Իրանի դեմ ուղղված, Նեթանյահույի քաղաքական պասիվ ջանքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108174-Իրանի_դեմ_ուղղված_Նեթանյահույի_քաղաքական_պասիվ_ջանքերը
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին ՆԵթանյահուն, ով օրերս ներքին ու տարածաշրջանային հարթակում քաղաքական բազում անախորժությունների է հանդիպել, մեղքը Իրանի վրա բարդելով ու այս երկրի դեմ կեղծ հայտարարություններ կատարելով, ջանքեր է գործադրում, որպեսզի իրեն ներկայացնի որպես ակտիվ ու ազդեցիկ դիվանագետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2019 08:48 Asia/Tehran
  • Իրանի դեմ ուղղված, Նեթանյահույի քաղաքական պասիվ ջանքերը

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին ՆԵթանյահուն, ով օրերս ներքին ու տարածաշրջանային հարթակում քաղաքական բազում անախորժությունների է հանդիպել, մեղքը Իրանի վրա բարդելով ու այս երկրի դեմ կեղծ հայտարարություններ կատարելով, ջանքեր է գործադրում, որպեսզի իրեն ներկայացնի որպես ակտիվ ու ազդեցիկ դիվանագետ:

Ուրբաթ օրը, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ,  հեռախոսազրույցում, Նեթանյահուն ասել է, որ  աշխարհը պետք է շարունակի Իրանի դեմ ճնշումները: Հատկանշական է, որ մոտ ապագայում, Աբեն այցելելու է Իրան:

Հինգշաբթի օրը, Նեթանյահուն ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Օլի Հայնոնենի հետ օկուպացված Պաղեստինում կայացած հանդիպման ընթացքում, կրկնելով ԻԻՀ-ի դեմ նախկին անհիմն մեղադրանքները նշել էր, որ ՀԳՀԾ-ի առկայությամբ հանդերձ Թեհրանը փորձում է միջուկային զենք արտադրել: Նա հայտարարել է, որ Իրանը շարունակում է շարժվել միջուկային ռումբերի զինապահեստ ստեղծելու ուղղությամբ:

Նեթանյահույի հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ ԱԷՄԳ-ը ՀԳՀԾ-ին նախորդող և դրա ստորագրումից հետո իր 15 զեկույցներում, հաստատել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Իրանի լիարժեք հավատարմությունը և Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ լինելը:

Պարզ է, որ Նեթանյահուն երկու նպատակ է հետապնդում: Առաջին նպատակը՝ որպես ԱՄՆ-Իսրայել-Արաբիա ընդհանուր ռազմավարություն, իրանաֆոբիայի հոսանքի ուժեղացումն է:

Երկրորդ նպատակը Իսրայելի միջուկային գործունեության անցյալն ու ներկան թաքցնելն է:

 ԱՄՆ-ի ազագային անվտանգության նախկին խորհրդատու Մաք Գերոգ Բանդին վերջերս բացահայտել էր, որ 1960թ. հունիսին, երբ Իսրայելը Ֆրանսիայի օգնությամբ սկսեց իր առաջին ռեակտոների արտադրումը՝ Թել Ավիվի պաշտոնյաները ԱՄՆ-ի դեսպանատանն ասել էին, թե դա սալիկ արտադրող ձեռնարկություն է:

Կառույցները, որ նախատեսված էին լինել սալիկների արտադրության համարն,  վերածվեցին «Դիմոնայի» միջուկային օբյեկտի և Իսրայելի ԱՄՆ-ի տեղեկությամբ սկսեց միջուկային զենք արտադրել:

Հրապարակված զեկույցների համաձայն, Իսրայելն այժմ ունի 200-400 միջուկային մատագլխիկներ: Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն փաստորեն ամենամեծ արգելք են համարվում «Միջուկային սպառազինությունից զերծ Միջին Արևելք» ստեղծելու ճանապարհին:

Որոշ ժամանակ առաջ ծաղրելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահույի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, սիոնիստական Մաարիվ օրաթերթն այդ քայլերի հիմնական պատճառը համարել է Սիրիայում Իսրայելի մշակած քաղաքականության խափանումը:

Իսրայելի վարչապետը այն դեպքում է Իրանին մեղադրում միջուկային զենք արտադրելու փորձեր կատարելու մեջ, երբ 1390թ. Իրանի մեծարգո առաջնորդը մի ֆիթվայով հարամ հայտարարելով միջուկային ցանկացած զենքի արտադրությունն ու կիրառումը, հստակեցրել է.«Մենք հարամ ենք հայտարարում այս զենքերի օգտագործումը և մարդկությանը այս մեծ վտանգից անվնաս պահելու համար գործադրվող ջանքերը համարում ենք բոլորի պարտքը»:

Իհարկե այս կեղծ հայտարարությունները միայն չեն սահմանափակվում Իրանի միջուկային ծրագրով ու պաշտպանական ուժով: Վերջերս Ալ-Ֆաջիրա նավահանգստում մի քանի նավթատար նավերի մեջ տեղի ունեցած պայթյուններում Իրանին մեղավոր ճանաչելը նույնպես հակաիրանական մեղադրանքների սցենարի մյուս բաժինն է: