Մամուլի տեսություն 27-06-2019
Բահրեյնում կայացել է տնտեսական նիստը, որում կքննարկվի «դարի գործարք» նախագծի առաջին փուլը՝ պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու նպատակով: Միևնույն ժամանակ պաղեստինցի ցուցարարները դատապարտել են «Դարի գործարք» ամերիկյան նախագծը:
«Ջավան» օրաթերթ
Արաբները թիկունքից դածունահարում են Պաղեստինցիներին
Հունիսի 25-ին եւ 26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամեյում կայցել է միջազգային տնտեսական համաժողով՝ Պաղեստինում ներդրումներ անելու թեմայով: Բահրեյնի տնտեսական համաժողովում նաև քննարկվել է «դարի գործարք» նախագծի առաջին փուլը:
Նիստին ներկա բազմաթիվ արաբական պաշտոնյաները թիկունք են դարձել Պաղեստինի տեսլականին: Պաղեստինցի ցուցարարները դատապարտել են Բահրեյնում անցկացվող նիստը, որին մասնակցում են արաբները և պաշտպանել են պաղեստինցիների իրավունքները:
«Էբթեքար» օրաթերթ
ԻԻՀ գերագույն առաջնորդ. բանակցային կեղծ առաջարկով ԱՄՆ-ն փորձում է Իրանի ժողովրդին զինաթափել իր հզորության գործոններից
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Իրանի դատական ուժի ղեկավարի ու մի խումբ փաստաբանների ու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հիմա ամերիկացիները վախենում են Իրանի ժողովրդի հզորության գործոններից, ուստի ցանկանում են բանակցել Թեհրանի հետ, որպեսզի երկրին զրկեն այդ հզորությունից:
Այաթոլլահ Խամենեին դատական համակարգի հիմքը համարել է արդարությունը եւ իր գոհունակությունն է հայտնել համակարգը բարեփոխելուն ուղղված գործող դատական իշխանության նախագահի տարած ջանքերի կապակցությամբ, դրանք որակելով որպես նորարարական մեթոդների հիման վրա կազմված ծրագիր: Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Իրանի բռնահարված, բայց միևնույն ժամանակ հզոր ժողովուրդը, Աստծո օգնությամբ կշարունակի ամուր կանգնել և շարունակում է շարժվել առաջ իր բոլոր նպատակներին հասնելու համար»:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Եվրոպան խաղում է INSTEX-ով
Չնայած ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները հաղթահարելու նպատակով Իրանի հետ ոչ դոլարային առեւտուրի համար նախատեսված հատուկ ֆինանսական մեխանիզմի՝ Instax- ի ստեղծման պահից անցել է չորս ամիս, սակայն Իրանի Կենտրոնական բանկի տնօրենն ասել է. «Արդեն որոշ ժամանակ, մենք լսում ենք, որ Instax- ը գտնվում է գործադրման փուլում: Սակայն մենք դա չենք ընդունում, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում ֆինանսական փոխանակումներ կատարել Իրանի հետ, հետևաբար,այդ մեխանիզմն անիմաստ է դառնում»:
«Քեյհան» օրաթերթ
Հունիսի 28-ին ավարտվում է Իրանի կողմից 300 կիլոգրամ սահմանից ուրանի հարստացման սահմանն անցնելու ժամկետը:
Հունիսի 28-ին ավարտվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից ուրանի հասրտացման համար նախատեսված 300 կիլոգրամի սահմանն անցնելու 10-օրյա ժամկետը: Հունիսի 28-ին Իրանն սկսել է ավելի է արագացնել ուրանի հարստացման գործընթացը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
ԱՄՆ-ի շրջափակումներից ազատվելու որոշումից հետո այսօր Իրանի առաջին չմշակված նավթի բարձումը մատակարարվեց Չինաստանին
Իրանի նավթային ընկերության պատկանող տանկերը նավթ է մատակարարել Չինաստանի նավթի վերամշակման համալիրին: Սա ԱՄՆ-ի շրջափակումներից ազատվելու որոշումից հետո Իրանի առաջին չմշակված նավթի մատակարարումն է Չինաստանին:
«Ջավան» օրաթերթ
Մոսկվա.Մենք Իրանին կաջակցենք ԱՄՆ-ի ռազմական գործողությունների դեմ
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարը չորեքշաբթի բանակցություններ է վարել Պարսից ծոցում ծովային անվտանգությունը ապահովելու համար միջազգային կոալիցիայի ձևավորման համար: Նա ասել էէ, որ կոալիցիան ուղղված չի լինի Իրանի դեմ, սակայն Վաշինգտոնը չի հերքել, որ նման կոալիցիան դեմ կլինի Իրանին:
/armedia.am
Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ խորհրդակցությունների մանրամասները
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ԵՄ հատուկ ներկայացուցչի պարբերական այցելությունները և նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԵԱՀԿ Մինսկ խմբի համանխագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: Անդրադառնալով հանդիպմանը նախորդող շրջանում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով իրադրության լարմանը՝ նախարար Մնացականյանն ընդգծեց նման զարգացումների բացասական ազդեցությունը խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
Խաղաղ գործընթացի առաջմղման գործում ՀՀ ԱԳ կարևորեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը և ռազմատենչ հռետորաբանության բացառումը:
tert.am
Թուրքիայի նախկին նախագահը հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին առաջարկել է անդամակցել իր նոր ստեղծվելիք կուսակցությանը. լրատվամիջոցներ
Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց քաղաքական կուսակցությունն են հիմնում, որին մտադիր են անդամակցել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության հետ անհամաձայն անձինք:«Կուսակցությունը կգլխավորի Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Բացի այդ, Գյուլը ցանկանում է, որ կուսակցությանն անդամակցի նաև հայազգի հայտնի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի առաջատար մասնագետ Տարոն Աճեմօղլուն: Տնտեսագետի հետ զրույցն արդեն կայացել է»,- գրում է թուրքական Yenicag Gazetesi-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
aysor.am
Ռուսաստանի հետ կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը և Ռուսաստանը եղել և մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու բավականին հարուստ օրակարգ։ Մենք բավարարված ենք այն երկխոսությունից, որն ունենք ՌԴ-ի հետ բազմաթիվ ոլորտներում, այսօր ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ ԱԳՆ հրավիրելու վերաբերյալ հարցին։
«Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են երկկողմ օրակարգի մեջ տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատական ստանալ, դա բնական բան է։ Եվ այդ հարցերը երկու դաշնակիցների միջև քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում։ Մենք որևէ խնդիր չունենք բարձրացնելու հարցեր, որոնք վերաբերում են տարբեր երանգների մեր երկկողմ հարաբերություններում։ Նման տրամաբանությամբ ենք աշխատում ՌԴ մեր գործընկերների հետ», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
news.am
Ռուսաստանը եւ Հայաստանը «Բանակ-2019» համաժողովում մի շարք պայմանագրեր են կնքել. նոր պայմանագրեր են նախատեսված
«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանի եւ Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել եւ նախատեսում են եւս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների շուրջ: Այս մասին «Զվեզդային» ասել է Հայաստանի ՌԱՀ նախագահ Ավետիք Քերոբյանը:
«Հիմա տեխնիկական համագործակցությունն անչափ դինամիկ է զարգանում, Ռուսաստանի հետ ստորագրվել են եւ նախատեսվում են ստորագրել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների նոր պայմանագրեր: Դե, որպես Ռազմաարդյունաբերական կոմիտե՝ մենք զբաղվում ենք այդ համագործակցության ռազմաարդյունաբերական ասպեկտով: Մենք Հայաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկությունների միջեւ կապերի զարգացման մշակումներ ունենք, եւ արդեն այս ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլեր կան»,- հայտարարեց նա: