:
Նախ՝ հայկական կողմին ցույց տալ գնված զենքերը. երկրորդ ուղերձն այն է, որ Թուրքիան ձգտում է Նախիջևանում ռազմաբազա ունենալ, ինչը նույնպես հայկական կողմի վնասին է լինելու:
Համատեղ ռազմափորձերի անցկացումը կայանում է Ադրբեջանի ԶՈՒ պատրաստվածությունը պահպանելու նպատակով: Այս բոլորն այն դեպքում, երբ ռազմական զորավարժություններ անցկացնելով, Թուրքիան Ադրբեջանում հասնելու է իր նպատակներին: Թուրքիան ցանկանում է ռազմական ազդեցություն ունենալ Ադրբեջանում և այդ երկրում ռազմաբազա ունենալով, տիրել Հարավային Կովկասի տարածաշրջանին:
Չնայած Բաքվի կառավարության պաշտոնատարները հերքում են արտասահմանյան պետությունների ռազմաբազայի տրամադրումը, Բաքվի և տարածաշրջանի լրատվական որոշ աղբյուրներ հաղորդել են Նախիջևանում ռազմաբազա կառուցելու Թուրքիայի փորձերի մասին: Այդ մասին վերջերս հայ փորձագետ՝ Արման Նավասարդյանն ասել է.«Նախիջևանում ռազմաբազա կառուցելու առաջարկը ներկայացնելով, Թուրքիան մտադիր է Ադրբեջանում մեծացնել իր ռազմական ներկայությունը»:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ներկայիս պայմաններում, Նախիջանում Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժության անցկացումը ոչ միայն վտանգավոր է հակամարտող կողմերի համար, այլև հնարավոր է հայկական կողմին պարտադրել պատերազմը վերսկսելու համար: Հատկապես որ Ղարաբաղյան խաղաղության բանակցությունները Հայաստանում լուրջ ընդդիմադիրներ ունեն և համատեղ այս զորավարժությունը կարող է պատրվակ լինել խաղաղության բանակցությունները վերացնելու համար: