Եվրոպան ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանին համոզի մնալ ՀԳՀԾ-ում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108596-Եվրոպան_ջանքեր_է_գործադրում_որպեսզի_Իրանին_համոզի_մնալ_ՀԳՀԾ_ում
Եվրամիությունը և եվրոպական եռյակը, որպես 4+1 խմբի անդամներ, մշտապես ընդգծել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունիս 20, 2019 13:58 Asia/Tehran
  • Եվրոպան ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանին համոզի մնալ ՀԳՀԾ-ում

Եվրամիությունը և եվրոպական եռյակը, որպես 4+1 խմբի անդամներ, մշտապես ընդգծել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի օրն ԱՄՆ կատարած այցի շրջանակում այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի և  նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ հանդիպելուց հետո հրապարակել է հաղորդագրություն, որում ՀԳՀԾ-ն համարել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման հիմնական  գործոնը: Մոգերինիի հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.«Եվրամիությունը կարևորում է Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանումը և համոզված է, որ ՀԳՀԾ-ն հանդիսանում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման հիմնական գործոնը»:

ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրները հայտարարել են, որ շարունակելու են Իրանի հետ առևտուրը և գործարկելու են Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմ՝ INSTEX-ը:

Իրանն արձագանքելով իրենց խոստումները չկատարած եվրոպացիների անտարբերությանը, 2019 թվականի  մայիսի 8-ին հրապարակեց հաղորդագրություն, որում վկայակոչելով ՀԳՀԾ-ի 26 36-րդ կետերը, կրճատեց միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:

Թեհրանն այդ հաղորդագրության մեջ ՀԳՀԾ-ում մնացած մյուս երկրներին 60 օր ժամանակ տրամադրեց իրենց պարտավորությունները,հատկապես բանկային և նավթային ոլորտներում կատարելու համար:

Հարկ է նշել, որ ավելի քան 44 օր անցել է Իրանի ներկայացրած վերջնագրից, և Եվրոպայի կողմից դեռևս ոչ մի շոշափելի քայլ չի արվել՝ իր  խոստումների իրականացման, այդ թվում INSTEX-ի գործարկման ուղղությամբ:

Բնականաբար նման կողմնորոշումը ոչ միայն չի համապատասխանում տրամաբանությանն, այլև  անօրինական է և հակասում է միջուկային համաձայնագրի դրույթներին:

Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը ներկայումս կենտրոնացել է ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնագրի պահպանման և այս համաձայնագրով Իրանի ժողովրդի շահերի ապահովման վրա: Այնուամենայնիվ, Մոգերինիի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը  ՀԳՀԾ-ի վերաբերյալ ասել է.«Ներկայումս հատուկ ուշադրություն է ցուցաբերվում ՀԳՀԾ-ին»:

CNN-ի հաղորդման համաձայն՝ առերևույթ եվրոպացիները նպատակ չունեն այդ կապակցությամբ արագ արձագանքել:

CNN-ի հետ զրույցում երկու դիվանագիտական աղբյուր հայտարարել են, որ եթե Իրանը խախտի ՀԳՀԾ-ն, ԵՄ-ը մտադիր չէ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել:

Այդ աղբյուրները նշել են, որ Ֆեդերիկա Մոգերինին անցած օրերի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներում անդրադարձել է այդ հարցին: Եվրոպացիները քաջ գիտակցում են,որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին:

ՄԱԳԱՏԷ-ն 15 զեկույցով հաստատել է Իրանի հավատարմությունը միջուկային համաձայնագրին: