Ադրբեջանը սպառնում է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108566-Ադրբեջանը_սպառնում_է_Հայաստանին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասում է, որ Ադրբեջանի օդուժը պատրաստվում է Հայաստանի հետ հնարավոր պատերազմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2019 13:57 Asia/Tehran
  • Ադրբեջանը սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասում է, որ Ադրբեջանի օդուժը պատրաստվում է Հայաստանի հետ հնարավոր պատերազմին:

Զաքիր Հասանովը կրկին պնդելով, որ ադրբեջանական բանակը գերակայություն ունի հայկական բանակի նկատմամբ, ասել է, որ 2016 թ. ապրիլին ադրբեջանական փոքր զորամասերը ջախջախեցին հայկական բանակին, այնպես որ հայերը ստիպված եղան օգնություն խնդրել Ռուսաստանից՝ հրադադարի հաստատման համար:

Այս սադրիչ հայտարարությունն արվում է այն պայմաններում, երբ տարածաշրջանում իրավիճակը լարված է :

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ շփման գծում ադրբեջանական բանակին սադրում է ռազմական գործողություններ իրականացնել:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ Բաքվի իշխանությունների սպառնալիքները կարող են հանգեցնել Հայաստանի բանակի հնարավոր արձագանքներին: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած ներկա մեղադրանքներին,  Ադրբեջանի Հանրապետության բանակն է փորձում է հայկական կողմին ստիպել շփման գծում գործողություններ ձեռնարկել:

Իլհրամ Ալիևի  կառավարության պաշտոնյաները համոզված են, որ Հայաստանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում, հնարավոր է կրկին ազատագրել Ադրբեջանի գրավված տարածքների այլ հատվածներ: Ադրբեջանական կողմի սպառնալիքները հնչում են այն պայմաններում,  երբ մոտ երեք տասնամյակ անց,  2019 թ.-ին  Վիեննայում և Մոսկվայում կայացած հանդիպումների արդյունքում, Բաքվի և  Երեւանի ղեկավարները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման վերաբերյալ:

Չնայած առկա սպառնալիքներին, հավանական է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարողանան հաստատել եւ իրականացնել խաղաղության համաձայնագիր: Մասնավորապես, ցանկացած համաձայնագրի իրականացումը պահանջում է փոխադարձ վստահություն երկու երկրների  և ժողովուրդների միջև: Սակայն փոխադարձ սպառնալիքները վկայում են հակամարտության կողմերի միջև առկա անվստահության մասին:

Այս կապակցությամբ,Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոուֆիկ Զուլֆաղորվն  ընդգծել է, որ Միջազգային խաղաղապահները պետք է տեղակայվեն Ղարաբաղում: ՄԱԿ-ի բանաձեւը կամ Մինսկի խմբի նախագահների ուղղակի հավաստումները կարող են ապահովել խաղաղության համաձայնագրերը: Այս պարագայում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծուման տարբերակը  կփակվի Ադրբեջանի Հանրապետության համար:

Այս կապակցությամբ, հայկական մամուլին տված հարցազրույցում, Ռուսաստանի դումայում Անկախ պետությունների համագործակցության կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվի առանց  փոխզիջման:

Այս հայտարարություններն արվել են Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացվելիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Վաշինգտոնում հանդիպելու է  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Ներկա իրավիճակում, չի ենթադրվում, որ Բաքվի  և  Երեւանի միջև կկնքվի խաղաղության  համաձայնագիր: Մասնավորապես, հակամարտող կողմերը չեն վստահում այդ համաձայնագրերի իրականացմանը, և կասկածներ կան, որ մոտ ապագայում կարող դա կհանգեցնի ճգնաժամի: