ՇՀԿ գագաթնաժողովում Ռոհանին կարևորել է տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության պահպանումը
Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, որ Ղրղզստանի նախագահի պաշտոնական հրավերով այցելել էր Բիշքեկ, մասնակցեց Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որտեղ ունեցած ելույթում, ներկայացրեց Իրանի հայեցակետերը:
Հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցավ Շանհայի համագործակցության կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը՝ 11 երկրի, այդ թվում ՌԴ-ի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ,Հնդկաստանի ու Պակիստանի մասնակցությամբ:
ԻԻՀ նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթանաժողովին մասնակցելուց հետո մեկնեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե՝ «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» (CICA) 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու և ելույթով հանդես գալու համար:
Այս երկու գագաթնաժողովների մասնակից երկրները ձգտում են Ասիայի տարածաժրջանում փոխգործակցության ու փոխվստահության հաստատման:
Արևմտյան Ասիայում և Կենտրոնական Ասիայում Իրանի դերակատարությունը ռազմավարական նշանակություն ունի այս երկու տարածաշրջանային կազմակերպությունների և տարածաշրջանի այլ երկրների համար:
Իրանի իսլամական հանրապետությունն ընդգծում է ահաբեկչության և տարածաշրջանի կայունությունը խախտող ԱՄՆ-ի ու տարբեր հոսանքների միջամտությունների հետևանքով ստեղծված անահապովությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը:
Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հստակեցրել է.«Իրանն Իրաքում ու Սիրիայում պայքարեց հանուն խաղաղության իսկ Աֆղանստանում, համագործակցելով ՄԱԿ-ի հետ ծայրահեղականության դեմ մղվող պայքարում,կառուցողական դեր ունեցավ: Իսկ այժմ Եմենում ոչ մի ջանք չի խնայում խաղաղության հաստատման համար»:
Տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության հարցերով փորձագետ Հոսեյն Ասուբալիևը, խոսելով տարածաշրջանի կարգը խախտելու ԱՄՆ-ի հետապնդած նպատակների մասին, նշել է.«Իրանը տարածաշրանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ կատարած քայլերով, դարձել է Կենտրոնական Ասիայում և Կասպից Ծոցի տարածաշրջանում կայունության գործոն»:
Իրանը, քաղաքական, պատմական ու մշակութային սերտ հարաբերությունների բերումով, Արևմտյան Ասիայի ու Կենտրոնական Ասիայի առաջատար երկրներից է համարվում: Բացի այդ, Թեհրանը տարածաշրջանի երկրների համար որպես տնտեսական գործընկեր, ուղղակի ներդրում է կատարում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման գործում:
Տարածաշրջանի աշխարհագրական առումով, Կենտրոնական Ասիայի ու Կովկասյան տարածաշրջանի երկրների հասանելիությունը ազատ ջրերին, մեծ նշանակության ունի Իրանի համար: Երկաթգծի կառուցման համատեղ նախագծի շրջանակում Չինաստանի, Իրանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի համագործակցությունը բացառիկ հնարավորություն է Իրանի համար: Առավել դրան, Իրանի տնտեսական մեծ շուկան այն առավելություններից է, որ նպատաստավոր հարթակ է ստեղծել Իրանի տարածաշրջանում տարանցիկ օղակ դառնալու համար:
Անվտանգության ոլորտում Իրանն ահաբեկչության դեմ պայքարում մեծ փորձ ունի, որի փոխանցումն այս համաժողովի մասնակից երկրներին, կխթանի տարածաշրջանի երկրների միջև անվտանգության համագործակցությանը:
Այս շրջանակում, ԻԻՀ նախագահը, Չինաստանի նախագահ Շի Ջին Պինգի հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Երկու երկրի շահերից է բխում ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելը:
Հաշվի առնելով այս բոլոր գործոնները, հարկ է նշել, որ ԻԻՀ նախագահի Բիշքեկ և այնուհետև «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» (CICA) 5-րդ գագաթնաժողովի մասնակցելու նպատակով Դուշանբե կատարած այցերն ունեն կարևոր նպատակներ՝ տնտեսական ու քաղաքական ռազմավարական հարցերի ոլորտում: