Էներգետիկ անվտանգությունն Իրանի տեսանկյունից. Նավթի հարցը չպետք է քաղաքականացվի
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, ամերիկյան CNBC լրատվական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ նավթի հարցը չպետք է քաղաքականցվի: Հարցազրույցը տեղի է ունեցել ՕՊԵԿ-ի նախարարների 176-րդ նիստի շրջանականերում, որը տեղի ունեցավ Վիեննայում:
Զանգանեն, խոսելով այն մասին, որ անցած 100 տարիների ընթացքում նավթի շուկայի անվտանգությունն ապահովվել է, նշել է. «ՕՊԵԿ-ի քաղաքականացումը նշանակում է նավթը համաշխարհային շուկայում որպես զենք օգտագործել: Դա այն դեպքում, երբ նավթի շուկան պետք է լինի անվտանգ և հեռու քաղաքականությունից»:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառեց նաև նավթային ոլորտում, գների անկայուն վիճակը պատճառ դարձավ, որ նավթի արտադրողներն ու սպառողները խառնաշփոթ վիճակում հայտնվեն:
Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու ԱՄՆ-ի որոշումը հետապնդում է երկու նպատակ Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն առաջին հերթին փորձում է վերահսկել նավթի և նավթաքիմիական արտադրանքի շուկաները, որոնք համարվում են տնտեսության հիմքը և Իրանին ստիպել նստել բանակցության՝ Վաշինգտոնի նախապայմաններով:
Երկրորդ նպատակը, որ ավելի կարևոր է, այն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ նավթի վաճառքի շուկային: Վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ-ն նպատակ ունի գործողություններն այնպես առաջ մղել, որպեսզի դրանից շահի Շելլ տեսակի նավթը: Թրամփն այդպիսով ցանկանում է նաև իր ձեռքն առնել Իրանի նավթի արտահանման բաժինն Ասիայում և դա հանձնել ամերիկյան նավթային ընկերություններին:
Ալ Արաբիա Ալ Ջադիդ լրատվական ծառայությունն այս կապակցությամբ գրում է. «Թրամփի այս անիրական քայլը միտված է ԱՄՆ-ի իշխանությունը տարածելու աշխարհի էներգետիկ շուկաների վրա և վերահսկելու նավթի գներն ու առևտրի ուղիները»: Կայքի ասելով. «ԱՄՆ-ն կարծում է, թե այդպիսով, հաղթելու է Չինաստանի հետ առևտրային բանակցություններում, քանի որ Չինաստանին ու Պարսից Ծոցի արաբական երկրներին անհրաժեշտ է իրանական նավթը: Իսկ ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները,՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և Թայվանը, նույնպես ճնշման են ենթարկվում»:
Այս քայլով, Թրամփը դժվար կացության մեջ է դրել նավթ արտադրող երկրներին: ԱՄՆ-ի որոշումը ոտնահարումէ ոչ միայն Իրանի այլ նաև իր դաշնակից կամ ոչ դաշնակից երկրների առևտուր անելու իրավունքը: Իրավունք, որն ազատ առևտրի ամենակարևոր սկզբունքներից է: ԱՄՆ-ն նույնպես ստորագրել է այս օրենքի տակ:
Սա նշանակում է վտանագավոր խաղ սկսել էներգետիկ շուկայում, իչը վնասելու է բոլոր երկրենրի էներգետիկ շահերին: Զանգանեն հստակ ասել է, որ Իրանը մտածում է միայն ՕՊԵԿ-ի անդամ երկրների շահերի մասին: Հետևաբար, եթե որևէ երկիր ցանկանա սպառնալ Իրանին, Թեհրանը կդիմի համապատասխան քայլի: