Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները՝ անհուսությունից դրդված քայլ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108770-Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_նոր_շրջափակումները_անհուսությունից_դրդված_քայլ
Հունիսի 24-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Թեհրանի դեմ շրջափակումները սաստկացնելու մասին և այդ ցանկում ներառվել է նաև Իրանի առաջնորդի կառույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2019 09:10 Asia/Tehran
  • Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները՝ անհուսությունից դրդված քայլ

Հունիսի 24-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Թեհրանի դեմ շրջափակումները սաստկացնելու մասին և այդ ցանկում ներառվել է նաև Իրանի առաջնորդի կառույցը:

Հրամանագիրն ստորագրելիս, Թրամփն ասել է, որ սրանք ամենակոշտ շրջափակումներն են, որ երբևիցե կիրառվել են մի երկրի դեմ: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ այս նոր շրջափակումները կիրառում են Իրանի կողմից ամերիկյան ԱԹՍ-ի կործանմանը հակադարձելով:

Երկակի ստանդարդի քաղաքականությունը շարունակելով, Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի չի ձգտում և մտադիր է Թեհրանի հետ համապարփակ համաձայնության հասնել:

Թվում է, թե առավելագույն ճնշման քաղաքականության ապարդյուն լինելը և բանակցության համար Վաշինգտոնի պահանջներին Թեհրանի բացասական պատասխանը, ինչպես նաև Global Hawk անօդաչու թռչող սարքի կործանվելով ԱՄՆ-ի ռազմական հեղինակության վերանալը պատճառ են դարձել, որ Սպիտակ Տան ղեկավար այրերը նոր շրջափակումներ կիրառեն Իրանի դեմ:

Ամերիկյան ԱԹՍ-ն կործանելու Իրանի վճռական քայլը փշրել է ԱՄՆ-ի ռազմական հեղինակությունը և նրանց կեղծ հայտարարությունները Իրանի դեմ ռազմական առճակատման մասին: Իսկ առաջնորդության կառույցն ու դրա հետ կապված անձանց շրջափակելը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունը մերժելու վերաբերյալ մեծարգո առաջնորդի դիրքորոշումը անճարակ վիճակի է մատնել Թրամփին ու նրա կառավարությանը:

Թրամփը հույս ուներ, որ առավելագույն ճնշման քաղաքականություն կիրառելով, կկարողա Իրանին բանակցության սեղանի շուրջ բերել և Թեհրանին պարտադրել Պոմպեոյի ներկայացրած 12 պահանջները: Ամեն դեպքում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հստակ դիրքորոշումը Վաշինգտոնին հասկացրել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունն ապարդյուն է լինելու:

ԱՄՆ-ի կիրառած նոր շրջափակումների ուշագրավ կետն այն է, որ Վաշինգտոնը միջազգային օրենքներին ու դիվանագիտական նորմերին հակառակ, մտադիր է պատժամիջոցներ կիրառել նաև Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի դեմ: Այդպիսով Թրամփը ցանկանում է արգելել միջազգային կառույցների ու երկրների բարձրաստիճան այրերի հետ նրա հանդիպումներն ու բանակցությունները, որպեսզի այդպիսով աշխարհում լսելի չլինի Իրանի արդար դիրքորոշումներն ու չբացահայտվեն Վաշինգտոնի անմարդկային ու անօրինական քայլերը:

ԱՄՆ-ի նոր շրջափակումների մասին Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Արդյոք որևէ պատժամիջոց կա, որ վերջին 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ը կիրառած չլինի Իրանի դեմ, իսկ թե կիրաառել է որն է եղել նրա ձեռքբերումը: Այս շրջափակումները քարոզչություն են ներքին ու արտասահմանյան շրջանակների հանրային կարծիքի վրա ազդելու համար»: