Թրամփի կառավարությունն օգնելու է Սաուդյան Արաբիային լազերային ռումբերի արտադրման հարցում
Իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է տածում Արևմտյան Ասիայում արաբ դաշնակիցների, հատկապես Սաուդյան Արաբիայի նկատմամբ:
Այդ ուղղությամբ, Թրամփի համաձայնությամբ, զենքերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Raytheon» ընկերությունը տեղեկություններ ու տեխնոլոգիա է փոխադրում Սաուդյան Արաբիա և Ռիադին առիթ է ընձեռում լազերային խելացի ռումբեր արտադրել:
Սաուդյան Արաբիային թույլատրվում է այդ ընկերության համագործակցությամբ, Paveway կառավարվող հրթիռների համար անհրաժեշտ կառավարող համակարգեր ու էլեկտրական մասնիկներ արտադրել:
Այդ հոսքագիծը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի հետ ԱՄՆ-ի ութ միլիարդ դոլարանոց սպառազինական փաթեթի մի մասն է, որի մասին հայտարարվել է շուրջ երկու շաբաթ առաջ:
Թրամփի կառավարությունը Կոնգրեսի կոմիտեներին տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի հետ իրագործելու է 22 ռազմական պայմանագիր: Թրամփն այս սպառազինական գործարքներն իրականացրել է առանց Կոնգրեսի հաստատման և երկրում ազգային արտակարգ դրություն հայտարարելու պատրվակով:
Թրամփի կառավարության այս քայլը զայրացրել է ԱՄՆ-ի օրենսդիրներին: Կոնգրեսականներն ավելի վաղ զգուշացրել էին, որ Թրամփը մտադիր է զենքի վերահսկման օրենքի որոշ կետերից օգտվելով, վերջնականացնել Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին զենքի վաճառքի մասին պայմանագրերը:
Թրամփը միշտ է հովանավորել է Սաուդյան Արաբիային և այդ երկիրը տարածաշրջանում Վաշինգտոնի տնտեսական ու ռազմավարական գործընկերն ու ամերիկյան զենքի ամենամեծ գնորդներից է: ԱՄԷ-ը ևս Վաշինգտոնի տարածաշրջանային կարևոր գործընկերն է և տարեկան մեծ քանակության զենքի է գնում ԱՄՆ-ից: Հետևաբար Թրամփի կառավարությունը չի ցանկանում կրճատել Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ իր հարաբերությունները:
Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն այն համոզման են, որ Արաբիայում լազերային ռումբերի մասնիկների արտադրությունը կհանգեցնի Ռիադի կողմից այդ արդիական ռումբերի արտադրության և այդ ռումբերը կօգտագործվեն Եմենի իրավազրկված ժողովրդի սպանության համար:
Մինչ օրս Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով, զոհվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ և բազում ավերածություններ են առաջացել իսլամական այդ աղքատ երկրում:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ արևմտյան պետությունները զենքի վաճառքի շահի փոխարեն, պետք է օրակարգում դնեն իրենց օրինական հանձնառություններն ու միլիոնավոր խաղաղ եմենցիների կյանքը:
2019թ. ապրիլից, Թրամփը վետո դնելով Եմենի պատերազմում ԱՄՆ-ի մասնակցության դադարեցման մասին նախագծի վրա, օրենսդիրներին հիշեցրեց, որ պատերազմի շարունակման մասին որոշումը նախագահն է կայացնելու և Կոնգրեսը չպետք է միջամտի այդ հարցում:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Թրամփի կառավարությունը վճռակամ է հովանավորելու սաուդցի ու էմիրաթցի ոճրագործներին, կարելի է ակնկալել, որ սաուդյան կոալիցիան, լազերային ռումբերից օգտվելով, կավելացնի Եմենի օդային տարածքների դեմ հարձակումները:
Այդպիսով Թրամփի կառավարությունն ուղղակիորեն հանցակից է Եմենի ժողվրդի դեմ սաուդցիների ու էմիրաթցիների ոճրագործություններում: