Դիմադրություն ԱՄՆ-ի դեմ. Իրանի ժողովուրդը «կամքի պատերազմում» հաղթող կողմն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108548-Դիմադրություն_ԱՄՆ_ի_դեմ._Իրանի_ժողովուրդը_կամքի_պատերազմում_հաղթող_կողմն_է
Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ դիմադրությունն ԱՄՆ-ի քաղաքականության դեմ հաղթանակի միակ ուղին է և այդ հաղթանակը մոտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2019 08:30 Asia/Tehran
  •  Դիմադրություն ԱՄՆ-ի դեմ. Իրանի ժողովուրդը «կամքի պատերազմում» հաղթող կողմն է

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ դիմադրությունն ԱՄՆ-ի քաղաքականության դեմ հաղթանակի միակ ուղին է և այդ հաղթանակը մոտ է:

Երեքշաբթի օրը, նշելով, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն աշխարհում պարտության է մատնվել, գեներալ Հոսեյն Սալամին ասել է. «Իրանն այսօր առավել քան երբևէ ավելի ուժեղ է պայքարում իր թշնամիների դեմ, ինչը բխում է Իրանի ժողովրդի իսլամական և հեղափոխական ինքնությունից»:

Դիմադրությունն Իրանի վերջին 40 տարիների պատմութան ամենաարդյունավետ տարբերակն է  եղել: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի թշնամները և մասնավորապես՝ ԱՄՆ-ն, դիմեցին տարատեսակ քայլերի՝ Իրանի ժողովրդի առաջընթացը կանխելու համար և Իրանի իսլամական հանրապետությանն իրենցից կախվածության մեջ պահելու համար: Սակայն Իրանի ժողովրդի դիմադրությունը չեզոքացրեց ԱՄՆ-ի սադրանքները:

Իրանի ժողովրդի իսլամական, հեղափոխական և պատմական ինքնությունն այս ազգին թույլ չի տալիս հանձնվել: Եվ այս հեղափոխական ինքնությունը, որ իսլամական հեղափոխության հաղթանակով ավելի ընդգծվեց, Իրանին վերածեց տարածաշրջանային և համաշխարհային հզոր ու անկախ երկրի:

Իրանի հեղափոխության 40 տարիները հաղթանակի ու դիմադրության տարիներ էին: Իսկ Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմում Իրանի ժողովուրդը թշնամու դեմ դիմադրության փայլուն օրինակ ցույց տվեց: Ներկայումս նույնպես, երբ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է մղում  Իրանի դեմ, ժողովրդի դիմադրությունը խափանում է ամերիկացի պաշտոնյաների նպատակները:  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ Իրանի նկատամբ թշնամությունը որպես ժառանգություն է ստացել նախկին նախագահներից, ներկայումս ԻԻՀ դեմ կիրառում է  «առավելագույն ճնշման քաղաքականությունը»:

ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման քաղաքականության» նկատմամբ Իրանի ժողովրդի «առավելագուն դիմադրությունը», թևաթափ է արել Սպիտակի տան ներկայացուցիչներին ու զայրացրել նրանց: Ամերիակցիների անկարողությունը հասել է մի տեղի, երբ նրանք փորձում են Իրանին ներակայացնել որպես մի երկիր, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Սակայն այս դեպքում նույնպես աշխարհում ԱՄՆ-ին չեն լսում:

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ակտիվիստ Մարկ Դանովը հայտարարել է. «Իրանին մեղադրելու համար, ԱՄՆ-ի իշխանություններն ակնհայտորեն կեղծում են փաստերը»:

Washington Post ամերիկյան օրաթերթը գրել է. «Վերջիրն երկու տարիների ընթացքում Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների սուտ լինելու պատճառով, Օմանի ծովում երկու նավթային տանկերների վրա իրականացված հարձակման մեջ Իրանին ուղղված Թրամփի մեղադրանքն աշխարհում ոչ ոք չլսեց»:

Իրանի ժողովրդի սկզբունքայնությունն ու դիմադրությունը, որ բխում են նրա իսլամական և հեղափոխական ինքնությունից, լավագույն պատասխանն էին ԱՄՆ-ի իշխանություններին՝ Իրանի կողմից:

ԱՄՆ-ի անկարողությունը կրկնապատկել է այդ երկրի պաշտոնյաների թշնամությունն Իրանի դեմ: Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդի դեմ ուղղված վիրավորանքներն ու նրան ահաբեկիչն անվանելը նույնպես բխում են այդ թշնամությունից: Այսօր առկա են փաստեր, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարածաշրջանում իրենց պահում են ահհաբեկիչների նման: