ԱՄՆ-ն փորձում է աշխարհում հաստատել ջունգլիների օրենքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108090-ԱՄՆ_ն_փորձում_է_աշխարհում_հաստատել_ջունգլիների_օրենքը
Ռուսաստանը, որպես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի մրցակից ուժ, բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգների միակողմանի քաղաքականությունը, որն ակտիվացել է հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2019 14:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում է աշխարհում հաստատել ջունգլիների օրենքը

Ռուսաստանը, որպես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի մրցակից ուժ, բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգների միակողմանի քաղաքականությունը, որն ակտիվացել է հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «International Affair International» ամսագրում գրած հոդվածում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները փորձում է ստեղծել «համաշխարհային կարգ», հիմնվելով «ջունգլիների օրենքի» վրա: Նրա տեսակետից, ներկայումս ամերիկացի քաղաքական գործիչները և լրատվամիջոցները փորձում են համաշխարհային հասարակական կարծիքին համոզել, որ միաբևեռ աշխարհը  հերքող կողմն անարդարացի է և կասկած առաջացնել այդ հարցում:

Լավրովն ընդգծել է, որ Ներկայումս Միացյալ Նահանգները վարում է հատուկ քաղաքականություն՝ գործող միջազգային իրավական համակարգերը վերացնելու և Վաշինգտոնի կանոններին համապատասխան սահմանելու նպատակով: Զարիֆի կարծիքով, ԱՄՆ-ն  անկանում է նոր համակարգը ձևավորել, հիմնվելով «Ով ավելի ուժեղ է, ճիշտ է», այսինքն՝ ջունգլիների օրենքով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականությունները, որոնք հիմնված են բռնության և այլ երկրներին սեփական պահանջները պատրադրելու վրա, համաշխարհային մակարդակով բազմաթիվ լարվածություններ  են առաջացրել:

Թրամփը «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի համաձայն, պնդում է, որ Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունը կհանգեցնի ԱՄՆ-ի ուժի մեծացմանը և կօգնի այդ երկրին հաղթահարել իր մրցակիցներին: Ամերիկան իրեն համարում է համաշխարհային ոստիկան  և այն պատրանքն ունի, որ պետք է լուծի գլոբալ խնդիրները, այն էլ բռնությամբ, ռազմական սպառնալիքներով և շրջափակումների միջոցով: 

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի  միջազգային մրցակիցները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, դեմ են Վաշինգտոնի միակողմանի և ճնշող քաղաքականությանը և ժխտում են Թրամփի կառավարության կողմից այլ պետություններին իր կարծիքը պարտադրելու քաղաքականությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է ԱՄՆ-ի նման վերաբերմունքի վտանգավոր հետեւանքների մասին:

2019 թ. ապրիլին հայտարարելով, որ  ավարտվել է սառը պատերազմի համակարգի ժամանակաշրջանը Պուտինն ասել էր.-«Ամերիկայի վարքագիծը ոչնչացնում է կայունությունը և  սպառնում աշխարհի անվտանգությունը: Իսկ որոշ երկրների դեմ կիրառվող տնտեսական և քաղաքական ճնշումները հակասում են միջազգային իրավունքին»:

Թրամփի մոտեցումը նշանակում է, որ նրա կառավարությունը փորձում է իր կամքը պարտադրել ուրիշ, այդ թվում՝ թշնամի և նույնիսկ իր դաշնակից երկրներին:

Այնուամենայնիվ, աշխարհի շատ մեծ երկրների ղեկավարներ, ներառյալ՝ Վաշինգտոնի շատ եվրոպական գործընկերները, մտահոգություն են հայտնել Թրամփի քաղաքականության կապակցությամբ և հայտարարել են որ այդ քաղաքականությունը կհանգեցնի ԱՄՆ-ի մեկուսացմանը  և անվստահության աճին:

Այդուամենայնիվ, միջազգային համակարգի զարգացումները այժմ շարժվում են  դեպի բազմաբևեռ համակարգ և ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնավորված չէ միջազգային իրողությունների և գլոբալ զարգացումների վրա:

Թրամփի քաղաքականությունները հանգեցրել են միջազգային ասպարեզում  ԱՄՆ-ի առավել մեկուսացմանը: