Միակողմանի շրջափակումներով, ԱՄՆ-ը չարաշահում է միջազգային ֆինանսական համակարգը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108944-Միակողմանի_շրջափակումներով_ԱՄՆ_ը_չարաշահում_է_միջազգային_ֆինանսական_համակարգը
Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական գրասենայում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ ու դեսպան Էսմայիլ Բաղային ասել է.«Չափից ավելի միակողմանի պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ-ը չարաշահում է միջազգային ֆինանսական համակարգը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2019 09:11 Asia/Tehran
  • Միակողմանի շրջափակումներով, ԱՄՆ-ը չարաշահում է միջազգային ֆինանսական համակարգը

Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական գրասենայում Իրանի իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ ու դեսպան Էսմայիլ Բաղային ասել է.«Չափից ավելի միակողմանի պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ-ը չարաշահում է միջազգային ֆինանսական համակարգը»:

Չնայած ԱՄՆ-ը տնտեսական շրջափակումների է դիմում, սակայն տնտեսագետները կասկած են հայտնում այդ քայլի իրական հետևանքների  կապակցությամբ: 

Չնայած տնտեսական շրջափակումները չնայած վնասներ են պատճառում այն երկրին, որի դեմ կիրառվել են, սակայն շրջափակող երկրներին նույնպես ծանր ծախսեր են պարտադրում: Օրինակ ԱՄՆ-ի շրջափակումներն առաջին հերթին կիրառվել են իրանական նավթային ընկերությունների դեմ: Տվյալները վկայում են, որ Իրանի, Լիբիայի և Սիրիայի դեմ ԱՄՆ-ի շրջափակումները տարեկան 7 միլիարդ դոլարի կողմնակի վնաս են պատճառել այդ երկրին և 200 հազար աշխատատեղեր են ոչնչացրել: ԱՄՆ-ի  միակողմանի շրջափակումները լուրջ վտանգ են ներկայացնում միջազգային առևտրային համակարգի և միջազգային իրավունքի համար:

Պատժամիջոցները կարող են վտանգել կյանքի իրավունքը, սահմանափակել սննդի և հարմար զբաղմունք ունենալու իրավունքը, կյանքի հիմնական չափանիշները, վիճարկել ինքնորոշման իրավունքը, թուլացնել սննդի ու առողջապահության ռեժիմները և խոչընդոտել զարգացմանը:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, նշելով, որ ԱՄՆ-ի միակողմանի շրջափակումները հարված են հասցնում հասարակ քաղաքացիների կյանքին, Միջխորհրդարնական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարոնը հավաստիացրել է, որ սանկցիաները երկխոսությունը կանխելուց բացի, արգելք են հանդիսանում նաև խաղաղության ու կայունության հաստատման նպատակով հնարավորությունների օգտագործման ճանապարհին:

ԱՄՆ-ն առաջատար է անօրինական այդ կեցվածքի դրսևորման հարցում: Անցած տասնամյակների ընթացքում, այլ երկրներին իր պահանջները պարտադրելու նպատակով, ԱՄՆ-ը ոչ մի ջանք չի խնայել առևտուրը բոյկոտելու, ներդրումային և ֆինանսական գործընթացները խաթարելու, ակտիվները արգելափակելու և ճանապարհորդելն արգելելու ուղղությամբ: Իրեն գերտերություն համարող ԱՄՆ-ը ոտնահարում է միջազգային իրավունքներն ու նորմաները:

Այդ քայլերի հետևանքները մեծացել են սանկցիայի ենթարկված երկրների հետ ամերիկյան այլ երկրների ընկերությունների դեմ զուգահեռ շրջափակումներ կիրառելով:

Երկրների դեմ տնտեսական շրջափակումներ կիրառելով, ԱՄՆ-ը փորձում է ապակայունացնել այդ երկրները: Տնտեսական շրջափակումները ֆինանսական ու առևտրային հետևանքնր են ունեցել, սակայն ոչ միշտ են քաղաքական տեսակետից հաջողություն ունեցել:

ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալով, ԱՄՆ-ը ևս նոր շրջափակումներ կիրառելով, վերականգնեց անցյալում սահմանած շրջափակումները, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը: 

ԱՄՆ-ը չի իրագործել 2018թ. հոկտեմբերի 3-ին ընդունված Արդարադատության միջազգային ատյանի վճիռը և սաստկացրել է Իրանի դեմ պատժամիջոցները:

Շաբաթ երեկոյան, հակադարձելով ԱՄՆ-ի պաշտոնատարների բանակցության ցանկության և դիվանագիտական մոտեցման մասին հայտարարություններին, ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է. «ԱՄՆ-ի կառավարությունում դիվանագիտություն նշանակում է շրջափակում և տնտեսական ահաբեկչություն: Իրանը մինչ այսօր անօրինական շրջափակումներից, պատերազմից ու տնտեսական ահաբեկչությունից բացի այլ բան չի տեսել ԱՄՆ-ի կառավարությունից, որը պատասխանի արժանի լինի»: