Իրան-Եվրոպա քաղաքական բանակցությունները՝ Գերմանիայի արտգործնախարարի Թեհրան այցելության հետ միաժամանակ
Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը երկուշաբթի օրը բանակցելու է Իրանի պաշտոնատարների հետ:
Քաղաքական դիտորդների տեսանկյունից Թեհրանի բանակցություններում երկու կարևոր շարժումներ կան.
Առաջին շարժումն է՝ Իրանի դեմ Վաշինգտոնի առավելագույն ճնշման քարոզարշավը, որի նկատմամբ Եվրոպան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:
Երկրորդ շարժումն է՝ ՀԳՀԾ-ի թույլ վիճակի պարզելը:
Այդ երկու շարժումների մեջ, Եվրոպան շարունակ խոստանում է, որ գործարկվելու է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերն ապահովելու նպատակով ֆինանսական մեխանիզմը: Այդ նպատակով, Գերմանիայի արտգործնախարարի հետ միաժամանակ, Իրան է այցելելու նաև INSTAX-ի գերմանացի տնօրեն՝ Փեր Ֆիշերը:
Եվրոպական կողմը փորձում է ցույց տալ, թե մտահոգված է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների մի մասը Իրանի կողմից վայր դնելու կապակցությամբ:
Իրանը մեկ ամիս առաջ, իր որոշ հանձնառություններից հրաժարվելով, ՀԳՀԾ-ի անդամ պետություններին 60-օրյա ժամանակ ընձեռեց՝ Իրանի նկատմամբ իրենց հանձնառությունները կատարելու համար:
Ըստ երևույթին, եվրոպական ու ասիական պետությունների բարձրաստիճան պաշտոնատարներին բանակցությունից բացի այլ ելք չի մնում այս լարված մթնոլորտը մեղմելու համար: Այս ռազմավարությունն ավելի արագ տեմպ է ստացել Գերմանիայի արտգործնախարարի Իրան այցելության և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի Թեհրան կատարելիք մոտալուտ այցելության պատճառով:
Սրանից երկու շաբաթ առաջ, Գերմանիայի խորհրդարանում, ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի գործելակերպի մասին խոսելիս, Գերմանիայի արտգործնախարարը փորձեց ՀԳՀԾ-ի համաձայնության ձախողման պատասխանատվությունը բարդել այդ համաձայնությունը ստորագրած մյուս երկրների ուսին: Նա ասել է.«ՀԳՀԾ-ին հարգելը միայն Եվրամիության պարտականությունը չէ, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն, կազմակերպության անդամ բոլոր երկրները պարտավոր են ամեն կերպ հովանավորել այս համաձայնությունը»:
Նշելով, որ շատ երկրներ զերծ են մնում ԱՄՆ-ի կամայական քաղաքականություններից, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ն թուլության ու անճարակության պատճառով է ճնշում Իրանին և իսլամական հանրապետությունը հաջողությամբ թիկունքում է թողնելու այս ճնշումները»:
Այս գործընթացում Եվրոպան չի կարող երկակի դիրքորոշում որդեգրելով, մի կողմից ցանկանալ պահպանել Իրանի հետ ՀԳՀԾ-ի համաձայնությունը և մյուս կողմից քայլ պահել ԱՄՆ-ի հետ՝ Իրանի հրթիռային ու պաշտպանական կարողության հետ կապված հարցերում:
ՀԳՀԾ-ում և Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևում նշված է Իրանի հանդեպ եվրոպացիների և ՀԳՀԾ-ի անդամ պետությունների պարտականությունը: