ԱՄՆ-ի բռնատուրքի պահանջը, Պարսից ծոցում լարվածություն առաջացնելու քաղաքականության շարունակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108813-ԱՄՆ_ի_բռնատուրքի_պահանջը_Պարսից_ծոցում_լարվածություն_առաջացնելու_քաղաքականության_շարունակությունը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռիադ և Աբուդաբի կատարած ուղևորության ընթացքում Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարներին կոչ է արել ավելացնել իրենց մասնակցությունը Պարսից Ծոցում այդ երկրի զորայինների ծախսերը հոգալու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2019 13:08 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բռնատուրքի պահանջը, Պարսից ծոցում լարվածություն առաջացնելու քաղաքականության շարունակությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռիադ և Աբուդաբի կատարած ուղևորության ընթացքում Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարներին կոչ է արել ավելացնել իրենց մասնակցությունը Պարսից Ծոցում այդ երկրի զորայինների ծախսերը հոգալու հարցում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր շարունակել է բռնատուրք պահանջել իր դաշնակիցներից և գումարներ կորզել նրանցից: Այնպես որ ՆԱՏՕ-ի  անդամ երկրներին սպառնալով նրանցից պահանջեց իրենց անդամակցության բաժինը վճարեն կազմակերպությանը: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նավթային հարուստ պաշարները Դոնալդ Թրամփը  փորձում է այդ երկրներից ավելի շատ գումար գանձել, այնպես որ վերջերս Թրամփն այդ երկրներին բնութագրել էր որպես կաթնատու կով: 

Վերջին քանի տարիների ընթացքում,  Վաշինգտոնը ռազմական և սպառազինական մեծ գործարքներ է կնքել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ և Եմենի դեմ պատերազմում աջակցում է նրանց և Պարսից ծոցում լարվածություն առաջացնելով փորձում է այդ երկրների անվտանգությունը ապահովելու պտրվակով ավելի շատ գումարներ գանձել այդ երկրներից:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը մեծացրել է իր զորքերի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Օմանի ծովում, նավթային պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որը նաև մեծացրել է պատերազմի ռիսկերը տարածաշրջանում, և ռազմական սպառնալիքներ է հնչեցրել Իրանի դեմ, այսպիսով Վաշինգտոնը փորձում է իր նպատակներին հասնելու համար երկու ուղղության քայլեր վերցնել: Առաջին հերթին ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից պահանջում է անվտանգության և ռազմական ոլորտներում ավելի մեծ բյուջե հատկացնել, իսկ մյուս կողմից մեծացնելով սպառնալիքները այլ երկրներից պահանջում է աջակցել անվտանգության հաստատման համար ռազմական ծախսերին:

Այս կապակցությամբ  Թրամփը Թուիթերում գրել է, որ Չինաստանի նավթի 91 տոկոսը, Ճապոնիայի նավթի 62 տոկոսը և մեծ թվով երկրների վառելանյութերն անցնում են Հորմոզի նեղուցով, հետևաբար ինչու  պետք է ամերիկացիները պաշտպանեն ու պահպանեն նավագնացության այդ ճանապարհը, առանց դրա դիմաց գումար ստանալու: 

Աշխարհի հանրային կարծիքը արդեն ծանոթ է ԱՄՆ-ի այդ ագրեսոր քաղաքականությանը, հետևաբար Վաշինգտոնի պաշտոնատարները փորձում են այլ երկրներին ևս ներգրավել այդ խաղի մեջ և տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու պատրվակով մեծացնել տարածաշրջանում լարվածությունն ու սպառնալիքների ռիսկերը:

Չնայած Վաշինգտոնը փորձում է  մեծացնելով լարվածությունը և Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի աջակցությամբ իր շահերը ապահովել տարածաշրջանում, սակայն ԻԻՀ պահանջում է ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը տարածաշրջանից և այլ երկրների մասնակցությամբ ապահովել անվտանգությունը Պարսից ծոցի տարածաշրջանում:  

Այն բանից հետո, երբ Դոմալդ Թրամփը անարգեց Սաուդյան Արաբիային, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆտ Թուիթերում գրել է.«Ձեր անվտանգությունը օտարներին հանձնելու արդյունքը եղավ օտարների կողմից ձեզ հասցեարգրված նվաստացումը»: