Պուտինը ստորագրել է օրենք INF պայմանագրի դադարեցման մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109110-Պուտինը_ստորագրել_է_օրենք_inf_պայմանագրի_դադարեցման_մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին ստորագրել է դաշնային օրենք՝ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի (INF) դադարեցման մասին: Նա համապատասխան փաստաթուղթը փոխանցել է պետական մարմիններին այն գործադրման հանձնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2019 15:17 Asia/Tehran
  • Պուտինը ստորագրել է օրենք  INF պայմանագրի դադարեցման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին ստորագրել է դաշնային օրենք՝ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրի (INF) դադարեցման մասին: Նա համապատասխան փաստաթուղթը փոխանցել է պետական մարմիններին այն գործադրման հանձնելու համար:

2018 թվականի հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս INF պայմանագրից՝ պատճառաբանելով, որ Մոսկվան  խախտում է պայմանագիրը և չի կատարում իր պարտավորությունները։ Ընդ որում՝ ապացույցներ, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, ամերիկյան կողմը այդպես էլ չի ներկայացրել։
2019 թվականի փետրվարի 2-ից ԱՄՆ-ի կողմից INF պայմանագրի կատարման դադարեցումն աշխարհը կանգնեցրել է մեծ մարտահրավերի՝ այսինքն սպառազինական դաշինքների խարխլման առջև: 

Վաշինգտոնը և Մոսկվան միմյանց մեղադրում են այդ պայմանգրի դրույթները խախտելու մեջ:

Վաշինգտոնը, դադարեցնելով այդ ռազմավարական պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, պայմանագրին իր անդամակցության շարունակումը պայմանավորեց  Ռուսաստանի կողմից պայմանագրին  ցուցաբերվող հավատարմությամբ և վերջինիս վեց  ամիս ժամանակ  տրամադրեց: Իսկ Ռուսաստանը մի քանի օր անց, հակադարձ քայլի դիմելով, Պուտինի հրամանագրով վեց ամսով դադարեցրեց «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» մասին պայմանագրի իրագործումը: Հուլիսի 3-ին, պաշտոնական բնույթ հաղորդելով  այդ որոշմանը, Պուտինը ստորագրել  է դաշնային օրենք՝ այդ պայմանագրի վերաբերյալ: Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրել է, որ չի կարող միայնակ պահպանել պայմանագիրը: Իհարկե Վաշինգտոնը մտադիր է INF պայմանագրից դուրս գալուց հետո նոր  START պայմանագիրը չերկարաձգել: Այդ պայմանագիրը վերահսկում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի  միջուկային զինանոցները:

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է սպառազինության վերահսկման պայմանագրերի ներկա գործընթացի կապակցությամբ, հաշվի առնելով այդ պայմանագրերի, ներառյալ՝  INF-ի և նոր START -ի վերացմանն ուղղված ԱՄՆ-ի կողմոնորոշումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է, որ եթե Միացյալ Նահանգները նոր START պայմանագրի երկարաձգման մտադրություն չունենա, Ռուսաստանը ևս թույլ  կտա, որ այդ պայմանագիրը 2021 թվականին չեղարկվի: Պուտինը հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական նիստի շրջանակում ասել է.«Եթե որևէ մեկը START  պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չունի, մենք ևս չենք երկարաձգի այն: Չնայած 2021 թվականին ավարտվում է պայմանագրի ժամկետը, սակայն դրա երկարաձգման համար  դեռ պաշտոնական բանակցությունների գործընթացը չի մեկնարկել»: 

Ռուսները համոզված են, որ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինայի շրջանակում կցանկանա նոր միջուկային հրթիռներ ու սպառազինություն տեղակայել  Ռուսաստանի ու Չինաստանի կողմից  ենթադրյալ սպառնալիքներին դիմակայելու համար: Թրամփն այդ կապակցությամբ հայտարարել է.«ԱՄՆ-ն կընդլայնի իր միջուկային սպառազինությունը ,քանի դեռ Ռուսաստանն ու Չինաստանը չեն դադարեցրել իրենց միջուկային սպառազինության ընդլայնումը:

Այսպիսով պետք է սպասել, որ Թրամփի վարչակազմն իր միջուկային հավակնությունների շրջանակում  վեցամսյա դադարից հետո  INF պայմանագրից դուրս գալով հաջորդ փուլում իր օրակարգում ներառի նոր START  պայմանագրի  չերկարաձգման որոշումը: Այս սցենարը կխորացնի անկայությունը միջազգային ասպարեզում և թափ կհաղորդի աշխարհի ատոմային գերտերությունների միջև միջուկային սպառազինական մրցավազքին: