ՀԳՀԾ-ին չառնչվող խնդիրների նախագծում. Ֆրանսիան ուղեկցում է ԱՄՆ-ին
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ին չառնչվող խնդիրների արծարծումը ոչ մի կերպ չի նպաստելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանը»:
Ուրբաթ օրը, հակազդելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների միևնույն դիրիքորոշմանը, Աբբաս Մուսավին ասել է.«ՀԳՀԾ-ի հետ չառնչվող խնդիրների արծարծումը ոչ միայն չի նպաստում այս համաձայնության պահպանմանը, այլ մեծացնում է համաձայնության մեջ մնացած կողմերի միջև անվստահությունը»:
Հինգշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի Նորմանդի քաղաքում տեղի ուենացած մամլո համատեղ ասուլիսում ասել են, որ պետք է նոր բանակցություններ անցկացվեն Իրանի միջուկային խնդրի շուրջ:
ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի այս համատեղ դիրքորոշումը շարունակ կրկնվել է, ու նույնիսկ Փարիզը միջուկային բանակցությունների ընթացքում վատ դերակատարություն է ունեցել, ինչի բերումով էլ ձգձգվել են Իրանի ու աշխարհի վեց ուժերի միջև միջուկային բանակցությունները:
ՀԳՀԾ-ն միայն ընդգրկում է Իրանի միջուկային խնդիրները և գործադրման է հանձնվել ցույց տալու Իրանի բարյացակամությունը, որ վերջինս չի ձգտում միջուկային սպառազինության արտադրության: Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնությունից՝ հայտարարելով, որ ՀԳՀԾ-ն թերի համաձայնություն է:
Այժմ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց մեկ տարի անց, եվրոպական կողմերը չեն կարողացել իրականացնել ՀԳՀԾ-ի շրջանակներում իրենց հանձնառությունները և փոխհատուցել ԱՄՆ-ի քայլի պատճառած վնասները: Այս պայմաններում, Ֆրանսիան այժմ կրկնում է ՀԳՀԾ-ին չառնչվող ԱՄՆ նախագահի դիրքորոշումները և Փարիզի այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Եվրոպան ԱՄՆ-ի դիմաց անկարող է և անկախություն չունի:
Իրանի հրթիռային ծրագրի ու տարածաշրջանում Իրանի ներկայության մասին բանակցելը ԱՄՆ-ի երկու պահանջներն են, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում ՀԳՀԾ-ին: Պարագաներ, որոնք հիմնականում Իրանի ներքին հարցերին միջամտություն են համարվում և թիրախ են դարձնում Իրանի հզորության բաղադրիչները:
Ոչ մի անկախ երկիր իր պաշտպանական խնդիրներն ու հզորության տարրերը բանակցության թեմա չի դարձնում և ԱՄՆ-ի նպատակն ու այդ երկրի հետ Ֆրանսիայի ուղեկցությունը, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի ազդեցիկ ուժի ու ներկայության սահմանափակումն է: ԻԻՀ-ի քաղաքական պատասխանատուներն ու բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս շեշտել են, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունների չեն մասնակցելու և Իրանի պաշտպանական հարցերը երբեք բանակցության թեմա չեն դառնալու:
Այս ուղղությամբ, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս շեշտել է.«Մենք ամեն մի հարցի շուրջ չենք բանակցելու և «Հեղափոխության հիմնական ու կենսական» թեմաները, ինչպես պաշտպանական ուժը, անվիճելի են»:
Իրանի մեծարգո առաջնորդի այս կտրուկ դիրքորոշումը ցույց է տալիս, որ Իրանը երբեք իր պաշտպանական խնդիրների ու հզորության գործոնների շուրջ գործարք չի կնքելու, քանի որ բանակցություն սկսել նշանակում է զիջումների գնալ:
ՀԳՀԾ-ից դուրս գալը Իրանի վերջնական տարբերակը չէ, սակայն Թեհրանը ՀԳՀԾ-ում Եվրոպայի հանձնառություններին համապատասխան նոր քաղաքականություններ է մշակում և փորձում է հավասարակշռության բերել կողմերի հանձնառությունները:
ՀԳՀԾ-ի պահպանման միակ ելքը ու նրա արդյունավետությունը, պայմանավորված է Եվրոպայի կողմից ստանձնած հանձնառությունների իրագործմամբ և նոր թեմաներ բացելու հարցում Ֆրանսիայի ու եվրոպական մյուս կողմերի ջանքերը Իրանին նոր խաղի մեջ չեն ներքաշելու: