Սենատը դեմ է ԱՄՆ նախագահի պատերազմ հայտարարելու լիազորությունների սահմանափակմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108916-Սենատը_դեմ_է_ԱՄՆ_նախագահի_պատերազմ_հայտարարելու_լիազորությունների_սահմանափակմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի եւ բռնի մոտեցումները մտահոգություն են առաջացրել աշխարհի այլ մասերում պատերազմի հրահրման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2019 13:03 Asia/Tehran
  • Սենատը դեմ է ԱՄՆ նախագահի պատերազմ հայտարարելու լիազորությունների սահմանափակմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի եւ բռնի մոտեցումները մտահոգություն են առաջացրել աշխարհի այլ մասերում պատերազմի հրահրման վերաբերյալ:

Սակայն հանրապետականների աջակցությունը պատճառ դարձավ, որ Սենատը չքվեարկի Իրանի ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները սահմանափակող նախագիծին:

Սենատը չի վավերացրել պատերազմելու համար ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները սահմանափակող նախագիծը:

Հունիսի 28-ին, սենատորները մերժել են Իրանի դեմ պատերազմելու համար ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները սահմանափակող նախագիծը:

Այս նախագծի մերժումը հաղթանակ է հանրապետականների  և Սպիտակ տան համար: Դեմոկրատների առաջարկած նախագծին դեմ է քվեարկել ավելի քան 40 սենատոր: Նախագիծն  ընդունելու համար անհրաժեշտ է 100 ձայնից 60 կողմ ձայն, որպեսզի այն հաստատվի որպես 2019 թվականի ռազմական բյուջեի համար լրացուցիչ կետ:

Մինչ քվեարկությունը, հանրապետականները համոզված էին, որ նրանք կկարողանան կանխել այդ ծրագիրը օրենքին ավելացնելու համար: Այդ նախագիծը վավերացվելու համար պահանջվում էին ևս 13 հանրապետական սենատորների ձայներ: Որոշ հանրապետական սենատորներ աջակցել են դեմոկրատների ծրագիրը:

Կոնգրեսի դեմոկրատական սենատորներն անհանգստացած են Իրանի դեմ  պատերազմ հրահրելու Թրամփի անկանխատեսելի որոշումներից: Վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ի և Իրանի միջեւ լարվածությունը ավելացել է, Պարսից Ծոցի տարածաշրջանում ամերիկյան զորքերի ավելացման հետևանքով: Այս մտահոգությունները խորացան Թրամփի  և  նրա անվտանգության  խորհրդի անդամների,  ինչպիսիք են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն կողմից Իրանի դեմ հնչեցրած  սպառնալիքների պատճառով:

Թրամփի կառավարության պաշտոնյաները պնդում են, որ Իրանը գլոբալ անվտանգությանն ուղղված հիմնական սպառնալիքն է:

Սա այն դեպքում, երբ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, վերջին երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները միջամտել է աշխարհի տարբեր երկրների ներքին գործերին, ինչը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց սպանվելուն: ԱՄՆ-ը միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է: Միևնույն ժամանակ, Թրամփի կառավարության մոտեցումները սպառազինությունների վերահսկման պայմանագրերից դուրս գալու վերաբերյալ, սպառնում են աշխարհի անվտանգությանը:

Այս հարցն ընդունվել է ԱՄՆ պաշտոնյաների, միջազգային կառույցների  և համաշխարհային ուժերի կողմից և նրանք բազմիցս զգուշացրել են, որ Թրամփի քաղաքականությունն ու գործողությունները հատկապես Իրանի դեմ, աղետալի  հետևանքներ կարող են ունենալ:

Այժմ երբ Սենատը չի վավերացրել Իրանի դեմ պատերազմելու համար ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները սահմանափակող նախագիծը, Թրափմի կառավարությանը ավելի լուրջ պետք է փորձի շարունակել Իրանի դեմ իր նախաձեռնությունները:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնի առաջնորդները լավ գիտեն Իրանի կանխարգելիչ ռազմական ուժի մասին և չի ենթադրվում նրանք կփորձեն նույնիսկ մտածել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին: