Ռուսաստանի քայլը INSTEX-ին միանալու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108154-Ռուսաստանի_քայլը_instex_ին_միանալու_համար
Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանի և Եվրամիության միջև առևտրի հատուկ մեխանիզմին՝ INSTEX-ին միանալու համար, Մոսկվան բանակցություններ է անցկացնում Բրյուսելի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2019 15:41 Asia/Tehran
  • Ռուսաստանի քայլը INSTEX-ին միանալու համար

Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանի և Եվրամիության միջև առևտրի հատուկ մեխանիզմին՝ INSTEX-ին միանալու համար, Մոսկվան բանակցություններ է անցկացնում Բրյուսելի հետ:

Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիզովը նշել է, որ բանակցություններ են ընթանում այս մեխանիզմի գործարկման ուղղությամբ

ՌԴ-ից հետո, Նիդերլանդների կառավարությունն էլ հայտարարել է, որ մտադիր է միանալ INSTEX ֆինանսական մեխանիզմին:

Մի նամակ հղելով Նիդերլանդների օրենսդիր կառույցին, այս երկրի կառավարությունը, ողջունելով INSTEX մեխանիզմը, կոչ է արել այս մեխանիզմին միանալու համար կատարել անհրաժեշտ ծրագրումներն ու ներդրումները:

2019 թվականի հունվարի 31-ին, ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերի ապահովման նպատակով, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի մասնակցությամբ եվրոպական եռյակը գրանցել է Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմը` INSTEX-ը, որն  առ այսօր դեռևս չի գործարկվել:

ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, Եվրամիությունն ու եվրոպական եռյակը դեռևս չեն կատարել իրենց խոստումները, հատկապես INSTEX-ի կապակցությամբ: Այդ իսկ պատճառով, Իրանը 2019թ. մայիսի 8-ին հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի շրջանակում չի հարգելու իր որոշ հանձնառությունները և 60-օրյա սահմանեց  Եվրոպայի համար՝ իր խոստումներն իրագործելու նպատակով:

Չնայած Իրանը հույս ուներ, որ INSTEX-ն ամիսներ առաջ իրագործվեր, սակայն եվրոպական կողմը հապաղում է այդ հարցում: Միգուցե հենց այդ պատճառով է Թեհրանը կասկածում ՀԳՀԾ-ն պահպանելու եվրոպական կողմի կամքի ու ցանկության վրա և այսօր Իրանը ցանկանում է պարզել այդ համաձայնության վիճակը:

Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնն այդ մասին գրել է.«Իրանը եկել է այն եզրակացության, որ անընդունելի է ներկայիս վիճակի շարունակվելը»:

Ռուսաստանը համոզված է, որ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու խաղաղության հաստատման համար հաշվի առնելով ՀԳՀԾ-ի շահավետ լինելը, հարկավոր է պահպանել այդ համաձայնությունը: Մոսկվան նաև ցանկանում է Իրանի հետ շարունակել բազմակողմանի հարաբերությունները, այդ թվում նաև առևտրատնտեսական ոլորտում: ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի խոսքերով, չնայած գոյություն ունեցող շրջափակումներին ու սահմանափակումներին, Ռուսաստանը հարգում և իրագործում է Իրանի հետ բոլոր համաձայնություններն ու համատեղ նախագծերը:

Այդպիսով հակառակ ԱՄՆ-ի ցանկության և Վաշինգտոնի կամայականության, որ միշտ ձգտել է ՀԳՀԾ-ի վերացմանն ու Իրանի դեմ ճնշումների սաստկացմանը, Ռուսաստանը ցանկանում է պահպանել չափազանց կարևոր այս համաձայնությունն ու իրագործել դրա շրջանակում տրված խոստումները: