CICA-ի գագաթնաժողով, կոնվերգենցիա ԱՄՆ-ի տնտեսական ճնշման դեմ
Շաբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» CICA-ի 5-րդ գագաթնաժողովը:
Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանy նիստի սկզբում ունեցած ելույթում կարևորել է մասնակից երկրների բարձրագույն պաշտոնյաների ներկայությունը և գագաթնաժողովի կարևորությունը, հատկապես տնտեսական ոլորտում:
Դուշանբեում կայացած հանդիպմանը, ներկա էին 12 անդամ պետությունների ղեկավարներ և 15 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ներկայումս CICA-ն ունի 22 անդամ: Այն ներառում է դիտորդի 12 անդամ, ներառյալ՝ միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Արաբական լիգան:
CICA-ի անդամ երկրներն են՝ Ղազախստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հարավային Կորեան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պաղեստինը, Մոնղոլիան, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Թաիլանդը:
Տաջիկստանի Դուշաբե քաղաքում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» (CICA) 5-րդ գագաթնաժողովում, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Հաշվի առնելով, որ CICA- ի համաժողովը բնակչության և տարածության առումով տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ կազմակերպություններից ավելի մեծ է, ակնհայտ է, որ դա ավելի կարևոր է: Իրականում, CICA- ն ներգրավում է Ասիայի և Մերձավոր Արևելքի ընդհանուր տարածքի 89% -ը Եվրասիայի տարածաշրջանի 72% -ը և աշխարհի բնակչության մոտ 3 մլրդ-ը: Չնայած այս բնակչությանը և ընդգրկող հսկայական տարածքին, դա մեծապես արևմտյան որոշ կառավարությունների ճնշման տակ է գտնվում: Այս կապակցությամբ, Տաջիկստանի համալսարանի ռուս-ասիական հարաբերությունների հարցերով փորձագետ Արտյոմ Լուկինը հայտարարել է, որ այս հայեցակարգի հիմքը Շանհայի համագործակցության կազմակերպության ութ անդամ երկրներն են: Սակայն 27 անդամ ունեցող համաժողովը այս առումով ավելի կարևոր և ավելի համապարփակ է, քան Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Բացի այդ, գագթնաժողովի կարևորությունը նրանում է որ լեգիտիմացնում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Մեկ գոտ»-ի նախագիծը:
Տաջիկստանի Դուշաբե քաղաքում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» (CICA) 5-րդ գագաթնաժողովի կայացել է այն պայմաններում երբ ԱՄՆ-ը մեծացրել է Իրանի, Ռուսաստանի և ասիական որոշ երկրների դեմ պատժամիջոցները և ճնշումները: Հատկապես CICA- ի կոնֆերանսի հիմնական անդամների համար, որոնք Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական կառավարությունների կողմից բազմաթիվ սպառնալիքների եւ խնդիրների առաջ են կանգնած, ընթացիկ հանդիպումը ավելի է կարևորվում և կարող էր ազդել առաջիկա խորհրդաժողովի գործունեության վրա: CICA- ի անդամ Եվրասիական պետությունների փոխադարձ վստահությունը կարող է չզոքացնել արևմտյան հեգեմոնիկ պետությունների դավադրությունը և հեշտությամբ իրականացնել CICA- ի գագաթնաժողովի անդամ երկրների նպտակները :