ՆԱՏՕ-ն Հայաստանին ու Ադրբեջանին ինքնազսպվածություն դրսևորելու կոչ է արել
ՆԱՏՕ-ն Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան առաջնային գծում ինքնազսպվածություն դրսևորելու կոչ է արել :
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հեռու մնան թշնամական քայլերից և վստահելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին, շարունակեն բանակցությունները:
ՆԱՏՕ-ն խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան առաջնային գծերում լարվածությունների սրման հետևանքով հայ և ազերի զինծառայողների կորուստների թվի մեծանալու, ինչպես նաև այդ տարածքների խաղաղ բնակչության զոհ դառնալու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է հրադադարի հարգումը:
Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ: Բախումները գլխավոր պատճառը հանդիսանում են տարածքային տարաձայնությունները: Չնայած ավելի քան 20 տարի է անցնում հրադադարի համաձայնագրի ստորագրումից, ղարաբաղյան հակամարտության հարցը նման է մոխրի տակ թաղված կրակի :
Այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբին չի հաջողվել կարգավորել այդ հակամարտությունը, որը շուրջ քառորդ դար մարտահրավեր է նետել Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական կարողականություններին և տնտեսական ու սոցիալական պոտենցիալներին:
Քաղաքական որոշ շրջանակներ այն համոզման են, որ այս անգամ Ղարաբաղում բախումների սկսման մեջ մեղավոր է Ադրբեջանը: Որովհետև անցած տարիների ընթացքում Բաքվի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռազմական ուժի կդիմեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Քաղաքական որոշ շրջանակներ այնպես են ձևացնում, թե Ռուսաստանի ու Թուրքիայի տեղաշարժերն են դերակատար եղել Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում:
Այդ շրջանակների համոզմամբ, Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերում Ռուսաստանի ներքաշվելուց հետո, Թուրքիան ցանկանում է , որ այս անգամ Դաշնությունը ներքաշվի ղարաբաղյան հակամարտությունում:
Սակայն Ղարաբաղում հակամարտության սրման հարցում հիմնականում դերակատար են Բաքվի ու Երևանի մոտեցումներն ու անցյալը և առաջնային գծում տիրող գործոնները:
Ղարաբաղում բախումները սկսվելով, տարածաշրջանային ու միջազգային շրջանակները ցանկություն են հայտնել դերակատար լինել այդ հակամարտության զարգացումներում ու հավասարություններում:
Այդ ուղղությամբ կարելի է գնահատել բախումների դադարեցման անհրաժեշտության մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի և ՌԴ արտգործնախարարի արտահայտությունները: