Թրամփն ընդգծում է ԱՄՆ միջուկային զինանոցի ընդլայնման վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108991-Թրամփն_ընդգծում_է_ԱՄՆ_միջուկային_զինանոցի_ընդլայնման_վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական ոլորտում ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը ԱՄՆ-ի միջուկային կարողությունների ամրապնդումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2019 14:08 Asia/Tehran
  • Թրամփն ընդգծում է ԱՄՆ միջուկային զինանոցի ընդլայնման վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական ոլորտում ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը ԱՄՆ-ի միջուկային կարողությունների ամրապնդումն է:

Թրամփի նախագահության շրջանում, մեծ բյուջե է հատկացվել ԱՄՆ-ի միջուկային զինանոցն արդիականացնելու համար:

Հուլիսի 30-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է նոր սպառազինություն արտադրի և արդիականացնի իր միջուկային զինանոցը:

Հարավային Կորեայում տեղակայված Օսան ռազմակայանում կայացած հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրափը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդիականացնում է իր միջուկային զինանոցը:

Շարունակելով իր հակասական հայտարարությունները, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն չի կիրառելու իր միջակային զենքը: Ավելի ուշ նա հավելել է, որ այդ երկրի զորայինները պետք է զինված լինեն հարվածող ուժով, սակայն հույս ունի, որ այդ ուժը չի օգտագործվի:

Միացյալ Նահանգները ունի շուրջ 3,800 միջուկային մարտագլխիկներ, որոնցից 1,750 -ը տեղադրված  են բալիստիկ հրթիռների  և ռմբակոծիչների վրա: Եվս 2050 միջուկային մատրագլխիկները պահվում են   պահեստում: Միացյալ Նահանգներն ունի նաև 150  միջուկային B-61 ռումբեր, որոնք գտնվում են Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Թուրքիայի և Նիդերլանդների ռազմակայաններում:

Դոնալդ Թրամփի կառավարությունն  արդիականացնում է ԱՄՆ-ի միջուկային զինանոցը:

Վաշինգտոնի տեսանկյունից, միջուկային զինանոցի վերակառուցումը, որպես սպառնալիքի  և  զսպման ուժ, կարըոր նշանակություն ունի: Թրամփն անդրադառնալով ԱՄՆ-ի միջուկային զենքի կրճատմանը, ընդգծել է որ շուտով կփոխի այդ իրավիճակը: Սա վկայում է  ԱՄՆ-ի կողմից նոր միջուկային սպառազինության արտադրման և արդիականացման ձգտումների մասին: ԱՄՆ-ը նաև միջուկային նոր զենքեր է փորձարկում: Այս առումով 2019 թվականի ռազմական բյուջեում նախատեսվում է 24 միլիարդ դոլար՝ միջուկային զինանոցի արդիականացման համար:  Թրամփը, որպես կենսական տարբերակ, ընդգծում է «առաջին ատոմային հարվածի» ռազմավարության շարունաման վրա: Դա նշանակում է, որ աշխարհի այլ երկրների հատկապես Չինաստանի և Ռուսաստանի դեմ միջուկային հարձակումների վտանգը և սպառնալիքները շարունակվում են :

Թրամփի այս տեսակետը հստակ արտացոլված է ԱՄՆ-ի նոր միջուկային  փաստաթղթում: «Հերիթիջ» հիմնադրամի փորձագետ Մայքելա Դաջն ասել է, որ այս փաստաթղթում  ամերիկյան հակահարվածի ժամանակի  և ձևի մասին միտումնավոր անորոշություն է ստեղծվել:

Զենքի վերահսկման ակտիվիստները  խիստ քննադատել են ԱՄՆ ներկայիս միջուկային մոտեցումը: Նրանք մտահոգություն են հայտնել, որ այդ մոտեցումը կբարձրացնի միջուկային պատերազմի վտանգը:

Իրականում, Թրամփի կառավարության միջուկային քաղաքականությունը  ավելի ռազմատենչ է, քան Օբամայի վարչակազմի միջուկային դոկտրինան: