«Մեծ պատերազմ» Սաուդյան Արաբիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108463-Մեծ_պատերազմ_Սաուդյան_Արաբիայում
Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամ՝ Մոհամմեդ Նասեր Ալ-Բախիթին հայտարարել է, որ «Մեծ պատերազմ»-ը մոտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 15:05 Asia/Tehran
  • «Մեծ պատերազմ» Սաուդյան Արաբիայում

Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամ՝ Մոհամմեդ Նասեր Ալ-Բախիթին հայտարարել է, որ «Մեծ պատերազմ»-ը մոտ է:

Ավարտվում է Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի սանձազերծած պատերազմի 51-րդ ամիսը: Անցած 50 ամիսների ընթացքում, այս պատերազմն այնպիսին է եղել, որ Սաուդյան Արաբիան ու իր դաշնակիցները նախահարձակ են եղել և Եմենի բանակն ու Անսարալլահի ուժերը դիմադրել են նրանց և մերթ ընդ մերթ վնասներ են պատճառել Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին: Նման պայմաններում, սաուդյան կոալիցիայի կործանիչներն ամեն օր ռմբակոծել են Եմենի տարբեր շրջանները, այնպես որ վերջին տասնամյակներում պատերազմի հետևանքով ամենամեծ մարդկային աղետն է տեղի ունեցել և ավերվել են Եմենի հիմնաշենային կառույցների 80 տոկոսը:

Եմենի բանակն ու Անսարալլահի ուժերը հիմնականում կենտրոնացած են եղել մայրքաղաք Սանաան և իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները պաշտպանելու վրա:

Այդ պատերազմի հինգերորդ տարին սկսվելով, Եմենի բանակի ու Անսարալլահի տեղեկությունները, հրթիռային կարողություններն ու ԱԹՍ-երի թիվն այնքան մեծացավ, որ նրանց հաջողվեց հայտնաբերել Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ զգայուն ու ռազմավարական 300 թիրախներ, որոնք հետզհետե հրթիռների ու ԱԹՍ-ների հարձակման ենթարկվեցին:

Հարց է ծագում, թե որն է Եմենի պատերազմում առաջացած փոփոխության պատճառը: Այդ կապակցությամբ կարելի է երեք գործոնների անդրադառնալ:

Առաջինը՝ Եմենի Անսարալլահի հավատքն ու բարոյական հզորությունն է: Նրանք պատրաստ չեն անհավասար ու անարդար պայմաններում բանակցել արևմտյան արդիական զենքերով զինված թշնամու հետ: Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների համերաշխության շնորհիվ, սաուդյան կոալիցիային չի հաջողվել իրագործել իրենց նպատակները:

Երկրորդ գործոնը՝ պատերազմի ձգձգվելն է: Պատերազմի ձգձգվելը զայրույթ  է առաջացրել սաուդցիների ու նրանց դաշնակիցների մոտ և նրանց դեմ հանրային կարծիքի ճնշումները մեծացել են: Անսարալլահի և Եմենի բանակի համար դա առիթ է եղել պաշտպանական կարողությունները մեծացնելու համար: Այդ ուղղությամբ, Եմենի ռազմական մի պաշտոնա «Ալ-Ղոդս-Ալ-Արաբի» թերթին տված հարցազրույցում, ասել է.«Հուսիներն օգտվել են պատերազմի ու շրջափակման ձգձգվելուց և ընդլայնել են իրենց ռազմական կարողությունը: Այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան փորձարկել է այն ամենն ինչ ունեցել է, սակայն չի հաջողել և ընդհակառակը դժոխքի դռներն է բացել իր դեմ»:

Երրորդ գործոնը՝ սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի միջև տարաձայնությունների սրվելն է: Եմենի դեմ կոալիցիայում Սաուդյան Արաբիայից հետո կարևորագույն պետությունը համարվող ԱՄԷ -ը անցած մեկ տարվա ընթացքում փորձել է շոշափելի ձեռքբերումներ ունենալ Եմենի պատերազմից:

Հաշվի առնելով այս վիճակը, Եմենի Անսարալլահի քաղաքական գրասենյակի անդամ՝ Մոհամմեդ Ալ-Նասեր Ալ-Բախիթին հայտարարել է, որ «Մեծ պատերազմ»-ը մոտ է և այդ մեծ պատերազմը տեղի է ունենալու Սաուդյան Արաբիայի հողում: