ՀԳՀԾ՝ մինչև Իրանի երկրորդ քայլը Եվրոպային տրված կարճ ժամկետ
4 օր հետո կավարտվի Իրանի կողմից իր պարտորությունների իրագործման համար Եվրոպային տրված ժամկետը: Իրանը նախագահը խոսել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման հարցում Իրանի վճռականության մասին:
2019թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու առաջին տարեիցի օրը, Իրանն իր երկու պատրավորությունները՝ ուրանի ու ծանր ջրի վաճառքը դադարեցրեց և միաժամանակ Եվրոպային 60 օր ժամկետ տվեց՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններն իրագործելու համար: Այս ժամկետը կավարտվի հուլիսի 7-ին և եթե եվրոպացիները շարունակեն իրենց թերացումները, Իրանը վճռականությամբ կվերցնի իր երկրորդ քայլը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում խոսքն ուղղելով եվրոպացիներին ասել է.«Թիր ամսի 16-ից սկսած, Իրանում ուրանի հարստացումն այլևս 3.67 տոկոս չի լինելու և այս պարտավորությունն էլ մի կողմ կդրվի: Իրանը ուրանը կհարստացնի այն չափով, որ ցանկանա:
Իրանի նախագահը նշել է.«Եթե դիմացի կողմերը ըստ ժամանակացույցի չիրականացնի իր պարտականությունները, Արաքի ռեակտորը, որն ինչպես նրանք էին հայտարարում, վտանգավոր է ու կարող է պլոտոնիում արտադրել, կսկսի աշխատել:
Իրանը, մեկ տարի համբերություն ու բարի կամք ցույց տալուց հետո, որոշել է աստիճանաբար նվազեցնել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները:
ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի համաձայն, եթե ՀԳՀԾ-ի կողմերից մեկը չհարգի իր պարտավորությունները մյուս կողմը կարող է նվազեցնել իր պարտավորությունները:
Հետևաբար, Իրանի երկու քայլերը՝ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները նվազեցումը և հարստացված ուրանի համար սահմանված 300 կգ-ի սահմանն անցնելը, միջազգային այս համաձայության խախտում չիհամարվում: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո, Իրանը կարող է ավելացնել հարցստացված ուրանի պաշարները»:
ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի կտրուկ և օրինական քայլերը այս ուղերձ են եվրոպացիներին, որ Իրանն այլևս միայնակ չի վճարելու համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու և Թրամփի կառավարության ավերիչ միակոմանիության ծախսերը:
ԻԻՀ-ն առայժմ ՀԳՀԾ-ի շրջանակներում հաշվարկված քայլեր է վերցնում այս համաձայնության մեջ հավասարակշռություն հաստատելու համար, մինչև որ մյուս անդամները գործադրեն իրենց պարտավորությունները:
Իրանն այլև սչի պատրաստվում ընդունել եվրոպացիների թերացումները և 2019թ. և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու առաջին տարելիցին, իր պարտավորություններն իրագործումէ ճիշտ այնպես, ինչպես եվրոպացիները:
Որպես համաշխարհային դիվանագիտության ձեռքբերում, ՀԳՀԾ-ի պաշտպանման ու փրկության միակ ելքը, կախված է իրենց պարտականությունները իրագործման հարցում եվրոպացիների գործնական քայլից, որպեսզի վերականգնվեն համաձայնությամբ նախատեսված Իրանի տնտեսական բոլոր շահերը: