Վրաստանի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ
Վրաստանի նախագահը, կոշտ դիրքորոշում որդեգրելով Ռուսաստանի նկատմամբ, թշնամի և օկուպանտ է անվանել այդ երկրին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ հունիսի 20-ին պաշտոնական այցով Բելառուսի մայրաքաղաք Մինսկ էր ժամանել, ասել է.«Ռուսաստանն անկարգություններ է տարածում Վրաստանում»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ընդհատել Է իր այցը Բելառուս և վերադարձել Թբիլիսի:
Հարկ է նշել, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում լարված իրավիճակ է տիրում:
Ոստիկանությունը հունիսի 21-ի առավոտյան ցրել Է Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել Է 52 մարդ, այդ թվում՝ 38 ոստիկան: Հիվանդանոցներ Է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառել Է ջրանետներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման Է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքարարները պահանջել են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային Է մեղադրել երկրի իրադրությունն ապակայունացնելու մեջ: «վրաստանի կառավարության և հասարակության պառակտումը եւ ներքին դիմակայությունը ձեռնտու Է միայն Ռուսաստանին, և այսօր դա նրա ամենափորձված զենքն Է»,ասել է նա:
Բողոքարարների ակցիայի գլխավոր պատճառը 2008 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև սկսված պատերազմն է, որը տեղի ունեցավ Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցի շուրջ երկու երկրի միջև ծագած տարաձայնության հետևանքով: Պատերազմի ընթացքում զոհվեցին հարյուրավոր մարդիկ:
Բողոքարարները համոզված են, որ Աբխազիայի և Օսիայի անկախության հովանավոր Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցչի ներկայությունն այդ երկրի խորհրդարանում, հակասում է Վրաստանի շահերին:
Նման պայմաններում, Վրաստանից ստացված հաղորդումների համաձայն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից անմիջապես հետո, հրաժարական է ներկայացրել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Ի դեպ Ռուսաստանը բողոքի ակցիաները որակել է ռուսաֆոբիա և դատապարտել է այդ քայլերը:
Այն ինչ Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև տեղի ունեցավ պատմության ընթացքում, այդ տարածաշրջանում արևմուտքի և ԱՄՆ-ի ավերիչ դերակատարության հետևանքն է:
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Վրաստանը համարում են Ռուսաստանին դիմակայելու հարցում իրենց հիմնական ճակատի մի մասը: Բնական է, որ նման պայմաններում, Ռուսաստանը զգայուն կլինի այդ տարածքում Արևմուտքի ռազմական ու քաղաքական ներթափանցման նկատմամբ:
Բողոքարարները հաշվի չեն առնում այն փաստը, որ տարածաշրջանում Արևմուտքի միջամտությունը Վրաստանի ժողովրդին կներքաշի բարդ խաղի մեջ: Վրաստանի ժողովուրդը, չունենալով կարողություն ու լիազորություն, կներքաշվի ՌԴ-ի և ԱՄՆ-ի մրցակցության մեջ: