Լարվածություն՝ Ղազախստանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններից հետո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108254-Լարվածություն_Ղազախստանում_անցկացված_արտահերթ_նախագահական_ընտրություններից_հետո
Ղազախստանում երեկ տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ: Ընտրություններին զուգահեռ, մի խումբ մարդիկ բողոքել են դրանց անցկացման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2019 14:54 Asia/Tehran
  • Լարվածություն՝ Ղազախստանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններից հետո

Ղազախստանում երեկ տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ: Ընտրություններին զուգահեռ, մի խումբ մարդիկ բողոքել են դրանց անցկացման դեմ:

Ղազախստանի ոստիկանությունը երկրի նախագահական ընտրություններից հետո ձերբակալել է 500 ցուցարարների:

Երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ժամանակավոր պաշտոնակատար  Ղասիմ Ժոմարտ Տոկաևը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը և ընտրվել  նախագահ: Ղազախստանի 6-րդ նախագահական ընտրությունների համար գրանցվել է 7 թեկնածու։  Ընտրական օրենքի համաձայն, Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Հաղթանակ տանելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների 50%-ից ավելին, հակառակ դեպքում, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։

Ղազախստանի  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ֆաուսովը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին մասնակցությունը եղել է 95 տոկոս:

«Ղազախստանի իրավունք» լրատվական կայքի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, կանխատեսվում էր նախագահական թեկնածու  Տոկաևը կհավաքի ձայների 70 տոկոսը:

Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրությունները մեծ նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար:

Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաքում իշխանություն ունենալու հարցը դարձել է տարածաշրջանի եւ աշխարհի ուժերի մրցակցության առարկա:

Ղասիմ Ժոմարտ Տոկաևը, որպես Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ժամանակավոր պաշտոնակատար, բազմիցս ընդգծել է, որ շարունակելու է Նուրսուլթան Նազարբաևի կառավարության քաղաքականությունը:

Նուրսուլթան Նազարբաևի ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացերլ ընտրական գործընթացի դեմ:

Արգելափակված «Ժամանակակից » կազմակերպությունը, որը Եվրոպայի ազատության ռադիոյի և Ամերիկայի ձայնի համատեղ նախաձեռնությունն է, նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի դիրքերը Կենտրոնական Ասիայի երկրներում, մասնավորապես՝ Ղազախստանում:

Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաևի ներկա դիրքը խարխլելու համար, այս կազմակերպությունը Ազգային-հայրենասիրական շարժման ներկայացուցիչ Ամիրջան Կուսանովի աջակցությամբ,  փորձում է Ղազախստանում ընթացող գործընթացը փոխել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի օգտին և Ռուսաստանի դեմ: Ղազախստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ամիրջան Կոսանովը, որպես քաղաքական և հասարակական ակտիվիստ, հունիսի 9-ին առաջադրվել էր որպես Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու:

Բողոքի ակցիայի մասնակիցները, քաղաքական գործիչ Մոխթար Աբլյազովի կողմնակիցներն են, որը տնտեսական հանցագործությունների և սպանությունների մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման: Ցուցարարները նաեւ աջակցել են Կոսանովին, որպեսզի աշխարհին ցույց տան, որ նա,  ով մասնակցում է ընտրություններին, իշխանության խամաճիկն է: Աբլյազովի կողմնակիցները կոչ են արել բոյկոտել Ղազախստանում հունիսի 9-ին եւ 10-ին  կայանալիք ընտրությունները : 

Կարծես թե, Ղազախստանի  արտահերթ  նախագահական ընտրություններում Տուկաևի 70 տոկոս հաղթանակը փխրուն է և սպառնում է Ղազախստանի քաղաքական ապագային: Հնարավոր է այդ երկրում սկիզբ առնի քաղաքացիական բողոքի ալիք: