Ղարաբաղյան հակամարտության երեք տասնամյակի ընթացքում. ո՞վ է մեղավոր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108670-Ղարաբաղյան_հակամարտության_երեք_տասնամյակի_ընթացքում._ո_վ_է_մեղավոր
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 22, 2019 13:09 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտության երեք տասնամյակի ընթացքում. ո՞վ է մեղավոր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ խաղաղությանը  նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերահաստատել հանձնառությունը՝  պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած  գործողություններից շփման գծում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակվում են այն պայմաններում, երբ  երրորդ կողմերի միջամտությունները և որոշ օտարերկրյա միջամտություններ, խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  բանակցությունների գործընթացը:

27 տարի անց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում երրորդ կողմերի միջամտությունը և ներգրավվածությունը, պատճառ է դարձել, որ հակամարտող կողմերը չկարողանան բանակցությունների միջոցով հասնել խաղաղության համաձայնության:

Մասնավորապես, կարելի է մատնանշել Ղոդսի օկուպանտ ռեժիմի միջամտությունն այս երկարատև հակամարտության մեջ: Սիոնիստական ռեժիմը փորձում է Կովկասի երկրների, մասնավորապես` Ադրբեջանի և Հայաստանի միջև հրահրել ռազմական հակամարտություններ:

Այդուամենայնիվ Հայաստանի իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացումը և Նիկոլ Փաշինյանի ընտրվելը նրա փոխարեն, որպես Հայաստանի վարչապետ, մի տեսակ լավատեսություն էր առաջացրել Բաքվում:

Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը փորձում է օգտվելով այս առիթը ավելի մեղմ դիրքորոշում ընդունել  Հայաստանի հանդեպ: Այս տարի Բաքվի և Երևանի ղեկավարների հանդիպումները, մասնավորապես, Վիեննայում և Մոսկվայում ցույց է տալիս որ թշնամի կողմերի  մոտեցումները միմյանց նկատմամբ փոխվել են: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 16-ի ասուլիսում անդրադառնալով Իլհամ Ալիևի կառավարության կողմից այս քայլին, հույս հայտնեց, որ Հայաստանը նույնպես վարվի: 

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ հակամարտության լուծում գտնելու պատրաստակամության մասին, Բաքվից ստացված  հայտարարություններից, արժանի են ցանկացած աջակցության և Մոսկվան հուսով է, որ մեր հայ ընկերները նույնպես կհամագործակցեն մեզ հետ:

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերջին դրական հանդիպումների կապակցությամբ, երկու հարևան երկրների քաղաքական փորձագետները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանդես են եկել մի շարք լավատեսական վերլուծություններով:

Կասկած չկա, որ Բաքվի և Երեւանի ղեկավարների դիրքերը վերջ դնելու այս երկարատև հակամարտության համար մինչ օրսայսքան ավելի մոտ չեն եղել: Անկասկած, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար թշնամի կողմերի ցանկություը եղել է շատ ավելի լուրջ, քան նախկինում: Պայմանով, որ երրորդ կողմերը  և  շահառու երկրները այս հնարավորությունը չխլեն Բաքվի և Երեւանի ղեկավարներից: