Վիեննայի նիստը առաջընթաց քայլ, բայց ոչ բավարար
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Վիեննայում կայացած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի նիստը կառուցողական ու դրական էր և առաջընթաց քայլ է համարվում, սակայն այն դեռևս շատ հեռու է Իրանի պահանջների իրականացումից»:
Ուրբաթ օրը, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, լրագրողների հետ զրույցում, նշելով, որ ֆինանսական INSTEX մեխանիզմը գործարկվել է, Սեյեդ Աբբաս Էրաղչին հստակեցրել է.«Առանց Իրանից նավթ գնելու կամ INSTEX -ի համար առանց որոշակի նկատառումներ հաշվի առնելու, այս մեխանիզմը չի կարող ապահովել Իրանի ակնկալիքները»:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի նիստը կայացավ այն պայմաններում, երբ Իրանը 60 օր ժամանակ էր տրամադրել եվրոպացիներին՝ կատարելու ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները: Այդ ժամկետը մոտեցել է ավարտին, և Վիեննայի նիստը վերջին հայտարարված հնարավորությունն էր, որ Իրանը հաշվի առավ՝ Եվրոպայի խոստումների իրականացման ու երաշխավորման համար:
ՀԳՀԾ-ի համաձայն, առևտրային փոխանակումները և իրանական նավթի վաճառքը պետք է իրականանա առանց խոչընդոտների,սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով այս գործընթացում առաջացել են խնդիրներ: Եվրոպացիները մինչ այժմ չեն կարողացել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերն ապահովել, այդ իսկ պատճառով, Իրանը երկու ամիս ժամանակ էր տրամադրել նրանց:
ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների մի մասի դադարեցումը նախատեսված էր ՀԳՀԾ-ում: Ըստ այդմ, Իրանը դադարեցրել է իր երկու պարտավորությունների կատարումը: Իրանի այս կողմնորոշումը կմնա ՀԳՀԾ-ի սեղանի վրա, քանի դեռ Եվրոպան չի կատարել իր պարտավորությունները և Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում Եվրոպայի պարտավորությունների իրավիճակի համաձայն կկատարի իր հաջորդ քայլերը:
Նման պայմաններում Վիեննայում ՀԳՀԾ-ի հանձնաժողովի ուրբաթ օրվա նիստը մեծ նշանակություն ուներ, որպեսզի Իրանն իր վերջին զգուշացումները հայտարարի միջուկային համաձյանագրում մնացած մյուս կողմերին:
Քաղաքական հարցերով փորձագետ Կուրնիլա Մեյերը ուրբաթ գիշեր Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Վիեննայում իրանցիները եվրոպացիներին ասացին, որ այսուհետ այլևս միայնակ հավատարիմ չեն մնալու ՀԳՀԾ-ով ստաձնած իրենց պարտավորություններին»:
Հաշվի առնելով Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի եզրափակիչ հաղորդագրությունը և միջուկային համաձայնագրում մնացած մյուս կողմերի դիրքորոշումները, Վիեննայի նիստը առաջընթաց քայլ էր ,բայց դեռ շատ գործեր կան,որ եվրոպացիները պետք է կատարեն:
Վիեննայի նիստը քաղաքական առումով այն ուղերձը փոխանցեց ամերիկացիներին,որ ՀԳՀԾ-ի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն ընդունված չէ միջուկային պայմանագիրն ստորագրած մյուս երկրների ու ԵՄ-ի կողմից:
Այն ինչ այսօր կերաշխավորի ՀԳՀԾ-ի պահպանումը, դա Վիեննայի նիստում տրված խոստումների իրականացումն է:
INSTEX -ի ցանկացած անարդյունավետություն հետևանքներ է ունենալու և նման պայմաններում եվրոպացիները պատասխանատու են ցանկացած նոր իրադարձության համար: Քանի որ Իրանը չի պատրաստվում միայնակ իր ուսերին կրել ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի ծախսերը: