Մամուլի տեսություն 26.06.2019
ԻԻՀ ԶՈՒ աշխարահագրության կազմակերպությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Իրանի օդային տարածքում կործանված ամեդրիկյան լրտեսական ԱԹՍ-ը 7 կմ խորացել էր գործել Իրանի տարածքում
Մարդոմսալարի օրաթերթ
Ամերիկյան լրտեսական սարքը 7 կմ խորացել էր Իրանի օդային սահմաններում
ԻԻՀ ԶՈՒ աշխարահագրության կազմակերպության նախագահը հաւյտարարել է, ոոր ամերիկյան լրտեսական ԱԹՍ-ը 7 կմ խորացել է Իրանի տարածքում:
Քեյհան օրաթերթ
Ռոհանի. Համբուրում եմ Իրանի պահակազորի և ՊՆ ձեռքերը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, երեկ անդրադառնալով ամերիկյան անօդաչուի կործանմանը, նշել է, որ այդ ԱԹՍ-ի հայտնաբերելը մեծ բարձրության վրա, հնարավոր չէ: Նա նշել է, որ ոտնձգության առաջին իսկ րոպեներից, ԻԻՀ ԶՈՒ-ն մի քանի անգամ նախազգուշացրել է, ինչից հետո խոցել է սարքը:
Ռոանին նշել է. «Համբուրում եմ ԻԻՀ պահակազորի և ՊՆ արդյունաերողների և մեր զենքը ճիշտ օգտագործողների ձեռքերը: Մենք չենք վախենում ԱՄՆ-ից, ունենք ռազմավարական համբերություն, իսկ մեր ժողովուրդն ուրախ է պաշտպանական նման կարողության ձեռքբերման կապակցությամբ»:
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
Հնդկաստանի հստակ պատասխանն ԱՄՆ-ին. S-400-ի գնման պայմանագիրը չի չեղարկվելու
Մի դիվանագիտական աղբյուր հայտարարել է, որ Հնդկաստանը նպատակ ունի ԱՄՆ-ի ԱԳՆ-ին հստակ հայտարարել, որ Ռուսատսանից S-400-ի գնման պայմանագիրը չի չեղարկվելու:
Սպուտնիկ լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն մոտ ապագայում մեկնելու է Հնդկաստան, որտեղ քննարկելու է նաև այս հարցը:
Գործակալությունը նշել է, որ Հնդկաստանը սերտ կապեր ունի ՌԴ-ի հետ և չի կարող հրաժարվել այդ գնումից:
Ջավան օարթերթ
Իրանն Ասիայի արևմուքտի տիեզերական առաջին ուժն է
SCImago Journal & Country Rank ամսագրում հրապարակված վերջին ուսումնսաիրությունները ցույց են տալիս, որ Իրանը, 286 հոդվածներով, Միջին արևելքի տիեզերական ինժիներության ոլորտում գրավել է առաջին տեղը: Թուրքիան, ուշագրավ տարբերությամբ, 282 հոդվածով զբաղեցնում է երկրորդ տեղը: Սիոնիստական ռեժիմը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրաքը, ԱՄԷ-ն, Հորդանանը, Օմանը, Քաթարը և Քուվեյթը գտնվում են երրորդ տեղում:
armenpress.am
Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ հերթական համաժողովի ժամանակ մեծ ելույթով անդրադարձել է ֆեդերացիայի անելիքներին, ֆուտբոլի զարգացման տեսլականին և առաջիկա ծրագրերին:
«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել եմ 2018 թվականի սեպտեմբերի 22-ից, և այդ օրվանից ֆեդերացիայում սկսել է լայնածավալ աշխատանքը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքի է բերել: Հայտարարել էի, որ ՀՖՖ մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին, և որպես ամենալուրջ ծրագիր, սկսել ենք արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցումը: Սա մասսայական ֆուտբոլը խթանելու հիանալի միջոց է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՖՖ նախագահը:
Հաջորդ ամիս ֆեդերացիան պատրաստվում է գործարկել մարզադաշտերից 26-ը` Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Հաջորդ 4 ամիսների ընթացքում նախատեսվում է ևս 26 մարզադաշտերի կառուցում: Այս նախագծի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Զուգահեռաբար ՀՖՖ սկսելու է աշխատանք հավելյալ 26 մարզադաշտերի ուղղությամբ, որի վրա կծախսվի ևս 750 հազար դոլար: Վանեցյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա մեջ կհասցնեն կառուցել նաև հավելյալ դաշտերը:
Անդրադառնալով ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին` Վանեցյանը փաստեց, որ հունվարից մինչ օրս, ինչ իսպանացին մասնագետն աշխատում է Հայաստանում, տեսանելի են նրա աշխատանքի դրական արդյունքները: «Մի քանի անգամ անձամբ եմ հանդիպել նրա հետ և քննարկել հայկական ֆուտբոլի ապագան և հիմա վստահություն ունեմ, որ մեր ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու: Խինես Մելենդեսի օգնությամբ մենք լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք անում ֆուտբոլում»,-ասաց նա:
Վանեցյանն առանձնակի ընդգծեց, որ նոր ծրագրերն ավելացնում են ֆինանսական բեռը, սակայն ֆեդերացիան պատրաստ է լուծել այդ խնդիրները: «Մենք լրջորեն աշխատանքներ ենք տանում կանանց ազգային թիմ ստեղծելու ուղղությամբ և կանանց ֆուտբոլի մասսայականությունը դարձրել ենք գերակա ուղղություններից մեկը: Մեծ ուշադրության է արժանանում նաև ֆուտզալը»,-ասաց ՀՖՖ նախագահը:
Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով` Հայաստանում զարգացում է ապրում նաև ակումբային ֆուտբոլը, թեպետ առկա են մի շարք խնդիրներ: «Ակումբներից շատերը չեն շտապում ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում: Սա լրջագույն խնդիր է, և մենք այժմ փոխում ենք ենթակառուցվածքները տրամադրելու քաղաքականությունը: Ոչ թե կառուցում և նվիրաբերում ենք ակումբին, այլ համատեղ ներդրումային ծրագիր ենք իրականացնում ցանկացողների հետ»,-նշեց նա:
Վանեցյանը մեծ ոգևորությամբ առանձնացրեց Հայաստանի ընտրանու վերջին երկու հաղթանակները և մասնավորապես ասաց. «Հույս ունենք, որ գրանցած հաջողությունը զարգացում կապրի, և մենք` ՀՖՖ-ն և անձամբ ես, միշտ լինելու ենք ֆուտբոլիստների և մարզիչների կողքին»:
panorama.am
ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկել է Ռուսաստանին վերադարձնել իր իրավունքները, սակայն մի շարք պայմաններով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսօր օրվա երկրորդ կեսին քննարկվելիք զեկույցի նախագծում ասվում է, որ «ռուսական պատվիրակությունը պետք է առանց որևէ հետաձգման վերադառնա Վեհաժողովի մոնիտորինգային կոմիտեի և մյուս բոլոր հանձնաժողովների հետ համագործակցության ու ստանձնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ կառուցողական երկխոսություն»:
Պայմանների թվում են նաև Ուկրաինայի 24 նավաստիների ազատումը և Եվրոպայի խորհրդի բյուջեով նախատեսված բոլոր վճարումների անմիջական կատարումը:
Նախագծում, որի վերաբերյալ կարող են ներկայացվել նաև փոփոխություններ, ասվում է, որ «միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ Վեհաժողովը մշտապես հավատարիմ է երկխոսությանը` որպես կայուն լուծումների հասնելու միջոց»:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցի ընդունումը հնարավորություն տվեց ՌԴ պատվիրակներին մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին, սակայն հունիսի 25-ին, երբ Վեհաժողովում պետք է հաստատվեին ՌԴ պատվիրակության մանդատները, ուկրաինացի, վրացի և մի քանի այլ պատգամավորներ վիճարկեցին մանդատների հաստատումը։ Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, այս դեպքում արդեն հարցն ուղարկվում է Մոնիտորինգի հանձնաժողով՝ զեկույցի պատրաստման։