Մարդու իրավունքների ոլորտում Իրանը փոխգործակցում է միջազգային շրջանակների հետ
Մարդու իրավունքներն այսօր առերևույթ շատ կողմնակիցներ ու պաշտպաններ ունի ,բայց նրանց մեծ մասը մարդու իրավունքները շահարկում են իրենց քաղաքական նպատակների համար:
Համաշխարհային մասշտաբով, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Կանադայում և Ֆրանսիայում այսօր մարդու իրավունքների հարցը քաղաքականացվել է, որին ցուցաբերվում է երկակի մոտեցում: Քանի դեռ երկստանդարտ մոտեցում կա այս հարցի նկատմամբ, մարդու իրավունքների հետ կապված ճշմարտություններն ու փաստերը կդառնան գերտերությունների անօրինական ֆինանսական շահերի ու քաղաքական ընչաքաղցությունների զոհը:
Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին երկուշաբթի օրը դեսպանների, օտարերկրյա հավատարմատարների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այդ հարցին Իրանի տեսակետներն ու քննադատություններն է ներկայացրել մարդու իրավունքների վերաբերյալ արևմուտքի երկստանդարտ մոտեցումների կապակցությամբ:
Սիոնիստների կողմից պաղեստինցիների իրավունքների ոտնահարման նկատմամբ միջազգային կազմակերպությունների պահած լռությունը, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հովանավորությամբ Արաբիայի ռեժիմի ոճրագործությունների շարունակումը և պատժամիջոցների պատրվակով դեղորայքին ու բժշկական սարաքվորումներին Իրանի ժողովրդի հասանելությունն արգելող երկրներին ուղղված քննադատությունը եղել են Թեհրանյան հանդիպմանն Իրանի դատական իշխանության ղեկավարի ելույթի առանցքները:
ԱՄՆ-ն և եվրոպական որոշ երկրներ այն դեպքում են խոսում մարդու իրավունքներից,երբ իրենց երկստանդարտ մոտեցումներով նույնիսկ իրենց հասարակություններում մարտահարվեր են նետել մարդու իրավունքների ամենատարրական սկզբունքներին:
Ցավոք միջազգային կազմակերպությունները շատ դեպքերում ԱՄՆ-ի ճնշումների պատճառով լռություն են պահպանել Պաղեստինում ու Եմենում սիոնիստների և Ալե Սաուդյան ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ:
Այդ գործընթացը կրկնվում է և քանի դեռ երկստանդարտ մոտեցում կա այս հարցի նկատմամբ, մարդու իրավունքների հետ կապված ճշմարտություններն ու փաստերը կդառնան գերտերությունների անօրինական ֆինանսական շահերի ու քաղաքական ընչաքաղցությունների զոհը: Պարզից էլ պարզ է, որ այդ քաղաքականության շարունակումը և երկրների մարդու իրավունքների վիճակին հետամուտ լինելու հարցում բազմակի չափանիշների կիրառումը պատճառ են դարձել, որ միջազգային հանրությունը կորցնի իր վստահությունը արևմուտքի ազդեցության տակ գտնվող մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ու կառույցների նկատմամբ:
Չնայած բոլոր ճնշումներին և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների երկստանդարտ քաղաքականությանը, մարդու իրավունքների ոլորտում միջազգային շրջանակների հետ փոխգործակցության առումով Իսլամական հանրապետությունը համարվում է ամենաակտիվ երկրներից մեկը, և միջազգային շրջանակներում հստակորեն ներկայացնում է իր դիրքորոշումը:
Ֆրանսիայում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած դեպքերի և դեղին բաճկոնավորների շարժման ակցիայի մասնակիցներին ճնշելու հետևանքով Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը այս կապակցությամբ հրապարակելով հաղորդագրություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ արեց հսկողության տակ պահել այդ ցավալի դեպքերը և համապատասխան զեկույցներ ներկայացնել միջազգային հանրությանն իրազեկելու համար:
Ինչպես որ Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմադ Ջավադ Լարիջանին Թեհրանում բնակվող օտարերկրյա հավատարմատարների ու դեսպանների հետ հանդիպման ժամանակ է հստակեցրել.«Մարդու իրավունքների ոլորտում փոխգործակցելու Իրանի նպատակն է՝ քաղաքական խաղերից հեռու՝ հարցերի վերաբերյալ իր իրավական ու դատական ըմբռնումը ներկայացնել տարբեր երկրների դատավորների ու իրավագետների շրջանում»: