Մամուլի տեսություն 30-6-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108950-Մամուլի_տեսություն_30_6_2019
Դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, Instex մեխանիզմը (Իրանի և Եվրոպայի ֆինանսական մեխանիզմ) գործարկվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2019 13:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-6-2019

Դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, Instex մեխանիզմը (Իրանի և Եվրոպայի ֆինանսական մեխանիզմ) գործարկվել է:

«Խորասան» օրաթերթ

Եվրոպան փորձում է  Instex-ով խաղալ հանրային կարծիքի հետ 

 

Միջուկային գործարքի ձևավորման հարցում ԱՄՆ-ի իշխանությունների նահանջը  և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն անհերքելի փաստ է: Եվրոպացիները փորձել են իրենց թերացումները փոխարինելու համար ստեղծել  Instex-ը, որն աշխատելու է միայն ապրանքների փոխանակման համար: Այլ խոսքով, այս ֆինանսական մեխանիզմը ոչ միայն չի բացում Իրանի պատժամիջոցների խնդիրները, փոխարենը, պետք է տնտեսական պոտենցիալ ստեղծի եվրոպացիների համար և Իրանին ստիպել իր դաշնակիցներից սնունդ  և դեղորայք գնելու փոխարեն այն գնի եվրոպացիներից: Սակայն Եվրոպային չի կարել վստահել: Եվրոպայի պաշտոնյաները անցյալ տարվա ընթացքում որևէ «գործնական» քայլ չեն արել, սակայն Իրանի վերջնաժամկետից 9 օր առաջ, սկսել են մեխանիզմի գործադրումը: Նրանք ակնկալում են, որ Իրանը հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին, այն դեպքում երբ ֆինանսական փոխանակումները կկատարվեն միայն որոշակի ապրանքների դեպքում և  Իրանի կողմից FATF հաստատման պայմանավորվածությամբ:

 

«Քեյհան» օրաթերթ

G20 հանդիպումն ապարդյուն է անցել

Ուրբաթ օրը Ճապոնիայի Օսակայում տեղի ունեցավ Մեծ քսանյակի առաջնորդների երկօրյա գագաթաժողովը: G20 հանդիպմանը ներկա էին ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Բրիտանիայից, Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի, Ավստրալիայի, Թուրքիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Հարավային Աֆրիկայի եւ Մեքսիկայի ղեկավարները:

Սաուդյան Արաբիայի հետամնաց ռեժիմի ներկայությունը G20 խմբում  և այն փաստը, որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես կհայտարարի հաջորդ տարի G20 գագաթնաժողովի հյուրընկալող երկիր, փորձագետների կողմից հարց է բարձրացվում թե ի՞նչ արդարացում կա Սաուդյան Արաբիայի ներկայությունը քսան արդյունաբերական երկրների խմբի մեջ, քանի որ Սաուդյան Արաբիան ոչ միայն խոշոր արդյունաբերական  երկիր չէ, այլև հիմնականում նրա տնտեսությունը կանգնած է մարտահրավերների առջև և տարիներ է, որ Սաուդյան Արաբիային մղում է դեպի անորոշ ապագա: Այս հարցն ունի միայն մեկ պատասխան. «Սաուդյան Արաբիան նավթ ունի»:

 

Մարդոմսալարի օրաթերթ

25 նահանգներում ստեղծվել են խնամքի կենտրոններ՝ բռնության ենթարկված կանանց

 

Իրանի արտակարգ իրավիճակների վարչության պետը հայտարարել է, որ 25 նահանգներում բռնության ենթարկված կանանց խնամքի համար ստեղծվել են ապահով կենտրոններ:

Ռեզա Ջաաֆարին ասել է, որ ամուսնու կողմից բռնության ենթարկված կանաց հովանավորել նպատակով Իրանի իսլամական հանրապետություննում փոփոխությոններ են տեղի ունեցել հասարակական և մշակութային ոլորտներում և ներկայումս իրավիճակը շատ է բարելավել: 

 

«Ջավան» օրաթերթ

ԱՄՆ-ը հետ է նահանջել Անսարալլահ շարժման զգուշացումների դիմաց

Այն պայմաններում, Միացյալ Արաբական Էմիրությունները փորձում Եմենի դեմ արաբական կոալիցիայիղեկավար ուժը դառնալ, վերջերս նա հեռացել է իր հավակնոտ դիրքերից և փորձում է նվազեցնել իր դերը Եմենի ճգնաժամում:

Ուրբաթ օրը, հղում անելով չորս եվրոպացի դիվանագետների, Reuters- ը գրել է, որ ԱՄԷ-ն իր ուժերի մի մասը դուրս է բերել Ադենի հարավային նավահանգստից և Եմենի արևմտյան ափից: Վերջին շաբաթների ընթացքում Օմանի ծովում երկու տանկերների հրդեհի բռնկումը և  Ամերիկյան ռազմական ԱԹՍ-ի անկումը լարվածություն  են առաջացրել Պարսից ծոցում:

 

tert.am

Մինսկ-2019. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Մինսկում (Բելառուս) ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0:

Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին Արթուրը հաղթեց 3-1 հաշվով։ 

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ։

 

armedia.am

ԱՄՆ-Ուկրաինա ծովային վարժանքներ. ամերիկյան ականակիրը մուտք է գործել Սև ծով

Շաբաթ երեկոյան ամերիկյան USS Carney հրթիռային ականակիրը մուտք է գործել Սև ծովի ջրեր, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ներկույմս ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ականակիրը, որի վրա 1.6 հազար կմ հեռավորությամբ Tomahawk թևավոր հրթիռներն են, շարժվում է Սև ծովում Օդեսայի ուղղությամբ, ուր այն կժամանի կիրակի:

Նավը կմասնակցի Ուկրաինայի ափերի մոտ հուլիսի 1-ին մեկնարկող Sea Breeze 2019 միջազգային ռազմածովային վարժաքներին:

Դա ամերիկյան մարտական նավի 5-րդ մուտքն է Սև ծովում ընթացիկ տարվա մեջ:

Ամենամյա ամերիկա-ուկրաինական վարժանքներում կմասնակցեն ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, ինչպես նաև Վրաստանի ռազմածովային ուժերի նավերը: Դրանցում կներգրավվի ընդհանուր առմամբ շուրջ 900 զինծառայող:

 

Դուբայի շեյխի կինը փախել է ամուսնուց Գերմանիա՝ հետը տանելով 31 մլն ֆունտ. ԶԼՄ-ներ

 

Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է նրան ու հետը վերցրել 31 մլն ֆունտ սթեռլինգ, որպեսզի նոր կյանք սկսի, գրում է The Sun-ը։

Ասում են, որ արքայադուստր Հայան, որին չեն տեսել փետրվարից, փախել է Գերմանիա որդու եւ դստեր հետ։

Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, նա անհապաղ ապահարզան է պահանջել եւ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով։

Նշվում է, որ այս միջադեպը հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի Գերմանիայի եւ ԱՄԷ-ի միջեւ, քանի որ շեյխը նաեւ երկրի փոխնախագահն ու վարչապետն է։

Տեղեկացվում է, որ նա դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային եւ 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու խնդրանքով։

Ընդ որում՝ նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները մերժել են վերադարձնել փախստական ընտանիքին, իսկ նրանց պահպանությամբ զբաղվում են անվտանգության ծառայությունները։ 

 

aysor.am

ԵՄ-ում գործարկվելու է ռազմական առաջին ինտերնետը

Գերմանիան և Նիդեռլանդները ստորագրել են համաձայնագիր՝ աշխարհում ռազմական առաջին ինտերնետը ստեղծելու վերաբերյալ, հայտնում է «ZDNet» պարբերականը: Նոր ցանցն անվանվելու է «Tactical Edge Networking» (TEN):Փորձնական ռեժիմում այն գործարկվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողների համար: