Բրիտանիայի վարչապետի ընտրության առաջին փուլում հաղթել է Բորիս Ջոնսոնը
Հունիսի 7-ին Բրիտանիայի վարչապետի պաշտոնից և պահպանողական կուսակցության ղեկավարությունից Թերեզա Մեյի պաշտոնապես հեռանալուց հետո, կուսակցության առաջնորդների միջև ուժեղ մրցակցություն է սկսվել նրան փոխարինելու համար:
Բրիտանիայի վարչապետի ընտրության և պահպանողական կուսակցության ղեկավարության համար անցկացված քվեարկության առաջին փուլում հաղթել է նախկին արտգործնախարար Բորիս Ջանսոնը:
Հունիսի 13-ին կայացած քվեարկության արդյունքում Բրիտանիայի Լորդերի պալատի ներկայացուցիչները 114 ձայն են տվել Բորիս Ջոնսոնին, իսկ նրանից հետո, ներկայիս արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը շահել է 43 ձայն:
Բրեքզիթ հիմնական խնդիրն էր պահպանողական կուսակցության ղեկավարության թեկնածուների միջև պայքարում: Այս թեկնածուները բաժանվել էին Եվրամիության հետ որոշ մակարդակում առևտրային կապեր պահպանելու և Եվրամիությունից դուրս գալու կողմնակից երկու խմբերի:
Ջոնսոնը կողմնակից է Բրիտանիայի լիակատար դուրսբերումը Եվրամիության կազմից և արմատական պահպանողական կուսակցությունից բացի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես աջակցում է նրան և Բրիտանիա կատարած այցի ժամանակ ցանկացել է հանդիպել Բորիս Ջանսոնին, որը սակայն որոշ նկատռումների պատճառով հրաժարվել է հանդիպել Թրամփի հետ: Դոնալդ Թրամփը համոզված է, որ Բրիտանիայի նոր վարչապետ ընտրվելուց հետո Բորիս Ջոնսոնը, լիովին ծառայելու է իր պատվերներին և նա կարող է Ջոնսոնի միջոցով թուլացնել Եվրամությունը:
Հաշվի առնելով Բրիտանիայի վարչապետի ընտրության և պահպանողական կուսակցության ղեկավարության համար անցկացված քվեարկության առաջին փուլում Ջոնսոնի արձանագրած հաղթանակը, արդեն այժմ պետք է նրան համարել պահպանողական կուսակցության առաջնորդ և Բրիտանիայի վարչապետ:
Ակնկալվում է, որ Ջոնսոնը կուժեղացնի իր դիրքորոշումը Եվրամիության դեմ և մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը, նույնիսկ առանց Բրյուսելի հետ համաձայնության գալով, կկատարի Եվրամիությունից Բրիտանիայի վերջնական դուրս գալու որոշումը:
Բորիս Ջոնսոնն ասել է, որ եթե նա վարչապետ ընտրվի, կդադարեցնի 39 մլրդ ֆունտ ստերլինգ ( 50 մլրդ դոլար) նախապես համաձայնեցված Բրեքզիթի ծախսերը, եթե ԵՄ-ն ավելի լավ պայմաններ չներկայացնի:
Միեւնույն ժամանակ, Ջոնսոնի վարձապետ դառնալը Բրիտանիայում մի կողմից կնպաստի Լոնդոնի և Եվրամիության միջև տարաձայնությունների խորացմանը, իսկ մյուս կողմից Լոնդոնի և Վաշինգտոնի միջև մոտեցմանը: Թրամփը ցանկանում է, որ Բրիտանիայի նոր կառավարությունը ոչ միայն լիովին իրականացնի Բրեքսիթը, այլև, որպես Վաշինգտոնի ռազմավարական դաշնակից, ճնշում գործադրի եվրոպական երկրների վրա, ենթարկվելու Թրամփի պահանջներին:
Վաշինգտոնի տեսանկյունից Ջոնսոնը ամենալավ տարբերակն է Բրիտանայի վարչապետի պաշտոնի համար: Իսկ մյուս կողմից Եվրամիության համար Ջոնսոնը կարող է խանգարել փափուկ Բրեքսիթի գործընթացը: