ԱՄՆ-ը բանակցությունից հուսախաբված, ձգտում է սաստկացնել Իրանի դեմ ճնշումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108481-ԱՄՆ_ը_բանակցությունից_հուսախաբված_ձգտում_է_սաստկացնել_Իրանի_դեմ_ճնշումները
Հունիսի 16-ին, ամերիկյան Fox News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել է նավթային լցանավերի դեմ հարձակման մեջ և ընդգծել է Թեհրանի դեմ տնտեսական ճնշումները մեծացնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2019 08:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը բանակցությունից հուսախաբված, ձգտում է սաստկացնել Իրանի դեմ ճնշումները

Հունիսի 16-ին, ամերիկյան Fox News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել է նավթային լցանավերի դեմ հարձակման մեջ և ընդգծել է Թեհրանի դեմ տնտեսական ճնշումները մեծացնելու անհրաժեշտությունը:

Պոմպեոն նշել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում, սակայն շարունակելու է դիվանագիտական ու տնտեսական ճնշում կիրառել այս երկրի դեմ:

Պոմպեոն այն պայմաններում է հայտարարում, որ ԱՄՆ-ն խուսափում է Իրանի դեմ պատերազմից, երբ ԱՄՆ-ի կառավարությունը տնտեսական պատերազմով, թիրախ է դարձրել Իրանի ժողովրդին և պնդում է, որ շարունակելու է իր թշնամական քաղաքականությունները:

Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ: Նա դա ասել է հաշվի առնելով ամերիկացի ստրատեգների կարծիքն ամերիկյան ուժերի ու տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների համար նման պատերազմի ծանր հետևանքների և համաշխարհային տնտեսության, հատկապես նավթի շուկաների վրա այդ պատերազմի ազդեցության մասին:

Թրամփի կառավարությունը ենթադրում է, որ տնտեսական առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելով, ԻԻՀ-ը կհանձնվի և իրանցի պաշտոնատարները բանակցության սեղանի շուրջ կնստեն: Իհարկե Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության քաղաքականության մեջ հակասություններ կան: Թրամփը անգամներ ասել է, թե պատրաստ է Իրանի հետ բանակցել և անգամ հայտարարել է, որ հեռախոսահամար է փոխանցել Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան՝ Շվեյցարիային, որպեսզի իրանցի պաշտոնատարները կապվեն այդ համարին:

Վերջերս Ճապոնիա այցելության ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անգամ ողջունել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջնորդությունը և այդ նպատակով նրա Թեհրան այցելությունը: Սակայն Աբեի Թեհրան այցի ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ Վաշինգտոնը խախտեց իր հանձնառությունը, Թեհրանը մերժում է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցությունը:

Կասկած հայտնելով Իրանի հետ բանակցության հարցով ԱՄՆ-ի անկեղծության մասին, մեծարգո առաջնորդն ասել է.«Մենք ոչ մի դեպքում չենք կրկնելու վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի հետ բանակցելու դառը փորձը»:

Թրամփի կառավարությունը սաստկացնում է Իրանի դեմ ճնշումները և շարունակում է իրանաֆոբիա տարածելը: ԱՄՆ-ը արաբական պետություններին կոչ է անում միավորվել այսպես կոչված Իրանի սպառնալիքներին դիմակայելու համար: Այդպիսովլ Թրամփի կառավարությունը միաժամանակ բանակցության կոչ է անում Իրանին և սաստկացնում է ճնշումները: Թրամփի նկատի առած բանակցությունը իր պահանջներն Իրանին թելադրելն է: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմնորոշումը հիմնված է սպառնալիքի, բռնության ու պարտադրանքի վրա: 

Իրանն անցած 40 տարիների ընթացքում միշտ դիմակայել է ԱՄՆ-ի քաղաքականություններին և անազդեցիկ է դարձրել Վաշինգտոնի նյութած դավերը: Իրանն ապացուցել է, որ հաջողությամբ կարող է հաղթահարել ԱՄՆ-ի շրջափակումները և դիմակայել Թրամփի թշնամական քաղքականություններին: