Մամուլի տեսություն 28.06.2019
2020թ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի բոլոր մասնակիցները նշել են, որ ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա ընտրություններում պարտություն է կրելու
«Իրան» օրաթերթ
Հս. Կորեա. Հնարավոր է, որ հրացանի փողն ուղղվի դեպի ԱՄՆ
Հյուսիսային Կորեայի Պաշտոնական լրատվամիջոցները քննադատել են ԱՄՆ-ին՝ Հյուսիսային Կորեային պատժամիջոցների միջոցով ծնկի բերելու նպատակ ունենալու համար:
Հյուսիսային կորեան, ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը, ուժի քաղաքականությամբ ու սադրանքներով, փորձում է նոր պատժամիջոցներ կիրառել Փխենյանի դեմ: Դա այն դեպքում, երբ երկու երկրները փորձում են բանակցել երրորդ անգամ:
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվամիջոցը դատապարտել է Միացյալ Նահանգների թշնամական գործողությունները Փխենյանի դեմ, երբ երկու երկրների նախագահները բանակցությունների մեջ էին:
Լրատվամիջոցը քննադատել է նախորդ կիրակի օրն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի անհիմն հայտարարությանը, թե Հյուսիսային Կորեայի տնտեսության 80 տոկոսը ենթարկված է պատժամիջոցի:
«Համշահրի» օրաթերթ.
Դեմոկտարտների հեռուստաբանավեճը և Թրամփից ազատվելու մասին հայտարարությունները
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության 20 անդամներ իրենց թեկնածությունն են առաջադրել 2020թ նախագահական ընտրություններում: Նրանց միջև առաջին հեռուստաբանավեճում որևէ թեկնածու չի հաղթել:
Երկորդ բանավեճը կայանալու է Մայամիում՝ հունիսի 27-ին:
Բանավեճերի արդյունքում կորոշվի 2020թ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուն:
Դեմոկրատական թեկնածուների տարաձայնությունների մեծ մասը եղել է Թրամփին հաղթելու ուղիների շուրջ:
Ջամե ջամ օրաթերթ
ԻՀՊԿ հրամանատրի տեղակալ. «Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները չեն համարձակվի Իրանի դեմ նույնիսկ մեկ փամփուշտ կրակել»:
Խոսելով կիբեր պատերազմում թշնամու ջանքերի մասին, նա նշել է, որ Իրանի ռազմական ուժը պատճառ է դարձել, որ թշնամին չհամարձակվի անգամ մեկ փամփուշտ կրակել Իրանի դեմ:
Ծովակալ Ալին նշել է, որ ավելի քան 100 հազար աշխարհազորայիններ և ԻՀՊԿ 40 հազար զորայիններ, իրենց կյանքը նվիրել են հեղափոխությանը:
Էթեմադ օրաթերթ
Ֆրանսիայի Բրեսթ քաղաքում հարձակում է տեղի ունեցել մզկիթի վրա:
Հաղորդումների համաձայն, Ֆրանսիայի հարավում գտնվող քաղաքի մզկիթում տեղի ունեցած հարձգության հետևանքով, տուժել է երկու մարդ:
Բրեսթի գլխավոր դատախազը հայտարարել է, որ զինված անձը մարդկանց վրա կրակել է այն պահին, երբ նրանք դուրս էին գալիս մզկիթից:
Դեռսև պարզ չէ, թե հարձակումն ինչ պատճառներով է իրականացվել: Հարձակվող անձը դիմել է փախուստի:
Ջամե ջամ օրաթերթ
ԱՄՆ-ում ամառվա սկզբին գրանցվել են ձյան տեղումներ:
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում ուրբաթ և շաբաթ օրերին ձյուն է տեղացել:
Կոլորադոյի հյուսիսում գտնվող Ստինվուդ Սփրինքս քաղաքում 20 ինչ ձյուն է տեղացել:
Օթերևութաբանները հայտարարել են, որ տեղումները շարունակվելու են:
armenpress.am
Վարչապետին ներկայացվել է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և ենթակայանների կառուցման ծրագրի իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հունիսի 27-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի իրականացման ընթացքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել են ծրագրի շրջանակում նախատեսված՝ 400/220/10 կՎ «Դդմաշեն» ենթակայանի, էլեկտրահաղորդման 400/500 կՎ օդային գծի, հաստատուն հոսանքի «Այրում» փոխակերպիչ կայանի կառուցման աշխատանքները, ընթացիկ խնդիրները և առաջարկվող տեխնիկական լուծումները, ինչպես նաև տարածաշրջանային էներգահամակարգերի աշխատանքի սինխրոնիզացման հնարավորությունները: Արծարծվել են նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ Վրաստանի հետ արդյունավետ էներգետիկ հաղորդակցության ապահովման, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման համատեքստում և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:
armenpress.am
Մերկելը Թրամփի հետ քննարկել Է Իրանի շուրջ բանակցային գործընթացի հնարավորությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը քննարկել Է Իրանի շուրջ բանակցային գործընթացի գործարկման հնարավորությունը: Նրա խոսքը հունիսի 28-ին մեջբերել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես երկկողմ հանդիպում անցկացրեցի ԱՄՆ-ի նախագահի հետ: Ընդ որում՝ քննարկվել են առեւտրի հարցեր, բայց, ամենից առաջ, իրադրությունը Լիբիայում եւ Սախելի գոտում, անշուշտ, նաեւ թեմաներ, որոնք կապված են Իրանի հետ. օրինակ՝ այն հարցը, թե ինչպես կարելի Է բանակցային գործընթաց սկսել, որի պաշտպանությամբ ես շատ ակտիվորեն եմ հանդես եկել»,-նշել Է Մերկելը: «Առաջվա պես (Իրանի շուրջ) իրադրությունը շատ լարված Է»,- արձանագրել Է կանցլերը: Ինչ վերաբերում Է G20-ի աշխատանքին, ապա Մերկելը նշել Է, որ, մասնավորապես, քննարկվել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման թեման: Մերկելը նաեւ հույս Է հայտնել, որ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ը եւ Չինաստանը առաջընթացի կհասնեն նրանց միջեւ առկա առեւտրական վեճի կարգավորման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panorama.am
Բաղրամյան. Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են
Գազի գնի բարձրացման վերաբերյալ որևէ որոշում չկա, բանակցությունները շարունակվում են։ Բանակցություններն ընթանում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։«Հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կհրապարակայնացնենք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կողմերի որոշումը վերաբերելու է առաջիկա 5 տարում սահմանին գազի գնի ձևավորման մոտեցումներին, մեխանիզմներին ու բանաձևներին։Դեռևս նախագիծը չկա, հանձնաժողովի ղեկավարի խոսքով, վերջնական լուծումներն ունենալու դեպքում դրա մասին կհայտարարվի։Բաղրամյանի խոսքով, ռուսական կողմից գազի գնի բարձրացումից հետո այն սպառողներին նույն գնով վաճառելու հետևանքով պետությունը որևէ պարտք չի կուտակում, դա հնարավոր է դարձել անել ներքին խնայողությունների արդյունքում։
panorama.am
Սեմերիկով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վալերի Սեմերիկովը, ով դառնում է 65 տարեկան, լայնածավալ հարցազրույց է տվել Տասս-ին՝ խոսելով կառույցի ձեռքբերումների, խնդիրների, ինչպես նաև այն մասին, թե երբ կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը։
Սեմերիկովը նշել է, որ այսօր արդեն կարող է ասել, որ 2020 թ. հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է:
«Համապատասխան որոշումը ստորագրվել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից և նրանք հավանություն են տվել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Մնում է սպասել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման ստորագրմանը, քանի որ միայն նա է որոշում է կայացնում Գլխավոր քարտուղարի նշանակման մասին: Երբ դա տեղի ունենա, մենք կտեղեկացնենք լրատվամիջոցներին»,-ասել է Սեմերիկովը։