Բազմակողմանիությունն ընդդեմ միակողմանիության. Իրանի դիվանագիտության առանցքը նախագահի ասիական այցի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108451-Բազմակողմանիությունն_ընդդեմ_միակողմանիության._Իրանի_դիվանագիտության_առանցքը_նախագահի_ասիական_այցի_ընթացքում
Շաբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվող «Գործընկերություն եւ վստահություն Ասիայում» (CICA) 5-րդ գագաթաժողովում, Հասան Ռոհանին կարևորել է բազմակողմանիության ամրապնդումն ընդդեմ միակողմանիության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 09:13 Asia/Tehran
  • Բազմակողմանիությունն ընդդեմ միակողմանիության. Իրանի դիվանագիտության առանցքը նախագահի ասիական այցի ընթացքում

Շաբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվող «Գործընկերություն եւ վստահություն Ասիայում» (CICA) 5-րդ գագաթաժողովում, Հասան Ռոհանին կարևորել է բազմակողմանիության ամրապնդումն ընդդեմ միակողմանիության:

ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է համագործակցության, սիներգիայի և համատեղ շահերի ապահովման համար լուծում գտնելու վրա: Այդ հիմամբ, Թեհրանը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել համընդհանուր անվտանգության ու խաղաղության երաշխավորման նպատակով, քաղաքական ու անվտանգության երկկողմ ու բազմակողմանի գործեղանակներ մշակելու և վավերացնելու կապակցությամբ: Այդ մասին են վկայում CICA -ի նիստում Իրանի նախագահի ելույթը և նրա առանձին հանդիպումները նիստում ներկա տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում՝ Կատարի Էմիրի և Տաջիկստանի նախագահի հետ:

Կատարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալե Սանիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու կայունությունը փոխկապակցված են, Հասան Ռոհանին ասել է.«Թեհրանը կոչ է անում երկրների միջև հարաբերություններում պահպանել չափավորությունը, եղբայրությունը և հեռատեսությունը»:

Հանդիպման ժամանակ, Կատարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալե Սանին ասել է.«Տարածաշրջանում բոլոր տարաձայնությունները կարելի է կարգավորել միմիայն երկխոսության, համագործակցության և քաղաքական ճանապարհներին հետևելու միջոցով»: 

Միացյալ Նահանգների կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը հակասում է միջազգային իրավունքներին և մարդու իրավունքների խախտում է համարվում: Ներկայումս ԱՄՆ-ի քաղաքականություններին ընդդիացող մոտ 20 երկրներ, շրջափակման են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից:

Միջազգային հարցերի գծով փորձագետ Սեյեդ Մոհամմեդ Բաղեր Նուրբախշն ասել է.«ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը թող իմանան, որ առավել ապահով, կայուն ու զարգացած աշխարհ ստեղծելու համար, պետք է դեմ կանգել միակողմանիությանը»:

Միջազգային հարցերի փորձագետը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների դեմ միջազգային հանրության դիմակայությունը և ՄԱԿ-ի քայլերը, կարող են սանձել գլոբալ բռնատիրությունը և ցույց տալ, որ այսօրվա աշխարհում, շրջափակումն արդյունավետ չէ և չի կարող խոչընդոտել պետությունների ու ժողովուրդների համագործակցությունը:

Բազմակղմանիության ամրապնդման ուղղությամբ կառուցողական դերակատարության ուղղությամբ ԻԻՀ փորձել է ակտիվ դիվանագիտություն վարելով, հզոր ճակատ սստեղծել ԱՄՆ-ի կամայականության դիմց: Բնականաբար անկախ պետությունների համագործակցությամբ հնարավոր է ավելի հզոր կերպով դեմ կանգնել միակողմանիությանը և ընդլայնել տարածաշրջանային ու միջազգային տնտեսական համագործակցությունը:

Շաբաթ երեկոյան, ավարտվեց ԻԻՀ նախագահի ասիական այցը, որի ընթացքում ընդգծվեց բազմակողմանիությունը հովանավորելու ուղղությամբ Իրանի դերակատարությունը: