Վաշինգտոնն անորոշության է մատնվել Իրանի հարցով
Իրանի զինված ոուժերի կողմից ԱՄՆ-ի ԱԹՍ-ն կործանվելուց հետո, Իրանի հարցով Վաշինգտոնում տիրող անորոշ վիճակըշ գագաթնակետին է հասել:
Անցած երեք օրերի ընթացքումշ Դոնալդ Թրամփը բազում կեղծ հայտարարություններ է արել Իրանի մասին: Նա հայտարարել էր, որ մտադիր էր հարձակվել Իրանի դեմ և ասել, որ ցանկանում է չեղարկել շրջափակումները: Այս բոլորն այն դեպքում, երբ Թրամփն Իրանի հետ առանց նախապայմանի բանակցության պատրաստակամություն հայտնելով, մտադիր է երկուշաբթի օրվանից նոր շրջափակումներ կիրառել Իրանի դեմ:
Այս իրարամերժ հայտարարությունները վկայում են այն մասին, որ Սպիտակ Տունը, հատկապես Իրանի զինված ոուժերի կողմից ամերիկյան ԱԹՍ-ն կործանվելուց հետո, խիստ մոլորության մեջ է հայտնվել:
Վերջին ամիսների ընթացքում, երբ Թրամփի կառավարությունը շրջափակումները վերականգնելով, մեծացրել էր Իրանի վրա ճնշումները, ենթադրում էր, որ ի վերջո իսլամական հանրապետությունը ենթարկվելու է Վաշինգտոնի պահանջին: Սակայն երբ Ճապոնիայի վարչապետի միջոցով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին փոխանցված Թրամփի պատգամը մերժվեց, այդ ժամանակ ԱՄՆ-ի դիվանագիտական մարմնի միտքը խառնվեց:
Ամերիկացի պաշտոնատարները, հատկապես Թրամփը, ենթադրում էին, որ Իրանի նավթային արտահանումը զրոյի հասցնելով, Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառելով, Իրանին կպարտադրեն բանակցել միջուկային և ոչ-միջուկային հարցերի շուրջ:
Սակայն ամերիկացիների այդ ցանկությունը ոչ միայն չիրագործվեց, այլև Իրանի օդային ատարածքում կործանվեց ամերիկյան ԱԹՍ: Այդ քայլը Թրամփին կանգնեցրել է պատերազմի կամ ստատուս քվոն պահպանելու երկընտրանքի առջև: Սկզբում Թրամփը հարձակման դիրք ընդունեց և անգամ որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, որ ամերիկյան կործանիչները Իրանի դեմ հարձակվելու պատրաստ դրության մեջ էին հայտնվել: Ամեն դեպքում, Իրանի հակադարձումից սարսափելով, որը կհանգեցներ տարածաշրջանում համատարած պատերազմի, Թրամփը հրաժարվեց իր մտադրությունից: Նա իրանցիներին շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ չեն կործանել ուղևորներ ունեցող ԱՄՆ-ի լրտեսական ինքնաթիռը և այդպիսով փորձեց հաշտվողի դիրք ընդունել: Սակայն ԱՄՆ-ի ներսում և դրսում հակաիրանական ու ռազմատենչ հզոր ուժերն այդ երկրի նախագահին պարտադրեցին ԱՄՆ-ի պատիվը վերականգնելլու համար, մեկ անգամ ևս առաջ քաշել պատերազմի տարբերակը:
ԱՄՆ-ը, որ Իրանի դեմ ռազմական առճակատումը չափազանց վտանգավոր ու մեծածախս է համարում, կրկին խստացրել է շրջափակումները: Այս բոլորն այն դեպքում, երբ ամերիկացիները նավթային ու բանկային շրջափակումներ կիրառելով, գրեթե շրջափակման են ենթարկել Իրանի տնտեսական բոլոր բաժինները և նոր շրջափակումները ոչ մի փոփոխություն չեն առաջացնելու ստեղծված իրավիճակում:
Հետևաբար Իրանի դեմ նոր շրջափակումներ կիրառելու Թրամփի որոշումը Թեհրանին ուղղված պատգամ լինելուց առավել, քայլ էր ամերիկացի ռազմամոլներին և հակաիրանական շարժումներին ոգևորելու համար, որոնք սարսափի ու շոկային վիճակի են մատնվել ամերիկյան ԱԹՍ-ն կործանելու Իրանի խիզախ քայլից հետո:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Թուլսի Գաբարդը, խոսքն ուղղելով Թրամփին, ասել է.«Իրանի մասին ձեր ռազմավարությունը սխալ էր: Փոխեք ձեր մոտեցումը: Վերադարձեք Իրանի հետ միջուկային համաձայնության, քանի դեռ ուշ չէ: