ԱՄՆ-ն փորձում է աշխարհում հաստատել ջունգլիների օրենքը
Ռուսաստանը, որպես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի մրցակից ուժ, բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգների միակողմանի քաղաքականությունը, որն ակտիվացել է հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «International Affair International» ամսագրում գրած հոդվածում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները փորձում է ստեղծել «համաշխարհային կարգ», հիմնվելով «ջունգլիների օրենքի» վրա: Նրա տեսակետից, ներկայումս ամերիկացի քաղաքական գործիչները և լրատվամիջոցները փորձում են համաշխարհային հասարակական կարծիքին համոզել, որ միաբևեռ աշխարհը հերքող կողմն անարդարացի է և կասկած առաջացնել այդ հարցում:
Լավրովն ընդգծել է, որ Ներկայումս Միացյալ Նահանգները վարում է հատուկ քաղաքականություն՝ գործող միջազգային իրավական համակարգերը վերացնելու և Վաշինգտոնի կանոններին համապատասխան սահմանելու նպատակով: Զարիֆի կարծիքով, ԱՄՆ-ն անկանում է նոր համակարգը ձևավորել, հիմնվելով «Ով ավելի ուժեղ է, ճիշտ է», այսինքն՝ ջունգլիների օրենքով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականությունները, որոնք հիմնված են բռնության և այլ երկրներին սեփական պահանջները պատրադրելու վրա, համաշխարհային մակարդակով բազմաթիվ լարվածություններ են առաջացրել:
Թրամփը «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի համաձայն, պնդում է, որ Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունը կհանգեցնի ԱՄՆ-ի ուժի մեծացմանը և կօգնի այդ երկրին հաղթահարել իր մրցակիցներին: Ամերիկան իրեն համարում է համաշխարհային ոստիկան և այն պատրանքն ունի, որ պետք է լուծի գլոբալ խնդիրները, այն էլ բռնությամբ, ռազմական սպառնալիքներով և շրջափակումների միջոցով:
Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի միջազգային մրցակիցները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, դեմ են Վաշինգտոնի միակողմանի և ճնշող քաղաքականությանը և ժխտում են Թրամփի կառավարության կողմից այլ պետություններին իր կարծիքը պարտադրելու քաղաքականությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է ԱՄՆ-ի նման վերաբերմունքի վտանգավոր հետեւանքների մասին:
2019 թ. ապրիլին հայտարարելով, որ ավարտվել է սառը պատերազմի համակարգի ժամանակաշրջանը Պուտինն ասել էր.-«Ամերիկայի վարքագիծը ոչնչացնում է կայունությունը և սպառնում աշխարհի անվտանգությունը: Իսկ որոշ երկրների դեմ կիրառվող տնտեսական և քաղաքական ճնշումները հակասում են միջազգային իրավունքին»:
Թրամփի մոտեցումը նշանակում է, որ նրա կառավարությունը փորձում է իր կամքը պարտադրել ուրիշ, այդ թվում՝ թշնամի և նույնիսկ իր դաշնակից երկրներին:
Այնուամենայնիվ, աշխարհի շատ մեծ երկրների ղեկավարներ, ներառյալ՝ Վաշինգտոնի շատ եվրոպական գործընկերները, մտահոգություն են հայտնել Թրամփի քաղաքականության կապակցությամբ և հայտարարել են որ այդ քաղաքականությունը կհանգեցնի ԱՄՆ-ի մեկուսացմանը և անվստահության աճին:
Այդուամենայնիվ, միջազգային համակարգի զարգացումները այժմ շարժվում են դեպի բազմաբևեռ համակարգ և ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնավորված չէ միջազգային իրողությունների և գլոբալ զարգացումների վրա:
Թրամփի քաղաքականությունները հանգեցրել են միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի առավել մեկուսացմանը: