ԱՄՆ-ի պատժամիջոնցերն Իրանի դեմ. Լկտի ու ծիծաղելի
ԻԻՀ նախագահը շաբաթ օրը հայտարարել է, որ պատժամիջոցը մի երկրի քաղաքական, կրոնական ու հոգևոր պաշտոնյայի դեմ, ով ոչ միայն Իրանի ղեկավարն է, այլ նաև իսլամական հեղափոխության և աշխարհի բոլոր մուսուլմանների առաջնորդը, լկտի ու ծիծաղելի քայլ է:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմեպոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն քայլ առ քայլ ավելացնելու է Իրանի դեմ պատժամիջոցների չափը: Քաղաքականություն, որի նպատակն է ծնկի բերել Իրանին և որն իրականացվում է փուլ առ փուլ, նախագծված լինելով շատ վաղուց:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը կարելի է կարդալ «ԱՄՆ-ի շահերի ապաովումը գրքում»: Գրքի առաջին բաժնում, խոսելով Իրանի «սպառնալիքների» մասին, ներկայացվում են ԱՄՆ-ի հավանական քայլերը: Դա այն դեպքում, երբ բազմաթիվ ամերիկացի ու արևմտյան փորձագետներ հայտարարել են, որ արևմտյան Ասիայում անապահովության ամենակարևոր գործոնը եղել է ԻԼԻՊ-ը և ահաբեկչական այլ խմբերը, որոնք ստեղծվել են Արևմուտքի կողմից:
Գրքի որոշ տհատվածները մինչ այժմ իրականություն են դարձել: Որպես օրինակ, Իրանի տարածաշրջանային քաղաքականության և հրթիռային ծրագրի վերաբերյալ անհիմն մեղադրանքներ հնչեցնելը, Իրանին Պարսից Ծոցում և Հորմոզի նեղուցում որպես սպառնալիք ներկայացնելը, ԱՄԷ-ում և Օմանի ծովում նավթատարերի հրկիզման կասկածելի սցենարով, տարածաշրջանում հրահրիչ քայլեր ձեռնարկելը, ԻՀՊԿ պահակազորին ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելը և Իրանի դեմ տարածաշրջանային կոալիցիա ձևավորելը:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի ղեկավար Սթիվ Մենուչինը հայտարարեց, որ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները կիրառվում են ԻԻՀ առաջնորդի և ԻՀՊԿ այլ պաշտոնյաների նկատմամբ, ինչից հետո հավելեց, որ նախատեսվում է պատժամիջոցի ենթարկել նաև ԻԻՀ ԱԳՆ Զարիֆին:
ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից անօրինական կերպով դուրս գալով, Իրանի դեմ բազմակողմանի ճնշումներ է կիրառում: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, երեքշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցում ասաց, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո չեղարկեց իրանական նավթի գնման համար որոշ երկրներին տրված արտոնությունը, ԻՀՊԿ-ին ներառեց ահաբեկչական խմբերի ցուցակում և իր ավիակիրը գործուղեց տարածաշրջան: Այս ամենը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնն ընդհանրապես հակված չէ դեպի դիվանագիտություն: Այս ամենը կարելի է ներկայացնել որպես առավելագույն ճնշում-նվազագույն արդյունք՝ ԱՄՆ-Սիոնիստական ռեժիմ-Սաուդյան Արաբիա եռանկյունու համար:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մոսավին նշել է, որ ԱՄՆ-ի այս քաղաքականության արդյունքում, երկու երկրների միջև մշտապես փակվեց դիվանագիտական խողովակը: Ինչպես ասել է ԻԻՀ նախագահը. «ԱՄՆ-ն հրաժարվում է բանականությունից և ամերիկացիների կողմից բանակցության վերաբերյալ հորդորներն ու մյուս կոսմից ԻԻՀ ԱԳ նախարին պատժամիջոցի ենթարկելն ապացուցում են Իրանի ժողովրդի թշնամիների ստախոսությունը»: