Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրում դոլարից հրաժարվելու մասին համաձայնագիր է կնքվել
Չինաստանի նախագահը տեղեկացրել է , որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրում ԱՄՆ դոլարից հրաժարվելու մասին համաձայնագիր է կնքվել:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ասել է.«Ըստ Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի՝ երկու երկրներն ամբողջությամբ հրաժարվելու են ԱՄՆ-ի դոլարի օգտագործումից և փոխադարձ առևտրի մեջ կիրառելու են Ռուսաստանի ու Չինաստանի ազգային տարադրամները»:
Այս կապակցությամբ Սի Ծինփինի հայտարարության հետ զուգահեռ, Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց Ռուսաստանի ու Չինաստանի ազգային տարադրամներով առևտուր անելու մասին համաձայնագիր ստորագրելու հրամանագիրը:
Որպես Չինաստանի ու Ռուսաստանի միջև պետական փաստաթուղթ հաստատված այդ համաձայնագրի հիմամբ՝ արտահանումներին ու ներմուծումներին ուղղված բոլոր վճարումները, երկու երկրի տնտեսական հաստատությունների միջև ուղղարկի ներդրումներն ու ծառայություններն իրականանալու են ռուսական ռուբլիի և չինական յուանի միջոցով:
Չինաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունից դոլարն ամբողջովին վերացնելու մասին երկու երկրի նախագահների ստորագրած համաձայնագիրը մեծ քայլ է ուղղված նրանց ազգային տարադրամի ամրապնդման: Համաձայնագիրն ստորագրվել է Չինաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի շրջանակում:
Ռուսաստանը և Չինաստանը քաղաքական պատճառներով լուրջ խնդիրներ ունեն ԱՄՆ-ի հետ: Նրանց և ԱՄՆ-ի հարաբերությունները լարված են: Մոսկվան և Պեկինը դոլարից հրաժարվելու մասին համաձայնագրով ինչ-որ տեղ սահմանափակել են Սպիտակ Տան կողմից վերջիններիս վրա գործադրվող ճնշման լծակները:
Հատկապես որ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմի շրջանակում
Չինաստանն առավել քան Ռուսաստանը գտնվում է առևտրի ու տնտեսության ոլորտում Թրամփի որոշումների հետևանքով վնասների թիրախում: Այդիսկ պատճառով ազգային տարադրամ օգտագործելու Մոսկվայի ու Պեկինի որոշումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել Վաշինգտոնի ճնշումների նվազեցման համար:
2014 թվականին երբ արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, այս երկիրը փորձեց իր արտարժութային պահուստներում ներառել չինական յուանը:
Իհարկե ազգային տնտեսության ցիկլից դոլարի կրճատումը չի սահմանափակվում այս երկրու երկրով: Վերջին տարիներին այլ երկրներ ևս նման քայլեր անելով թուլացրել են դոլարի դիրքը: Վերջին ամիսների ընթացքում Մալայզիան ու Թուրքիան ևս իրենց տնտեսության ոլորտում դոլարից հրաժարվելու քաղաքականություն են որդեգրել:
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է զեկույց,որում հայտարարել է,որ 2018 թվականի առաջին երեք ամիսներին աշխարհի տարբեր երկրներում արտարժութային պահուստներում դոլարի բաժնեչափը նվազել է: Երկրները նախընտրել են եվրոն, յուանն ու ֆունտ ստերլինգը:
Նման պայմաններում երբ աշխարհի տարբեր երկրներ որդեգրել են դոլարից հրաժարվելու քաղաքականություն, աստիճանաբար դոլարի դիրքը թուլանալու է և թուլանալու է նաև այլ երկրների նկատմամբ որպես Սպիտակ Տան քաղաքա-տնտեսական ճնշման գործիք դոլարի դերակատարությունը: