CICA-ի գագաթնաժողով, կոնվերգենցիա ԱՄՆ-ի տնտեսական ճնշման դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108428-cica_ի_գագաթնաժողով_կոնվերգենցիա_ԱՄՆ_ի_տնտեսական_ճնշման_դեմ
Շաբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» CICA-ի 5-րդ գագաթնաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2019 13:28 Asia/Tehran
  • CICA-ի գագաթնաժողով,  կոնվերգենցիա ԱՄՆ-ի տնտեսական ճնշման դեմ

Շաբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» CICA-ի 5-րդ գագաթնաժողովը:

Տաջիկստանի  նախագահ Իմամալի Ռահմանy նիստի սկզբում ունեցած ելույթում կարևորել է մասնակից երկրների բարձրագույն պաշտոնյաների ներկայությունը  և գագաթնաժողովի կարևորությունը, հատկապես տնտեսական ոլորտում:

Դուշանբեում կայացած հանդիպմանը, ներկա էին 12 անդամ պետությունների ղեկավարներ  և 15 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ներկայումս CICA-ն ունի 22 անդամ:  Այն ներառում է դիտորդի 12 անդամ, ներառյալ՝ միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Արաբական լիգան:

CICA-ի անդամ երկրներն են՝ Ղազախստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հարավային Կորեան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պաղեստինը, Մոնղոլիան, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Թաիլանդը: 

Տաջիկստանի Դուշաբե քաղաքում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության»  (CICA) 5-րդ գագաթնաժողովում, քննարկվել են տարածաշրջանային  և միջազգային հարցեր: 

Հաշվի առնելով, որ CICA- ի համաժողովը բնակչության և տարածության առումով  տարածաշրջանային և  միջազգային բազմաթիվ կազմակերպություններից ավելի մեծ է, ակնհայտ է, որ դա ավելի կարևոր է: Իրականում, CICA- ն ներգրավում է  Ասիայի և Մերձավոր Արևելքի ընդհանուր տարածքի 89% -ը Եվրասիայի տարածաշրջանի 72% -ը և աշխարհի բնակչության մոտ 3 մլրդ-ը: Չնայած այս բնակչությանը և ընդգրկող հսկայական տարածքին, դա մեծապես արևմտյան  որոշ կառավարությունների ճնշման տակ է գտնվում: Այս կապակցությամբ, Տաջիկստանի համալսարանի ռուս-ասիական հարաբերությունների հարցերով փորձագետ Արտյոմ Լուկինը հայտարարել է, որ այս հայեցակարգի հիմքը Շանհայի համագործակցության կազմակերպության ութ անդամ  երկրներն են: Սակայն 27 անդամ ունեցող համաժողովը այս առումով ավելի կարևոր և ավելի համապարփակ է, քան Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Բացի այդ, գագթնաժողովի  կարևորությունը նրանում է որ լեգիտիմացնում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Մեկ գոտ»-ի նախագիծը:

Տաջիկստանի Դուշաբե քաղաքում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության»  (CICA) 5-րդ գագաթնաժողովի կայացել է այն պայմաններում երբ ԱՄՆ-ը մեծացրել է Իրանի, Ռուսաստանի և ասիական որոշ երկրների  դեմ պատժամիջոցները և ճնշումները: Հատկապես CICA- ի կոնֆերանսի հիմնական անդամների համար, որոնք  Միացյալ Նահանգների և  որոշ եվրոպական կառավարությունների կողմից բազմաթիվ սպառնալիքների եւ խնդիրների առաջ են կանգնած, ընթացիկ հանդիպումը ավելի  է կարևորվում  և կարող էր ազդել առաջիկա խորհրդաժողովի գործունեության վրա: CICA- ի անդամ  Եվրասիական պետությունների փոխադարձ վստահությունը կարող է չզոքացնել արևմտյան հեգեմոնիկ պետությունների դավադրությունը և հեշտությամբ իրականացնել CICA- ի գագաթնաժողովի անդամ երկրների նպտակները :