Վրաստանում թափ են առել բողոքի ցույցերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108710-Վրաստանում_թափ_են_առել_բողոքի_ցույցերը
Վրացի ընդդիմության պահանջներին Թբիլիսիի պետայրերի դրական պատասխանը մեծացրել է նրանց պահանջները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2019 15:39 Asia/Tehran
  • Վրաստանում թափ են առել բողոքի ցույցերը

Վրացի ընդդիմության պահանջներին Թբիլիսիի պետայրերի դրական պատասխանը մեծացրել է նրանց պահանջները:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականից հետո, վրացի ընդդիմադիրները Վրաստանի նախագահի և ՆԳ նախարարի հրաժարականն են պահանջել:

Քննադատելով Վրաստանի Ազգային ժողովում ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը, Թբիլիսիի կառավարության ընդդիմադիրները նրան մեղադրել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատական տարածքները հովանավորելու մեջ:

Ռուս դիվանագետը գլխավորելով խորհրդարանական մի պատվիրակություն Թբիլիսիի էր այցելել  Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով, սակայն բողոքի ցույցերի պատճառով հեռացավ Վրաստանից: Ցուցարարները կրում էին Եվրամիության դրոշները և պաստառներ, որոնց վրա Ռուսաստանը «զավթիչ» էր կոչվել:

Մի քանի բողոքարարներ հունիսի 20-ի երեկոյան տեղի ունեցած ցույցերի ժամանակ վիրավորվածներին իրենց աջակցությունը հայտնելու համար, վիրակապերով էին փողոց դուրս եկել:

Բողոքարարներից մեկն ասել է.«Վրաստանի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից: Այդ իսկ պատճառով բողոքարարները պահանջում են, որ Ռուսաստանը դուրս գա Վրաստանից և այլևս գործ չունենա այս երկրի հետ»:

Նշելով, որ խորհրդարանի նախագահի հրաժարականը բավարար չէ, վրացի բողոքարարների ներկայացուցիչ Գիգա Բուքերիան ասել է.«Պետք է փոխել երկրի ընտրական համակարգը և այնպիսի հավասարություն ստեղծել, որ բացարձակ իշխանություն չլինի»:

Անշուշտ ավելի քան 15 հազար հոգու մասնակցությամբ Թբիլիսիի կառավարության դեմ բողոքի ակցիան շարունակությունն է անցած նոյեմբերին Վրաստանում նախագահական վաղաժամ ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցության դեմ տեղի ունեցած ցույցերի:

Ռուսաստանի հետ թշնամությունը, Եվրամիության հետ զուգամերձությունը և ՆԱՏՕ-ին միանալու ձգտումը Վրաստանում ակտիվ կուսակցությունների մեծամասնության կարգախոսներն են:

Սակայն թվում է, թե այս բողոքները վրացական կուսակցությունների նպատակների իրագործումից բացի, միտված են հարավային Կովկասի այս երկրում մեկ այլ թավշյա հեղափոխության իրագործմանը:

Այս բոլորն այն դեպքում, երբ 2003թ. Վրաստանում ԱՄՆ-ի և որոշ եվրոպական պետությունների նախաձեռնությամբ թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Այդ հեղափոխության արդյունքում իշխանության հասավ արևմտամետ Միխայիլ Սահակաշվիլին, սակայն նրա իշխանությունը ևս ձախողեց և Վրաստանում քաղաքական նախորդ գործընթացը շարունակվեց: Նկատի առնելով բողոքարարներին ուղղված նախկին արևմտամետ նախագահ Սահակաշվիլիի պատգամները, թվում է, թե Վրաստանի մայրաքաղաքում Արևմուտքի հովանավորությամբ ու ֆինանսավորմամբ ընթացող բողոքի ցույցերն առնչվում են արևմտամետ մի իշխանության գործի բերելուն: Հատկապես որ այդ բողոքների ժամանակ հակառուսական կարգախոսներն ավելի ցայտուն են: